Թեման արագ թերթեցի ու զարմացա. մի՞թե ոչ մեկին չի բացել էդ վիդեոն

Մեռել եմ ծիծաղից

Ուզում եմ պատկերացնեմ` նստել մտածել ա` ավտոյով ֆռամ ու ընթացքում գրվե՞մ, թե՞ ավտոյով ֆռալուց ա եղել տենց մտամոլոր, էդ պահին միտքը ծագել ա, ու կամեռան շրջել ու գրվել ա

Սպանություն ա
Դե իսկ մեկ միլիոնի մասով էլ չասեմ, թե էդ ինչքան անիրական ա։ Ռեալ ինչքան մարդ կա Հայաստանում, հստակ դժվար ա ասել, բայց մոտավոր երևի երկու միլիոն, կարողա ոմանք համաձայն են էս թվի հետ, ոմանք մտածեն միքիչ ավելի շատ, ոմանք միքիչ ավելի քիչ, բայց թող ամեն մեկը իր պատկերացրած թվից հանի երեխաներին, ծերերին, ովքեր տնից դուրս չեն գալիս, այսինքն շատ ծեր են, հիվանդ են և այլն, թող հանեն ամբողջ բանակի թիվը, բանտարկյալների թիվը անձնակազմն էլ հետը, հիվանդանոցում բուժվողների թիվը անձնակազմն էլ հետը, գժանոց, նարկո ու էլի լիքը բան, ոստիկանների թիվը, որոնք ծառայության մեջ են ինչպես զինվորները, պաժառնի, փրկարար ու էս տիպի այլ աշխատողներ, գործադուլի անուն չտաք, որովհետև կարծում եմ, որ ամենահամատարած գործադուլի դեպքում նույնիսկ ոչ մի պաժառնիկ կամ բժիշկ գործադուլի չի միանա, ու ճիշտ էլ կանի։ Բնակչության ընդհանուր թվից հանեք նաև Երևանից դուրս ապրող օրվա 200 դրամ հացի փողը մի կերպ հայթայթող մարդկանց, ովքեր հաստատ մի քանի օրվա հացի փող չեն ծախսի Երևան գալու համար, ու հանեք նաև բոլոր պաշտոնյաներին, օլիգարխներին իրանց ընտանիքներով, իրանց մոտի աշխատողներով, հաստավզերով, Երևան սիթիի լֆիկը Հիսուսից հետո երկրորդ մարդն ա ասողներով, մի խոսքով կերակրատաշտից օգտվողներով` մեկը 100 դրամ, մյուսը 100 հազար դոլար, կապ չունի։ Ու եթե ռեալ հաշվում ենք, ուղղակի բացառվում ա մեկ միլիոն մարդու փողոց հանելը։ Ո՞վ գիտի, 88-ին մոտավոր ինչքա՞ն մարդ ա փողոց դուրս եկել։ 88-ին հաշվեք, թե բնակչությունն ինչքան շատ էր։ Իսկ եթե թիվը սիմվոլիկ ա, իմաստը չեմ հասկանում սիմվոլիկ` ինչքան ուզել էդքան խփելու, որովհետև դրանով կեղծ ա դառնում մի տեսակ։ Մենակ էն, որ կարդացողը տեսնում ա անիրական առաջադրանք, էլ չի ուզում մասնակից դառնա։ Սիմվոլիկի համար ճիշտ կլիներ ասել հենց էն թիվը, որը թեկուզ պաշտոնական գրվել ա Րաֆֆիի օգտին, ու դրանով ծաղրել իշխանությանը. իբր էս ձեր ասած թիվը, էս էլ մենք, ապրեք ճիշտ եք գրել, էդքան մարդ ա ձայն տվել Րաֆֆիին, հիմա էդքան մարդ եկել ա շնորհավորելու, դե հիմա տեսնենք` ձեզ ձայն տվողները, որ ավելի շատ են, իրանք ո՞ւր են, քանի հոգի կգա ձեզ շնորհավորելու։
Մի խոսքով` մասնակցելս չի գալիս, անկեղծ ասած
Մասնակցողներին մաղթում եմ բարի երթ։ Հուսով եմ` ոչ թե իրանք կփոխեն իրանց դիրքորոշումն ու կհրաժարվեն պայքարից, այլ ես կփոխեմ դիրքորոշումս ու կմիանամ պայքարին:
Էջանիշներ