Չամիչ ջան, ցույց կտաս ինձ Հայաստանում 1.6 միլիոն ընտրության գնացած եզակի մարդ, հետո կխոսենք
Ոչ, խոսքը չի գնում սովորական ընտրախախտումների մասին, խոսքը գնում ա
1. Համատարած բաժանված ընտրակաշառքի մասին, որի մասին վստահ եմ, դու էլ գիտես,
2. Վարչական ռեսուրսների կիրառման, էդ թվում զինծառայողներին պարտադրանքների, առանձին պետական հիմնարկներում աշխատողների նկատմամբ սպառնալիքների մասին, որի մասին, նորից վստահ եմ, դու էլ գիտես,
3. Խոսքը գնում ա համատարած հատկապես ծերերի բաց քվեարկության մասին (երբ թաղի հեղինակությունները, բնականաբար օրենքի խախտումով, կանգնում էին գրեթե բոլոր ընտրատեղամասերում, տարեց մարդկանց կողքին՝ քվեախցիկի մոտ, ու հսկում, որ ընտրեն հատկապես իրենց ասած թեկնածուին), որի մասին նորից վստահ եմ, որ գիտես
Ու լիքը նման բաների մասին, որոնք բոլորս էլ գիտենք, ու դու էլ հրաշալի գիտես, բայց նաև գիտես, որ այսպես ասած «ապացուցել» չեմ կարող, դրա համար հարցնում ես, կարծելով, թե նեղն ես դնում:
Չամիչ ջան, պարզապես ես ընտրել եմ տեսածիս վրա աչք չփակելու տարբերակը, դու՝ փաստորեն աչք փակելու

Էջանիշներ