Էս գրառումը նոր տեսա:Lion;-ի խոսքերից
Հարգելի Լիոն, ես կոմպի ոլորտում այնքանով եմ "գել", որքան դու պատմության ոլորտում, ցավոք![]()
Էս գրառումը նոր տեսա:Lion;-ի խոսքերից
Հարգելի Լիոն, ես կոմպի ոլորտում այնքանով եմ "գել", որքան դու պատմության ոլորտում, ցավոք![]()
Մի բան շատ կուզենայի, որ լիներ - կուզենայի, որ Ավարայրի ճակատամարտը չներկայացվեր որպես մի ճակատամարտ, որտեղ մենք տարել ենք միայն "բարոյական" հաղթանակ: Այդ ճակատամարտում մենք նաև ռազմական հաղթանակ ենք տարել:
Ես "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք" աշխատության հեղինակն եմ: Ու ես շատ կուզենայի որևէ կերպ պ-ն Կուպելյանին փոխանցել իմ աշխատությունը, որտեղ մանրամասն ներկայացված է ոչ միայն Ավարայրի ճակատամարտը, դրա տակտիկական մանրամասները և այլ հարցեր, այլև քննարկված ու հիմնավորված է այն հարցը, որ մենք իրականում պարտություն չենք կրել նաև զուտ ռազմական առումով...
Կարծում եմ այն միտքը, որ կինոյում կասվի, որ հայերը իրականում հաղթել են այդ ճակատամարտում, այլ ոչ թե պարտվել, մեծապես կբարձրացնի կինոյի արժեքը և օգուտ կտա մեր ազգին:
Սրա համար շատ քիչ մի բան է պետք - գտնել պ-ն Կուպելյանին ու... կապ հաստատել նրա և իմ միջև: Եթե որևէ մեկը կարողանա օգնած լինել, մեծ գործ արած կլինի...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Միգուցե փնտրածդ սա է՝ [email protected]
Եթե ոչ, ապա այստեղ նայի, կամ այստեղ միգուցե մի բան գտնես։
Կամ էլ ինքդ կարող ես google–ով փնտրել Roger Kupelian's East of Byzantium .
![]()
Lion (07.02.2010)
Լիոն ջան, մոտս դեժավյու ա, թե սույն թեմայում ընդամենը երկու էջ առաջ էլի՞ ես սա հարցրել![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս ֆիլմի հետ հույսեր կապել պետք էլ չի: Ավելի շատ Իրանի բացասական կողմերից են խոսելու, խավարի կայսրություն բան, բոբոների երկիր...
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
ministr (07.02.2010)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ափսոս, Լիոնի նամակը տենց էլ չհասավ Կուպելյանին: Ունենք նոր տրեյլեր, բայց ոնց որ թե չունենք կինոն: Նորություններ չունե՞ք, ժողովուրդ:
Alphaone (03.02.2013), Hayk Avetisyan (03.02.2013), Nadine (16.03.2012)
Նորից ցուցադրման ժամկետների մասին ոչինչ չկա: Էս կինոն ոնց-որ հայկական քարոզարշավ լինի. մենակ խոստանում են, արդյունքը չկա:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Տրիբուն (03.02.2013)
At the edge of Rome and the gates of Persia, Fugitives and Exiles defied the greatest armies of the world and changed the course of empires.
Directed by Roger Kupelian.
Cinematography and Editing by Martin Yernazian
Costume Design: Alina Khanjian
Visual FX Supervisor: Eli Jarra
Compositors: Matt Perin, Levon Shant Demirjian, Garo Hussenjian.
Art Direction: Carlo Garduno
Cast:
Dro Arzooian
Elena Evangelo
Alex Kalognomos
Kitty Contreras
Lou Klien
Dragon
Oberan Seliceo
Henry Torossian
Dro Hagopian
Dro Hagopian's Nephew
Hovik Tahmasian
Nevin Millan
Joshua Smith
Kenny Marrero
Daniel Messier
Ron Tzadik
Humberto Amor
Luis Lanzillotta
Luke Bakker
Dan Panosian
Eduardo Carreiro
Oliver Elias
Kaveh Mostafavi
Sirus Mostafavi
Robert Mendez
Shant Minas
Ինձ է թվո՞ւմ, թե լիքը հայեր կան էս ֆիլմի ակունքներում![]()
Վերջին խմբագրող՝ Alphaone: 03.02.2013, 16:53: Պատճառ: գրառման ավելացում
Ingrid (03.02.2013)
Բայց ավելի լավ ա երբեք դուրս չգա: նախ՝ ֆիլմի անհասկանալի անունը: Երկրորդ՝ մի հատ կադր կա խաչքարերով, նկատ՞ել ես: Դեռ 451 թիվն ա, բայց խաչքարերն արդեն հին են, կոտրտված ու մաշված, արդեն մի երկու հազար տարվա տեսքով:Կարճ ասած, ինչ-որ խայտառակ դիլետանտներ հերթական անհամությունը կարող ա հանեն, որ հետո մենք թքենք մեր երեսին:
Alphaone (03.02.2013), Moonwalker (03.02.2013), Sagittarius (04.02.2013), Անվերնագիր (03.02.2013), Արէա (03.02.2013), Ներսես_AM (03.02.2013)
Ինձ մի պահ դուր եկավ, որ Հայաստանի քարտեզի շուրջ երկու գիշատիչ են շրջում. միշտ մեր իրականությունը դա է եղել, միտքը լավն էր: Ֆիլմը երևի գովազդի համար է այսպես անվանվել. Բյուզանդիա անունը բոլորը գիտեն, իսկ Հայաստան վերնագրով միգուցե բավական չափով արտասահմանցի դիտողներ չհավաքվեին: Երևի այսպես են մտածել ֆիլմի հեղինակները![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Գլուխները պատին են տվել: Նորմալ մարդիկ չեն կարա չիմանան, թե ինչ ա Armenian-ն, խոսքի օրինակ:
1967 թվի մի հատ ֆրանս-ռումինական կինո կա, կոչվում ա Դակերը (The Dacians կամ Даки): Աշխարհում քանի՞ հոգի գիտի Դակիան կամ Դաչիան որտեղ էր, կամ ինչ էր իրանից ներկայացնում: Բայց ֆիլմտ շատ հաջողված էր, ու ահագին մարդ հենց էտ ֆիլիմով իմացավ ռումինների, իրանց նախապապ դակերի ու հռոմեացիների դեմ դակերի պայքարի մասին:
Հետաքրքրվողները կարող են մի հատ ել նայել ռուսերեն ստեղ, իսկ անգլերեն ստեղ:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 04.02.2013, 00:10:
Ambrosine (05.02.2013)
Կարող է որևէ մեկը ֆիլմի ստեղծողներին նման բովանդակության նամակ հասցնել?
Բարև Ձեզ: Իմ անունն է Մհեր, Ազգանունս՝ Հակոբյան: Ես 33 տարեկան եմ, ապրում եմ Երևանում:
Ես հեղինակն եմ «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք» աշխատության, որի մեջ բնականաբար ամենայն մանրամասնությամբ խոսվում է նաև Ավարայրի ճակատամարտի և, ընդհանրապես, չորրորդ-հինգերորդ դարերի Հայ ժողովրդի ռազմական պատմության մասին:
Իմացա, որ նման ֆիլմ եք ստեղծում - պատրաստ եմ ուժերս ներածին չափով ու լիովին անհատույց (անվճար) օժանդակել ֆիլմին ինչով կարող եմ - պատմական մանրամասներ, ռազմական մանրամասներ, ճակատամարտի ընթացք, զորատեսակներ, զինատեսակներ, զենքեր և այլն:
Հույս ունեմ, որ մենք կապ կպահպանենք միմյանց հետ: Եթե պետք լինի, կարող եմ ուղարկել նաև գրքիս համապատասխան մասերի էլեկտրոնային տարբերակները մաիլի միջոցով, այն մասերը որտեղ խոսվում է Ավարայրի և ընդհանրապես, այդ դարերի ռազմական պատմության մասին:
Վարդանանց պատերազմն ու Ավարայրի ճակատամարտը մեր պատմագիտոության կողմից գրեթե միշտ ներկայացվում են կոպիտ սխալներով, իսկ երևույթի զուտ ռազմագիտական վերլուծություն գործնականում չի արվում: Ես, հանդիսանալով “Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք” աշխատության հեղինակը, աշխատություն, որում բնականաբար վերլուծվում է նաև Ավարայրի ճակատամարտը, կուզենայի, եթե դա հնարավոր է ու Ձեր ուժերի սահմաններում է, որ Դուք որևէ կերպ հնարավորություն տայիք ինձ կապ հաստատել պ-ն Կուպելյանի հետ: Ես պատրաստ եմ ցանկացած հասցեով, որը կմատնանշի պ-ն Կուպելյանը, ուղարկել իմ գիրքը Ավարայրի ճակատամարտի ռազմական վերլուծության մասին, պատրաստ եմ ցանկացած ոճի ինֆորմացիա փոխանցել ֆիլմի ռեժիսորին ինտերնետային տարբերակով: Եվ այս ամենը, ուզում եմ հատկապես ընդգծել, բացարձակապես անվճար…
Հուսով եմ ինձ ճիշտ կհասկանաք: Իմ այս ցանկության մեջ որևէ շահամոլական կամ այլ դրդում չկա, ուղղակի… հասկանում եք, նկարահանվում է ֆիլմ մեր պատմությունից, հսկայական միջոցներ են ներդրվում, որ մեր պատմությունը ներկայացվի աշխարհին ու ես շատ, անչափ շատ կուզենայի, որ այդ ֆիլմը լինի իր բարձունքում նաև պատմական ու ռազմա-պատմական տեսակետից: Օրինակ, ես չէի ուզենա, որ ֆիլմում, խեղաթյուրելով իրականությունը, Ավարայրը ներկայացվեր որպես "ռազմական պարտություն": Մենք հաղթել ենք այդ ճակատամարտում, շահել ենք ռազմական իսկական մի հաղթանակ և արժե, որ հսկայական ֆինանսական միջոցներ կլանող այդ ֆիլմը, որը կներկայացնի մեզ աշխարհին, շեշտի նաև այդ փաստը:
Իհարկե, այստեղ ես չէի ուզենա մտնել մանրամասների մեջ, բայց, բնականաբար, պ-ն Կուպելյանի առաջին իսկ պահանջով պատրաստ եմ ֆիզիկական կամ ինտերնետ ճանապարհով նրա տրամադրության տակ դնել նյութեր, որոնք կհիմնավորեն իմ այս պնդումը: Պատրաստ եմ նաև ցանկացած այլ մասնագիտական օժանդակության, կրկնում եմ, բացարձակապես անվճար…
Առայժմ այսքանը, ամենայն հաջողություն Ձեզ այս կարևոր գործում:
Հարգանքներով՝ Մհեր Հակոբյան:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Արդեն ժամկետների մասին նախնական տեղեկություն կա`
http://asbarez.com/123018/production...-of-byzantium/
Սա ՖԲ-ում իրենց էջը` https://www.facebook.com/ByzantWar
Սա իրենց բլոգը` http://eastofbyzantium.blogspot.com/
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 19.05.2014, 12:32:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ