User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ու՞մ կընտրեք 2013 թ. նախագահական ընտրություններին

Քվեարկողներ
39. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Բագրատյան Հրանտ

    5 12.82%
  • Հայրիկյան Պարույր

    0 0%
  • Հարությունյան Արամ

    0 0%
  • Հովհաննիսյան Րաֆֆի

    15 38.46%
  • Ղուկասյան Անդրիաս

    2 5.13%
  • Մելիքյան Արման

    1 2.56%
  • Սարգսյան Սերժ

    2 5.13%
  • Սեդրակյան Վարդան

    1 2.56%
  • Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր

    4 10.26%
  • Չեմ մասնակցի ընտրություններին

    9 23.08%
Էջ 89 184-ից ԱռաջինԱռաջին ... 397985868788899091929399139 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,321 համարից մինչև 1,335 համարի արդյունքները՝ ընդհանուր 2749 հատից

Թեմա: Նախագահական ընտրություններ 2013

  1. #1321
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...

  2. #1322
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան, ի սրտե ցանկանում եմ, որ դուք ճիշտ լինեք, ես՝ սխալ: Ես այս բաժնից գնացի, բարի քննարկումներ:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  3. #1323
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն, ինչի՞ ես դու էդքան ծայրահեղական: Րաֆֆիի մասին մի բան գրեցի, որ կարծիքներ լսեմ, տարար արդեն Լիսկայի ու իրա նմանների կողքը՞ դրեցիր ինձ: Շտապեմ տեղեկացնել, որ քո նշած մարդկանց, մեղմ ասած, լավ տրամադրված չեմ, բայց դե Րաֆֆին էլ ինձ չի հիացնում, հո զոռով չի: Այս վերջինի մասին ոչ լավ կարծիք ունեմ, ոչ լավ, որովհետև նրան գործի մեջ չեմ տեսել ու չգիտեմ ով է, իսկ քանի որ չգիտեմ ով է, մտավախություն ունեմ, որովհետև նա ակնկալում է դառնալ իմ երկրի նախագահ.... ուֆֆֆֆֆ
    Սխալ տեղում, սխալ պահին, սխալ կարծիք ... հաշվի քիչ եմ ծայրահեղացել:

    Րաֆֆին քեզ չի հիացնում, կարծիք հայտնի Րաֆֆիի մասին, ոչ թե ինչ-որ օռանգուտանից (թող ներեն ինձ բոլոր կապիկները համեմատության համար) ոչինչ չասող մեջբերում արա: Կամ եթե հիմնավոր կասկածներ ունես Ռիչարդ Հովհաննիսյանի հայրենասիրության հետ կապված, մեջբերում արա հենց Ռիրաչդ Հովհաննիսյանից ու քննարկման առարկա դարձրու:

    Կարա՞ս երկու բառով հիմնավորված կարծիք հայտնես Րաֆիի մասին:

    Գլխանց ասեմ որ իմանաս, եթե էս թեման փորփրես լիքը տեղ իմ կարծիքը կգտնես, որպես կանոն բացասական: Բայց եթե նկատել ես (չնայած չամիչությունը սահմաններ չի ճանաչում, ու միշտ էլ կարելի ա չնկատել) որ ստեղ դեռ ոչ մեկը շարժմանը միանալու ու երկրում որևէ բան փոխելու պրոցեսը Րաֆիի անձի հետ դեռ չի կապել: Նույնիսկ Րաֆֆին իրա անձի հետ դեռ ոչինչ չի կապել:

  4. #1324
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հազիվ լրատվամիջոցներից մեկում գտա սա, որ հղում էլ դնեմ`

    ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ԿԱՏԱՐՎԱԾԸ




    Պարոն Աշոտյան, այսօր դասադուլը նկարագրելիս մեջբերել էիք չինական հետևյալ ասույթը՝ «քամի ցանողը հնձում է փոթորիկ»։ Չեմ ցանկանում անձնական գնահատական տալ դասադուլին, որովհետև դրա մասին չէ, որ ուզում եմ գրել։ Բայց եթե նման «քամի ցանողները» կարողացան բացահայտել, որ ԵՊՀ ռեկտորի խորհրդականը այդ դասադուլավորների դեմ հանում է «զորք», «ախլքալաքցիների», այդ զորքում կան մարդիկ, ում նա թույլ է տալիս հայհոյել ԵՊՀ դիմաց, ուրեմն մաղթում եմ մեր երկրին և ԲՈՒՀ-երին, որպեսզի այդպիսի քամիներ շատ լինեն, ինչը թույլ կտա մաքրել այդ բուհերի «օդը»։ Հուսով եմ, որ այդ պաշտոնյան վաղվանից այլևս չի աշխատի Երևանի պետական համալսարանում, իսկ նրա կողքին գտնվող դասադուլներից «ցնցված» ուսանողը Ձեր միջնորդությամբ համապատասխան պատժի կենթարկվի իրավապահների կողմից...

    ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյան
    աղբյուր

    Այս դասախոսը կարծեմ Արևելագիտության ֆակուլտետում է դասավանդում: Շատ կարևոր է, որ այլ դասախոսներ էլ իրեն միանան:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aurora (28.02.2013), Chuk (28.02.2013), Moonwalker (28.02.2013), Rammstein (28.02.2013), Sagittarius (28.02.2013), StrangeLittleGirl (28.02.2013), Tig (28.02.2013), Աթեիստ (28.02.2013), Արէա (28.02.2013), Ներսես_AM (28.02.2013), Շինարար (28.02.2013), Տրիբուն (28.02.2013)

  6. #1325
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս դասախոսը կարծեմ Արևելագիտության ֆակուլտետում է դասավանդում: Շատ կարևոր է, որ այլ դասախոսներ էլ իրեն միանան:
    Դժվար թե, Արայիկը պապիս թվից ակտիվիստ ա, բոլորը չեն, որ իրենց մտածածը բարձրաձայնում են, հիմնականում վախենում են գործից ազատվելուց:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #1326
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժվար թե, Արայիկը պապիս թվից ակտիվիստ ա, բոլորը չեն, որ իրենց մտածածը բարձրաձայնում են, հիմնականում վախենում են գործից ազատվելուց:
    Կարծում էի` ֆիզֆակի, կիրառականի դասախոսները կմիանան. միշտ իրենք բարձրաձայնել են ու բողոքել: Թե չէ ոչ Արևելագիտության շենքի ֆակուլտետներից հույս կա, ոչ էլ դիմացի շենքի ֆակուլտետներից:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #1327
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    դասադուլի առաջին օրը, որպես մեր երկրի ապագայով հետաքրքրված քաղաքացի, ու, բախտի բերմամբ թե պատահմամբ այդ պահին նաև ուսանող, որոշեցի կազմակերպել՝ մեր հոսքով էլ դասի չգնանք։ Չգնացինք։ Պրոռեկտորը խառնվել էր իրար, հասարակության հետ կապերի բլա–բլա–բլայի հետ եկել էին մեր ֆակուլտետ, դեկանին նեղել էին, գուցե սպառնացել։ Հետո կեսը գնացին տուն, կեսը գնացին դասի, կեսս միացանք դասադուլին։ Մեր ֆակ.ի ուս խորհրդի նախագահը եկավ, համոզում էր, որ մենք էլ գնանք դասի... Էսօր դեկանի մոտ լիքվիդի էի։ Չէի պատրաստվել, քանի որ գիտեի՝ հազար տարվա մանկավարժ է՝ կյանքում ոչ ոքի դուրս չի թողել համալսարանից, այսինքն՝ վերջին լիքվիդի ժամանակ նշանակել է, անկախ գիտելիքների քանակից։ Չնշանակեց։ Դուրս մնացի համալսարանից։ Հիմա ո՞ւմ գնամ բողոքեմ, որ դե ֆակտո դասադուլին մասնակցելու պատճառով դուրս են թողել ԵՊՀից
    Հովսեփ ջան, դասադուլի գնացել ես լավ ես արել‎, բայց գոնե մի քիչ պարապեիր‎։ Պարզ էր որ պիտի փորձեն մուսկուլ ցույց բան ու հիմա իրանց մանկլավիկների միջոցով կուրսում շուխուր կգցեն, որ Ջոնին դասադուլի պատճառով դեկանը դուրս թողեց‎։ ՈՒ լիքը մարդկանց վրա կազդեն, կվախացնեն‎։

  9. #1328
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    մեդիամալլ.ամ

    «Հայոց պատմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հոր՝ դավաճան Ռիչարդ Հովհաննիսյանի խմբագրմամբ»

    Մեկնաբանություններն ավելորդ են։

    Հայոց պատմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հոր՝ դավաճան Ռիչարդ Հովհաննիսյանի խմբագրմամբ.

    • հայերը եկվոր են Հայկական լեռնաշխարհում,
    • փորձում է առանձնացնել եւ լիովին մեկուսացնել հայոց պետականության ուրարտական ժամանակաշրջանը (մ.թ.ա. Թ—Զ դդ.) հայոց պատմությունից, մշակույթից եւ հավաքական հիշողությունից,
    • սեւացնում է հայոց պատմության եւ մշակույթի մեծ գործիչներին. պատմահայր Մովսես Խորենացուն բնութագրում է որպես «լկտի եւ կեղծարար խաբեբա», Եղիշեին՝ «ստախոս», Վարդան Մամիկոնյանին՝ «ոչ-հայրենասեր» ֆեոդալ, Մեսրոպ Մաշտոցին՝ «մի քրիստոնյա քահանա, որը չի ունեցել հայրենասիրական նպատակներ» եւ այլն,
    • պատմական հավաստի նյութից զուրկ, հնարովի եւ շինծու ստեղծագործություններ է կոչում հայոց հավաքական հիշողության հիմնաքարերը՝ Մովսես Խորենացու եւ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն»-ները, Եղիշեի «Վարդանանց պատերազմը», ինչպես նաեւ հայկական պատմագրության ուրիշ անգին աղբյուրներ,
    • հայկական մշակույթը որակում է որպես ինքնուրույն արժեք չներկայացնող, օտար փոխառությունների մի հավաքածու,
    • հայոց հին ու միջնադարյան պետականությունը ներկայացնում է որպես թույլ եւ անարյուն գոյություն,
    • անտեսում կամ ժխտում է հին եւ միջնադարյան Հայաստանի ռազմական ուժն ու միջազգային կշիռը,
    • նեղացնում է պատմական Հայաստանի սահմանները,
    • կեղծում է Հայաստանի պատմական ժողովրդագրությունը եւ տարբեր ժամանակահատվածներում հայերին անհիմն կերպով փոքրամասնություն հռչակում,
    • հռչակում է Արցախը ոչ թե միջնադարյան Հայաստանի, այլ Կովկասյան Աղվանքի մաս եւ, միաժամանակ, արդի Ադրբեջանն էլ՝ Աղվանքի «իրավահաջորդ»,
    • ամերիկյան հայագիտական դպրոցի որոշ կարկառուն դեմքեր նույնիսկ ժխտում են երիտթուրքերի՝ հայերին բնաջնջելու հստակ նպատակ ունենալը եւ Հայոց ցեղասպանության պետականորեն ծրագրված լինելը:
    Օհօ, Մերսի Մալխաս ջան, սրա մասին չեմ իմացել: Ապրես նյութը տեղադրելու համար:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (28.02.2013)

  11. #1329
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում էի` ֆիզֆակի, կիրառականի դասախոսները կմիանան. միշտ իրենք բարձրաձայնել են ու բողոքել: Թե չէ ոչ Արևելագիտության շենքի ֆակուլտետներից հույս կա, ոչ էլ դիմացի շենքի ֆակուլտետներից:
    Արաբագիտականին չկպնել: Իրանք միշտ տարբերվել են արևելագիտականից, էսօր էլ տարբերվում են: Ֆեյսբուքում մենակ հետևիր իրանց:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (28.02.2013), Moonwalker (28.02.2013), StrangeLittleGirl (28.02.2013)

  13. #1330
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշեցնեմ, որ 2008-ին Արաբագիտության ամբիոնի վարիչին հանեցին, ուղղակի համալսարանում հետաքրքրվի, թե ինչու:

  14. #1331
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում էի` ֆիզֆակի, կիրառականի դասախոսները կմիանան. միշտ իրենք բարձրաձայնել են ու բողոքել: Թե չէ ոչ Արևելագիտության շենքի ֆակուլտետներից հույս կա, ոչ էլ դիմացի շենքի ֆակուլտետներից:
    Ֆիզֆակից, ռադիոֆիզիկայից, կիրառականից դասադուլին նպաստողներ, օգնողներ, գուցե նաև կազմակերպմանը օգնողներ շատ էլ հավանական ա որ լինեն: Բայց էս նամակի մասին դժվար թե իմանան, որ միանան կամ չմիանան: Իմանան էլ, դժվար Աշոտյանին նամակ գրեն: Աշոտյանն ո՞վ ա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (28.02.2013), Աթեիստ (28.02.2013)

  16. #1332
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հազիվ լրատվամիջոցներից մեկում գտա սա, որ հղում էլ դնեմ`


    աղբյուր

    Այս դասախոսը կարծեմ Արևելագիտության ֆակուլտետում է դասավանդում: Շատ կարևոր է, որ այլ դասախոսներ էլ իրեն միանան:
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժվար թե, Արայիկը պապիս թվից ակտիվիստ ա, բոլորը չեն, որ իրենց մտածածը բարձրաձայնում են, հիմնականում վախենում են գործից ազատվելուց:


    http://www.facebook.com/ararat.mirzo...00641170572681

    Ժողովուրդ, տարածեք!!!
    Դասախոսներ, միացեք!!!

    Ես` ԵՊՀ դասախոսս, խստորեն դատապարտում եմ 2013թ. փետրվարի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց դասադուլի կոչով հանդես եկող ուսանողների նկատմամբ ԵՊՀ որոշ պաշտոնյաների, ուսխորհդի, արհմիության և/կամ այլ կառույցների ներկայացուցիչների պահվածքը: Համարում եմ, որ հայհոյանքները, վիրավորանքները, սպառնալիք պարունակող և վտանգավոր հետևանքներով հղի "զորքը բեր առաջ, ախալքալակցիներին բեր առաջ" արտահայտությունը, հեգնական "ես էլ եմ ձեզ սիրում, հատկապես աղջիկներին"-ը և նման այլ արտահայտությունները, մեղմ ասած, պատիվ չեն բերում ԵՊՀ-ին և վտանգում են Մայր ԲՈՒՀ-ի հեղինակությունը:

    Պահանջում եմ ՀՀ ԿԳ նախարարից և ԵՊՀ ռեկտորից պաշտոնապես պարզաբանել միջադեպը և պատժել իրենց պաշտոնը չարաշահած և լիազորությունները գերազանցած անձանց:

    ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյան
    քոմմենթներում մի շարք դասախոսներ էլ են միացել

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (28.02.2013), Chuk (28.02.2013), Tig (28.02.2013), Աթեիստ (28.02.2013), Ներսես_AM (28.02.2013)

  18. #1333
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան էլ գրեմ ու գնամ` դաս անելու. այսօր շատ գրեցի `

    Ակումբի Դայանան ֆեյսբուքում գրել է հետևյալը, որը այստեղ չմեջբերել չեմ կարող: Ապրես, Դայ ջան

    ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյան-ին

    Հարգելի պարոն Աշոտյան, երբ Ֆեյսբուքում անդադար կարգավիճակներ եք տեղադրում, գոնե ինչ-որ պահի գիտակցու՞մ եք, որ Դուք նախարար եք, ու որ այդ նույն սոց. կայքում հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ ամեն օր դժգոհում ու բողոքում են կառավարության աշխատանքից, այն կառավարության, որի անդամ եք Դուք, բողոքում ու քարկոծում են իշխող կուսակցությանը, որի անդամ եք նաև Դուք: Դուք և այդ կառավարության անդամները գոնե մի պահ մտածե՞լ եք, որ Ձեր աշխատանքը լավ չեք կատարում, որ Ձեր պարտականությունների փոխարեն աշխատանքի ժամանակ Ֆեյսբուքում կիսահումորային հաղորդագրություններ եք գրում:

    Դուք գոնե նկատու՞մ եք, որ այս երկրում ուսուցիչը և դպրոցի տնօրենը դպրոց գնում են ոչ թե դասավանդելու, այլ երեխաներից նվերներ ու գումարներ վերցնելով գնահատականներ նկարելու համար: Դպրոցի տնօրենը գնում է դպրոց ոչ թե դպրոցն ու ուսուցչական կազմը ղեկավարելու, այլ դպրոցի տարածքում եղած «պեռաշկիանոցներին ռեկետ անելու» համար։ Իսկ ի՞նչ է անում կրթության ու գիտության նախարարը:

    Նկատու՞մ եք, որ այսօր բժիշկը հիվանդանոց է գնում ոչ թե հիվանդին բուժելու, այլ հիվանդի կաշին տիկ անելու, ամբողջ ազգուտակի հոգեպահուստի գումարները քամուն տալու, իր կոլեգաներին «պաս» տալու համար։ Իսկ առողջապահության նախարարն ի՞նչ է անում: Հասարակ քաղաքացին դատարան չի դիմում, որովհետև դատավորն ու դատախազը գնում են դատարան ոչ թե աշխատելու, օրենքն ու քաղաքացուն ապօրինություններից պաշտպանելու, այլ ձեռքներն ընկած թափով ծանոթ չունեցող ՀՀ քաղաքացու կաշին տիկ անելու, տունն ու մեքենան ձեռքից առնելու համար։ Իսկ գլխավոր դատախազն ու նախարարն ի՞նչ են անում: Մեր զինվորականը, գնդապետն ու գեներալը ոչ թե գնում են բանակում սահման պահելու, այլ իրենց ընկեր, մարտընկեր զինվորին ծեծելու, նվաստացնելու, ձեռքի բջջայինը ձեռքից առնելու, ծնողից անդադար գումար վերցնելու համար...

    Երբ ես աշխատանքի ժամին Ֆեյսբուք եմ մտնում, կարգավիճակներ ու հաղորդագրություններ չեմ տեղադրում, ուրիշների տեղադրածներին մեկնաբանություններ չեմ թողնում, որովհետև իմ գործատուն դա կհամարի աշխատաժամանակի վատնում, իսկ ես ՝ հասարակ աշխատողս, գետինը կմտնեմ իմ կոլեգաների մոտ, աշխատանքի ժամին, աշխատելու փոխարեն հաղորդագրություններ ու կարգավիճակներ «շռայլել» ֆեյսբուքում: Իսկ Դուք չե՞ք ամաչում ձեր գործատուից՝ էս երկիրց ու քաղաքացուց, ձեր կառավարությունից, որ աշխատանքի ժամին Ֆեյսբուքում կարգավիճակներ ու հաղորդագրություններ եք գրում: Երբ ավելի քան կես միլիոն ՀՀ քաղաքացի դուրս է գալիս փողոց ու բողոքում, բղավում, որ հեռանա ձեր կառավարությունը, Դուք չե՞ք ամաչում Ձեր սեփական երեխայի աչքերին նայել, Դուք չե՞ք ամաչում, որ մեր երկրում այլևս չկան ինժեներներ, բժիշկներ, ուսուցիչներ, լեզվաբաններ, գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, որ մեր համալսարանները չեն տալիս մասնագետներ, իսկ եղած մի քանիսն էլ արդեն դրսում են:

    Դուք չե՞ք ամաչում, որ դպրոցում մեդալի արժանի երեխային՝ ինձ, տնօրենն ու ուսուցիչները փոխանակ օգնեն, մեդալի քննություններին պատրաստեն՝ արտաժամյա կամ դասաժամի ընթացքում լրացուցիչ գիտելիքներ տալով, դպրոց են կանչել հայրիկիս, կարծես թե հայրիկս պիտի քննություն հանձնի, իսկ իրականում փորձում են հայրիկիցս գումար շորթել՝ քննություններում 5-եր ապահովելու համար:

    Դուք չե՞ք ամաչում, երբ երկրի խելոք գուխները, գնահատված չլինելով, թողնում ու էս երկրից գնում են: Չե՞ք ամաչում, որ ձեր համալսարանների՝ գերազանցությամբ ավարտած մասնագետը՝ ես, ամեն օր իր սեփական հողի, ընտանիքի, ընկերների կարոտից տանջվելով՝ ապրում է ուրիշի հողում, որովհետև իր երկրում իր երեխան բավարար կրթություն չի ստանում, ծնողը բավարար բուժում չի ստանում, իր ընտանիքը պահելու համար բավարար աշխատավարձ չի ստանում, իր սեփական շահերն ու իրավունքները պաշտպանելու համար դատարան դիմելու հնարավորություն չի ստանում...
    Աշոտյանը դեռ չի պատասխանել:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (28.02.2013), Tig (28.02.2013), Աթեիստ (28.02.2013), Արէա (28.02.2013)

  20. #1334
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Շատ լավ ա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. #1335
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը


    http://www.facebook.com/ararat.mirzo...00641170572681

    քոմմենթներում մի շարք դասախոսներ էլ են միացել
    Ուխխխ :
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 89 184-ից ԱռաջինԱռաջին ... 397985868788899091929399139 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նախագահական ընտրություններ Ուկրաինայում
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 29.04.2010, 10:33
  2. Նախագահական ընտրություններ - 2008
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 267
    Վերջինը: 31.01.2010, 16:06
  3. Արտահերթ նախագահական ընտրություններ՞
    Հեղինակ՝ Քամի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 06.07.2008, 12:33
  4. Նախագահական ընտրություններ 2008-ի թեկնածուների վեբ կայքերը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.01.2008, 01:50
  5. Նախագահական ընտրություններ ԼՂՀ-ում
    Հեղինակ՝ Dar 21, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.07.2007, 00:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •