Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
իսկ ի՞նչպես են անունը փոխում և որտեղ;
ամենայն հարգանքներով
http://www.akumb.am/showthread.php/4...B6%D5%A5%D6%80
կարելի ա՞
Վերջին խմբագրող՝ Windows 7: 22.12.2012, 18:38:
Բարև Ձեզ հարգելի ադմինիստրացիա: Հարցս ընդհանուր եմ տալիս, բայց կարծում եմ Chuk-ը կպատասխանի, էնպես որ հիմնականում դիմելու եմ իրեն:
Գրածս քաղաքական ենթատեքստ ունի, որովհետև մոտենում են նախագահական ընտրությունները, բայց հարցս այս բաժնում կտամ, քանի որ այն հիմնականում վերաբերվելու է ակումբի կառավարմանը և կարծում եմ ամենամեծ փորձը քեզ է պատկանում:
Անընդհատ տարբեր լուծումներ ես առաջարկում մեր երկիրը <<վատ>> վիճակից հանելու համար, փորձում ես գտնել մեղավորներ: Իսկ ինչ ես կարծում հեշտ է կառավարել, թեկուզ շատ փոքր, բայց շատ բաներով երկրին նման ակումբի կառավարումը?
Այսօր նայում եմ <<Նայել կայքի լիդերներին>> բաժինը: Նրանք ակումբը կառավարողներն են, բայց խնդրում եմ ասես, երբ են վերջին անգամ գործ արել`?
Ariadna
Բաժիններ: Հոգեբանություն և փիլիսոփայություն
Artgeo
Բաժիններ: Հայտարարություններ, Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ (Բիլայնի նորություններից բացի)
Cassiopeia
Բաժիններ: Կենցաղ, Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
Kita
Բաժիններ: Երաժշտություն
Monk
Բաժիններ: Կրոն
VisTolog
Բաժիններ: Դեսից - Դենից (վերջերս չեմ նկատել)
Ծով
Բաժիններ: Ստեղծագործողի անկյուն
ԿԳԴ
Բաժիններ: Գեղարվեստ
Հայկօ
Բաժիններ: Խաղեր, Կինո, Թատրոն (վերջերս ակտիվացել է, բայց որպես անդամ)
Ֆոտոն
Բաժիններ: Հոգեբանություն և փիլիսոփայություն
վերը նշված անդամները:
Նաև նշեմ լավ կողմը, որ <<աշխատանք>> նկատել եմ`
Astgh
Բաժիններ: Սպորտ
Chuk
Բաժիններ: Առաջարկություններ և դիտողություններ, Գեղարվեստական գրականություն, Գիտական գրականություն, Գրականություն, Գրքերի աշխարհ, Համակարգչային գրաֆիկա, Հայերեն տերմինաբանություն, Չուկչստան, Ստեղծագործողի անկյուն
Jarre
Բաժիններ: Կրոն (Այս բաժնից շատ տեղեկություններ չունեմ)
Moonwalker
Բաժիններ: Կրոն, Քաղաքականություն
Rammstein
Բաժիններ: Ժամանց
Աթեիստ
Բաժիններ: Ծրագրավորում, Համակարգիչ, Համակարգչային գրաֆիկա, Համակարգչային ծրագրեր, Հեռահաղորդակցություն, Վեբ
Ձայնալար
Բաժիններ: Ժամանց, Քաղաքականություն (մեկ-մեկ)
Ուլուանա
Բաժիններ: Զվարճալի, Լեզուներ, Հայերեն
Ռուֆուս
Բաժիններ: Երաժշտություն, Երկիր մոլորակ, Կինո, Թատրոն
տվյալ անդամների գործողություններում:
Գիտեմ, շատերը ընկերներ են, մյուսները հուսալի մարդիկ են, բայց երբ հարցը վերաբերվում է ուրիշներին <<կառավարելուն>> կարծում եմ այս բաները պիտի հաշվի չառնվի: Թե չէ հիմա նույն սկզբունքով էլ մեր երկրի կառավարումն է:
Ուզում եմ հարցս կրկնել, հեշտ է կառավարելը?
Հ.Գ. Արշակ Սադոյանը շատ լավ պատգամավոր էր, խոսում էր միայն արդար բաներ: Ուզում էր ամեն ինչ լավացնել: Սակայն նրան չհավատացին և դուրս թողեցին համակարգից: Ափսոս...
Այսօր նայում էի ՄագԱվտո հաղորդումը: Հյուրը Սադոյանն էր: Տեխզննման կտրոնը չուներ, Ապպայի վավերականության ժամկետը անցել էր, ընթացքի ժամանակ էլ հեռախոսով էր խոսում, որովհետև կարևոր զանգ էր ստացել: Չէր կպցնում կտրոնները, որովհետև իրեն երբ կանգնեցնում էին, ճանաչում էին, ամաչում էին, բաց էին թողնում: Ափսոս որ նոր տեսախցիկները իրեն չեն ճանաչում:
Մտածում եմ ինչ լավ կապրեինք, եթե երկիրը կառավարեր <<ազնիվ ու արդար>> Սադոյանը:
Ողջույն Tiger29Դու ուզում ես մոդերատո՞ր դառնալ
հ.գ. Մոդերատորներից յուրաքանչյուրը հրաշալի մոդերատոր է: Նրանցից որևէ մեկը չի ընտրվել ԽԾԲ տարբերակով, այլ ընտրվել է իր մարդկային որակների, թեմային տիրապետելու, ֆորումի գործիքներին տեխնիկապես լավ տիրապետելու, կանոնադրությունն իմանալու ու դրան հետևելու, այլ պատճառներով: Շատերը նշանակվել են ոչ թե իմ կողմից, այլ ընտրվել քվեարկությամբ, ակումբցիների կողմից: Այո՛, այսօր այդ մոդերատորներից շատերը պասիվ են, ոմանք ընդհանրապես չեն մտնում ֆորում: Դրա համար շուտով կլինեն մոդերատորական փոփոխություններ: Նշեմ, որ քո «դիտարկումները», թե ով է գործ արել, ով ոչ, չեմ նայել, քանի որ դու անհրաժեշտ ինֆորմացիային չես տիրապետում, միայն տեսնում ես դրա մի շերտը, հետևաբար քո դիտարկումներն էլ կարող է կիլոմետրերով հեռու լինեն: Ինչպես նաև մտադիր չեմ որևէ մի կոնկրետ մոդերատորի խնդրին անդրադառնալ, այլ տվեցի ընդհանրական պատասխան: Բարի քննարկումներ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Alphaone (19.02.2013)
keyboard (23.12.2012)
Չէ չեմ ուզում մոդերատոր դառնալ, որովհետև գիտակցում եմ այդ պատասխանատվությունը:
Փաստորեն մենք տարբեր բաներից խոսեցինք: Չէի իմանում, որ մոդերատորը էնպիսի բաներ է անում, որոնք անդամները պիտի չզգային:
Քո ասած պատճառը հասկանալով, ես չխոսեցի ավագ մոդերատորների ու Ադմինիստրատորների մասին, որովհետև Արշակը ինչ-որ ձևով կարող է օգուտ տալիս է ֆորումին, կամ ասենք Testik-ով (որը զգացել եմ դու ես), կարող է ասենք ֆորում է մտնում Philosopher-ը ու որոշ գործեր է կատարում, որը մենք չենք տեսնում:
Հ.Գ. Ֆորումը ստեղծվել է 2006-ին, ես գրանցվել եմ 2007-ին: Այնքան էլ նոր անդամ չեմ: Որոշ բաներից տեղյակ եմ: ( Զատո մի սռոկ էլ ունեմ վրես)
Մի անձնական խնդրանք ադմինիստրացիային:
Խնդրում եմ պատմության բաժնում եռանդուն, հավեսը տեղը մոդերատոր նշանակել:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Պատասխանը այդպես էլ չտվեցիր`
Բացի այդ էլ ես ենթատեքստը արդեն գրել էի, որը քաղաքական էր, բայց դու որոշեցիր նոր ենթատեքստ փնտրել, որը իմ մոդերատոր դառնալն էր:
Փաստորեն մեր նախարարները ևս լավ են աշխատում, որովհետև իրանցից շատերի աշխատանքը մենք չենք տեսնում, բայց դա կարևոր չի, որովհետև նրանք այնպիսի բաներ են անում, որոնք մենք պետք է չզգանք էլ:
Ես նույնպես քեզ մաղթում եմ բարի կառավարում և հաճելի քննարկումներ: Առայժմ![]()
Այս թեման նախատեսված չէ քաղաքական քննարկումների համար: Երկրի կառավարման ու ֆորումի կառավարման միջև, նախարարների ու մոդերատորների միջև համեմատությունն անցկացնելն աբսուրդ է: Ես դիտավորյալ չեմ անդրադարձել հարցի քաղաքական կողմին, քանի որ այն այս թեմայի տեղը չէ, համեմատություններն ու զուգահեռները անիմաստ ու սխալ են: Բարի՛ քննարկումներ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ինձ հետաքրքիր ա ակումբում շնորհակալություն բառի փոխարեն չէր սազի ավելի շատ հավանեցի, շնորհակալությունը մի քիչ նեղ պարագաներում ա տեղին![]()
Blessed the poison which brings the end
Varzor (24.12.2012)
Հիմա ցավոք սրտի դուրս ա գալիս, որ գրում ենք միայն գրելու համար, բայց դե ես էլ պիտի տակ չմնամ: Ինչ անեմ:
Որ դու գտնում ես սխալ են համեմատությունները, դա ընդամենը քո կարծիքն է, որովհետև ես էլ գտնում եմ, որ դրանք շատ ճիշտ են: Ու նույն ձևի էլ կարելի ա ասել, որ ընտանիքն ու հայրենիքը նույնպես տարբեր բաներ են ու աբսուրդ ա դրանք համեմատելը, երբ ասում ես հայրենիքս առաջին հերթին ընտանիքս է: Եթե փոքր խումբը չես կարողանում կառավարել, դա նշանակում է, որ տվյալ մարդը պետությունն էլ չի կարող կառավարել:
Հ.Գ. Ես թեմայից չէի շեղվել, հարցս մոդերատորներին էր վերաբերում, գրեցիր որ մոտ ապագայում կլինեն փոփոխություններ: Սպասենք և կտեսնենք ինչ է նշանակում մոտ ապագա, որովհետև դեռ հույսներս չենք կորցրել, որ մոտ ապագայում նորից ծովից-ծով Հայաստան ենք ունենալու: (Էստեղ ենթատեքստեր չկան)
Varzor (24.12.2012)
Եթե սկսենք ուսումնասիրել բոլոր դեպքերը, կտեսնենք, որ «Շնորհակալությունը» օգտագործվում է ամենատարբեր նպատակներով: Ոմանք հենց քո ասած հավանելու համար, ոմանք հենց շնորհակալություն հայտնելու, ոմանք որ ցույց տան, որ ի գիտություն են ընդունել գրառումը, ոմանք որպես համաձայնության նշան և այլն: Տերմին, որն այս բոլոր երևույթները կարտահայտի չեմ գտել, դրա համար սահմանափակվել եմ ընդամենը տվյալ համակարգի օրիգինալում օգտագործվող տերմինի (Thank You)-ի թարգմանությամբ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ