Լրջորեն պատրաստվելը չգիտեմ, բայց հենց երեկ մեր դուռը ծեծեցին երկու հոգի Եհովայի վկա՝ մի մարդ ու մի աղջիկ, ու հենց իրենց խոսակցությունը սկսեցին գալիք աշխարհի վերջին հավատալ-չհավատալու հարցով: Ձեռքներին «Դիտարան» կար, հարցրեցի՝ Եհովայի վկա՞ եք, ասացին՝ այո, ներս հրավիրեցի, բայց աղջիկը, որ էդ վայրկյանների ընթացքում լարված ինձ էր նայում, շատ արագ շնորհակալություն հայտնեց ու էդ մարդու թևից քաշելով տարավ: Լուսամուտից նայեցի՝ շենքից արագ-արագ դուրս եկան ու հեռացան: Երևի ճանաչել էին, և ես իրենց համար աշխարհի վերջից ավելի սարսափելի էի

Չեմ ուզում հաստատ ասեմ, որ Եհովայի վկաները լրջորեն պատրաստվում են մոտակա աշխարհի վերջին, բայց ենթադրում եմ, որ էս մի քանի օրվա քարոզչության նախաբանն արդեն պատրաստի ունեն

Էջանիշներ