Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Դավիթ (25.01.2013)
Արի մի պահ ազգային ցավերդ մի կողմ դիր ու որպես պատմությամբ հետաքրքրվող, գրող, պատմաբան, պատմասեր, մի հարցի պատասխանի. իսկ դու չե՞ս համակրում Օսմանյան կայսրությանը (որը իրականում լիովին թուրքական էլ չէր) իր ողջ մեծությամբ, հզորությամբ ու կազմակերպվածությամբ: Անկախ ամեն ինչից, հիմանալ կարելի ա, թե ինչպես Ալթայի տափաստաններից ընդամենը 300 տարի առաջ փոքր ասիայում հայտնված քոչվորները, մի հատ Քյավառի չափի բեյլիկությունից սարքեցին աշխարհի հզորագույն կայսրություններից մեկը, ու 600 տարի իշխեցին քաղաքակրթությամբ իրանցից մի տաս գլուխ բարձր ժողովուրդների գլխին:
keyboard (25.01.2013)
keyboard (25.01.2013)
Իմ ազատ ժամանակը հայկական սերիալների հետ կապ չունի զուտ այն պատճառով, որ ես հայկական սերիալ չեմ նայում: Թուրքական ալիքով ֆուտբոլ նայելու հետ էլ չարժեր կապել, երեսուն տարի առաջ եմ նայել: Իսկ ահա քո կողմից առաջարկվող սերիալը կցանկանայի դիտել` արդեն հավանաբար կդիտեմ մի քանի սերիա, որովհետև ինձ հետաքրքիր է տեղեկանալ թուրքական կենցաղին, ինչու չէ` նաև կուլտուրային: Եթե ավելացնելու բան ունես` խնդրեմ շարունակիր, առայժմ որևէ հակասություն չեմ տեսնում քո վերջին գրառումների և իմ այդ հարցի նկատմամբ ունեցած կարծիքի հետ:
Մի բան էլ հարցնեմ, Տրիբուն. ինքդ հայկական սերիալներից ազատ ժամանակ կգտնես, որ նայես?
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Տո ջհանդամը գյոռ, հենց հիմա սկսում եմ նայել...
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Նայեցի 20 րոպե առաջին սերիայից: Առայժմ ոչ մի ցանկություն չկա, որպեսզի դիտեմ շարունակությունը: Միջին մակարդակից ցածր սերիալ է, էսպիսի ֆիլմ մեր Հրաչ Քեշիշյանն էլ կնկարի: Եթե համեմատեմ իմ տեսած վերջին սերիալի` «Գահերի խաղ» - ի հետ, ստիպված կլինեմ մի մեծ անդունդ դնել նրանց միջև: 10 բալանոց սիստեմով կգնահատեի այսպես՝ «Գահերի խաղը» - 7, «Հոյակապ դար» - 2.5: Ռեժիսորը չի կարողացել ստեղծել 1520 թվականի մթնոլորտը: Դերասանների մեծ մասը, հատկապես երիտասարդ աղջիկները, չեն համապատասխանում իրենց դերերին: Եթե հատուկ չշեշտվի, որ գործողությունները ծավալվում են 16-րդ դարում, դերասանների խաղից ոչ մի կերպ գլխի չես ընկնի, որ 21-րդ դարը չէ: Հատկապես անհաջող է ընտրված սուլթան Սուլեյմանի դերասանը: Դեմքի ապուշ արտահայտություն, արքայական վեհության բացակայություն, աչքերի մեջ բացարձակ դատարկություն: Մինրդեռ դա եղել է իր ժամանակների մեծագույն տիրակալը, իսկ թուրք սուլթանների մեջ գուցե լավագույնը, ով գրեթե պարտություն չի կրել և նվաճել է այն ամենը ինչ հնարավոր է եղել: Ցավոք ոչ մի լավ բան չեմ կարող ասել նաև ֆիլմի երաժշտության մասին: Այն կարծիքն ունեմ, որ թուրքական կինոյի երաժշտությունը շատ ավելի լավն է: 80 ականներին մի ֆիլմ էին ցուցադրում՝ «королек птичка певчая», Երբ բանակում ծառայելուս տարիներին (1988-90) դաշնամուրի վրա նվագում էի այդ ֆիլմի երաժշտությունը, բոլորին շատ դուր էր գալիս, իսկ ադրբեջանցիները պարզապես խելքահան էին լինում: Իրոք շատ լավ երաժշտություն էր, կարող եք համացանցից ներբեռնել և լսել: Ընդհանրացնելով կասեմ հետևյալը. տվյալ սերիալն ինձ չտվեց այն ինչն ակնկալում էի՝ պատկերացում Թուրքիայի 16-րդ դարի կենցաղի և կուլտուրայի մասին: Ովքեր տեսել են ողջ սերիալը կամ դրա մեծ մասը ու կասեն, որ ֆիլմը հետագայում ավելի լավ է նկարահանված, կշարունակեմ դիտել: Իսկ այս պահին այն կարծիքն ունեմ, որ չարժե այս ֆիլմի վրա ժամանակ ծախսել:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Քիչ առաջ ներբեռնեցի «королек птичка певчая» ֆիլմի երաժշտության գլխավոր թեման: Հիմա էլ այն կարծիքին եմ, որ շատ լավ երաժշտություն է ու նույնիսկ ավելի հայկական, քան ներկայիս Հայաստանում «հայկական» հորջորջվող երաժշտություններից շատերը: Ափսոս այստեղ չեմ կարողանա տեղադրեմ, որ լսեք:![]()
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Մալխաս ջան, քու ցավը տանեմ, զգում ես, որ մանրից բացվում եսԱրդեն ֆուտբոլ չէ, королек էլ ես նայել, երաժշտությունն ել ես նվագել, պահ-պահ-պահ: Մի քիչ էլ ու կպարզվի, որ մուղամի մեծ սիրահար ես: Ընգեր, կատակ-կատակ, ասածս էն ա, որ տենց ռադիկալ ռազմահայրենասիրական հայտարարություններ անել, ծիպա որ էս սերիալը նայի թուրքերին սիրում ա, տնով տեղով թուրքական արվեստի մոլի երկրպագուներ են, բլա բլա, իրոք չի կարելի:
keyboard (25.01.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ