Երևան-Վարդենիս մայրուղու փոսերը այ ըսենց են լցնում... ու ամեն տարի
![]()
Երևան-Վարդենիս մայրուղու փոսերը այ ըսենց են լցնում... ու ամեն տարի
![]()
A long time ago, in a galaxy far, far away...
լավն էրէս ով՞ ա նկարել
Արագաչափերը արագությունից արագ են չափում
Կարինե Իոնեսյան
Իրավունք - Հինգշաբթի, 21 Փետրվարի 2013, 15:03
Երթեւեկության կանոնները պահպանելու համար Հայաստան ներմուծված արագաչափերի միջոցով կատարված չափումները, «Քաղաքացի-Հարկատու-Բիզնես իրավապաշտպան կազմակերպություն» ՀԿ-ի աշխատակիցների կատարած ուսումնասիրությունների արդյունքում, պարզվել է, որ ճշգրիտ չեն, որի արդյունքում ոտնահարվում են ՀՀ քաղաքացիների սահմանադրությամբ եւ միջազգային օրենքներով ամրագրված իրավունքները:
Մարդիկ առանց զանցանքի ենթարկվում են վարչական պատասխանատվության: Վերջին տվյալներով, տեղադրված մոտ 50 արագաչափերի շնորհիվ արդեն մոտ 2 միլիարդ դրամի տուգանք է կիրառվել, որի մոտ 70 տոկոսը տրամադրվում է Հայաստան արագաչափեր ներկրած ընկերությանը՝ «Security Dream» ՍՊԸ-ին:
Այս գործով դատական գործընթաց է սկսել ՀՀ վարչական դատարանում: ՀԿ ներկայացուցիչները փետրվարի 20-ին կայացած դատական նիստի ժամանակ նշեցին, որ սահմանված արագությունը 11կմ/ժ գերազանցելու դեպքում վարորդը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ առանց հաշվի առնելու արագաչափի տվյալների մոտավոր լինելը, որը արագաչափի վկայականի համաձայն ± 1 կմ/ժ է: Բացի այդ, վարչական ակտի մեջ նշված է լինում S 580 արագաչափի կողմից արձանագրած խախտումների մասին, այն դեպքում երբ պաշտոնապես հայտարարվել է, որ այդ սարքը SD 580 է: Արդյունքում սխալվելու հավանականությունը ոչ թե ± 1 կմ/ժ է դառնում, այլ ± 3 կմ/ժ:
«Այս երկու սարքերի տարբերությունը նաև այն է, որ երկրորդը շատ ավելի ժամանակակից ու ավելի ճշգրիտ սարք է: Երկրորդի դեպքում պետք է տրամադրվի երկու լուսանկար, որն ավելի իրատեսական է դարձնում խախտումը, սակայն այսօր տրամադրում են միայն մեկ նկար»,- հայտնում են ՀԿ անդամները:
SD 580 արագաչափը թերևս ավելի թանկ արժե, քան երկրորդը: Եթե պարզվեց, որը ներկրողը սխալ արագաչափ է ներկրել, կստացվի, որ նա նախատեսված գումարի փոխարեն ավելի քիչ է ծախսել:
ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Հրայր Կյուրեղյանը դատարանում նշեց, որ իրենց ներկայացվել է տեղեկանք արագաչափերը շահագործող կազմակերպության կողմից, որոնց համաձայն Հայաստան են ներկրվել SD 580 տեսակի արագաչափեր: Նա նաեւ հայտնեց, որ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրենը Ճանապարհային ոստիկանության պետին հայտնել է, որ վերը նշված արագաչափերի կողմից արձանագրված արագությունը համապատասխանում է ավտոմեքենաների փաստացի արագությանը:
Նույն «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրենը՝ Վ. Սահակյանը, 30.11.12թ.-ին ՎՍ-767 գրությամբ նշել է, որ արագաչափ լուսանկարահանող սարքերը ստուգաչափվում են RRS24F-S1 տվիչի արձակած հաճախականության կայունության ստուգման եղանակով:
«Հայտնում եմ, որ ոչ մի տեխնիկական միջոց չի կարող ապահովել 100%-ոց ճշգրտություն»,- հայտնել է նա:
Այս անհամապատասխանության համար իրավապաշտպան կազմակերպության անդամ, հայցվոր կողմի շահերը պաշտպանող փաստաբան Հակոբ Սաֆարյանը միջնորդեց դատարանին, որ հարցաքննության կանչեն «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրենին: Միջնորդությունը բավարարվեց դատարանի կողմից:
Փաստաբանը դատարանում հայտնեց նաեւ, որ իրենք հարցում են կատարել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե եւ խնդրել են տրամադրել ներմուծված արագաչափերի տեսակի որակի ու մոդելի վերաբերյալ տվյալներ սկսած 2010 թվականից: Սակայն մաքսային պետական ծառայությունը պատասխանել է, որ տեղեկություն չեն կարող տրամադրել, քանի որ նշված ապրանքն առանձին ներկայացված չէ համապատասխան խմբում
«Այդ պատճառով, մենք ներակայում հնարավորություն չունենք ներկայացնել որեւէ ապացույց, թե Հայաստանում որ տեսակի արագաչափերն են ներմուծվել, այդ իսկ պատճառով ցանկանում եմ միջնորդել պատասխանողից պահանջել ապացույցներ, թե ինչ սարքավորումներ են ներմուծվել Հայասատան, թե ինչ սարաքվորումներ են հայտարարագրվել Հայաստան ներմուծվելիս»,- նշեց փաստաբանը դատարանում:
Դատարանը որոշեց որոշում կայացնելը հետաձել մինչեւ չլսեն տնօրենի ցուցմունքները այս հանգամանքի վերաբերյալ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2013թ-ի մարտի 15-ին, ժամը 14:30-ին:
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
http://i.imgur.com/4P1pDiv.jpg
էս դեպքում ո՞ր նշանով պետքա քշենք։
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
keyboard (24.02.2013)
Kuk (24.02.2013)
Թումանյան Մաշտոց խաչմերուկի սվետաֆորների թվերը էս քանի օրը իրար չեն համապատասխանում. նույն դերը կատարող երկու սվետաֆորներ` թվերը տարբեր են ու անհավասար են կանաչից դեղին, հետո կարմիր և այլն փոխում։ Ուշադիր եղեք, կամերայի մեջ երևացող սվետաֆորին նայելով անցեք։
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Եթե ճանապարհային նշանը (վերևինը) հակասում է ճանապարհային գծանշումին (գետնինը), ապա վարորդը առաջնորդվում է ճանապարհային նշանով:
Բարև Ձեզ
էսօր էլ անցա, էլի նույն վիճակն էր. էս էլ ֆոտոն, վիդեո էլ եմ արել http://i.imgur.com/0Y1hMZv.jpg
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
keyboard (25.02.2013)
Երևանի Օրբելի փողոցոմ տեսախցիկը ֆիքսել է 11-րդ դասարանցի աղջկա վրաերթի պահը
16 տարեկան ա, բայց 6 տարեկանի ուղեղ չկա գլխում:
Ցավն էն ա, որ էսպիսիները ահագին տոկոս են կազմում:![]()
keyboard (06.03.2013), Moonwalker (07.03.2013)
Ժող կանգ գծից ինչքան հեռավորության վրա ա թույլատրվում կայանում կատարել ու եթե վթարայինը միացրած ա, տուգանման ենթակա ա թե՞ չէ:
Փաստորեն գայիշնիկը համոզված չէր:Երևի հույսը դրել ա նրա վրա, որ կալարեմ ընկնեմ դատարանները ու կտանեմ 5000 դրամը կմուծեմ:
Ահա ակտը
Երեկ ստացա չսպասված նամակ վարչական դատարանից:
![]()
Նամակը պարունակում էր հետևյալ 4 թերթիկները
1.
2. Վճարման կարգադրություն
3. Ճանապարհային ոստիկանության հայցադիմումը վարչական դատարանին (պատճեն)
4. Ակտի ՃՈ-ի մոտի օրինակը (պատճեն)
Առանց երկար-բարակ մտածելու գնացի Աքիլես: Շատ բարեհամբույր ընդունեցին, լսեցին գործը: Առաջարկեցին առաջնորդվեմ իրենց կայքի ուղեցույցով և հակըդդեմ հայտ գրեմ, կամ վճարեմ 5000 դրամ և իրենք գրեն:
Չնայած որ փաստաբան բարեկամներ ունեմ, բայց մտածեցի, որ Աքիլեսը դա ավելի պռոֆեսիոնալ կգրի, համ էլ կտեղադրեմ այստեղ, մյուսների համար կծառայի որպես ուղեցույց:
Այստեղ կուզեի մեջբերել Աքիլեսի կայքի ուղեցույցից մի հատված:
Իմ դեպքում ոչ թէ հայցադիմում է, այլ հակընդդեմ հայց: (Ասում են ավելի ճիշտ կլիներ ոչ թէ հակընդդեմ հայց , այլ հայցադիմումի պատասխան, բայց քանի որ վճարման կարգադրության մեջ գրված էր հակընդդեմ հայց, այդպես էլ գրեցինք )ՀՀ վարչական դատարան ներկայացվող հայցադիմումը պետք է լինի 4 օրինակից:
Հայցադիմումի մեկ օրինակը փոստային ծառայության միջոցով ուղարկվում է ՀՀ ֆինանսների նախարարություն (ք. Երևան, Մելիք Ադամյան 1 հասցեով), իսկ ուղարկման մասին վկայող անդորրագիրը փակցվում է հայցադիմումի այն օրինակի վրա, որը պետք է հանձնվի դատարան:
Հայցադիմումի մյուս օրինակը անհրաժեշտ է հանձնել ՀՀ ճանապարհային ոստիկանություն, իսկ վերջինս ստանալու մասին հավաստող կնիք է դնում դատարանի օրինակ հայցադիմումի վրա:
Հաջորդ օրինակ հայցադիմումը, որին կից են նաև հայցապահանջը հավաստող փասթաթղթերը հանձնվում ` ՀՀ վարչական դատարան (հասցեէ` ք. Երևան Գարեգին Նժդեհի 23 հասցեում), իսկ վերջինս էլ չորրորդ օրինակ հայցադիմումի վրա դնում է իր ստացման մասին հավաստող կնիք:
Թերևս այսքանով ավարտվում է հայցադիմումի հանձնման կարգը: Այս ամենից հետո անհրաժեշտ է սպասել մինչ դատարանը կնդունի հանձնված հայցադիմումը վարույթ և կնշանակի դատական նիստ, որի մասին կտեղեկանաք դատական ծանուցագրի միջոցով:
![]()
Հակընդդեմ հայցերի բոլոր օրինակների վրա ստորագրելուց ու ամսաթիվը լրացնելուց հետո գնացի մոտակա հայփոստի գրասենյակ:
Առաջին օրինակը ուղարկեցի ՀՀ ֆինանսների նախարարություն (ք. Երևան, Մելիք Ադամյան 1 հասցեով), վճարեցի 180 դրամ, (120 փոստային ծառայության համար, 60 դրամ ծրարի), վերցրեցի ուղարկման մասին վկայող անդորրագիրը և տեղում փակցրեցի դատարանի օրինակի վրա:
Երկրորդ օրինակը տարա ճանապարհային ոստիկանություն (Ծ. Իսակով 9 հասցեով): ՃՈ-ում կնիք դրեցին, ստորագրեցին և ավսաթիվը նշեցին դատարանի օրինակի վրա:
Երրորդ օրինակը հանձնեցի վարչական դատարան (Գարեգին Նժդեհի 23 հասցեով): Միայն այս օրինակի հետ պետք է փակցնել նաև նամակով ստացված 4 թեթիկների պատճեները + նամակի պատճեն 2 կողմից:
Չորորդ օրինակը դա իմ օրինակն է, որի վրա վարչական դատարանում կնիք դրեցին, ստորագրեցին և ամսաթիվ նշեցին:
Այս թերթիկն էլ Աքիլեսում տվեցին:
Keyboard ջան, չեմ մոռացել խոստումս, դատի օրը իմանամ խաբար կանեմ, եթե հարմար կլինի կգաս:
Ի դեպ Աքիլեսում 100 տոկոսով վստահեցրեցին որ դատը իմ օգտին ա լինելու: Ասեցին որ նման դեպքերում գայիշնիկը չի ներկայանում դատարան, այլ գալիս է իրենց փաստաբանը, բայց քանի որ ոչ մի փաստ չունեն, ոչինչ չեն կարող անել:
Վերջին խմբագրող՝ Bruno: 07.03.2013, 21:57:
Hda (07.03.2013), keyboard (08.03.2013), Moonwalker (08.03.2013), Vaio (08.03.2013), Նորմարդ (25.03.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ