Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
«Բարի» կամ «չար» կոչումները ըստ իս, ընդհամենը պիտակներ են «յառլիկ»: Որոնք մարդիկ կպցնում են այնպիսի արարքների կամ երևույթների վրա, որը գործում և համապատասխանում է իրենց գիտակցական արժեհամակարգում գործող կանոններին:
Ամեն հասարակություն, ըստ իր ունեցած արժեհամակարգի է օկտագործում այդ պիտակները: Նույն երևույթը տարբեր իրավիճակներում տարբեր պիտակ է ստանում:
Պատկերացրեք մեկը մարդ է սպանել, այդ մարդը հիմա ի՞նչ է, բարի թե՞ չար:
Ըստ իս էդ մարդը մարդասպան է: Հիմա պատկերացրեք էդ մարդը սպանել է մեկին, ով սպառնում էր երեխաներին: Նա նկատելով սպառնալիքի խստությունը, սպանում է այդ սպառնացողին, որ փրկի երեխաներին: Այս իրավիճակում այդ նույն մարդասպանը դառնում է բարի մարդասպան, որովհետև օգնեց երեխաներին: Բայց մի տեսակ չի բռնում չէ՞ «բարի մարդասպան» պիտակը, որովհետև մեզ սովորեցրել են որ մարդասպանությունը դա վատ կամ չար բան է: Մեզ երբեք չեն սովորեցրել որ ամեն իրավիճակ իր ինքնուրույն ելքն է փնտրում: Ամեն բան կախված է նրանից, թե քո կատարած արարքի ժամանակ, դու ինչ կզգաս, մեկը մարդ սպանելուց ընկնում է շատ ծանր հոգեբանական վիճակի մեջ, մյուսը հպարտության և հերոսի հոգեբանական զգացողությունն է վայելում, որովհետև իր այդ արարքով նա փրկել է իր ընտանիքը, իր հայրենիքը, իր մտերիմին...
Նմանատիպ օրինակներ, կարող ենք կյանքում հանդիպել ցանկացած երևույթների վերաբերյալ, որտեղ մարդիկ երևույթները պիտակավորել են լավի վատի, չարի բարու: Կրկին ըստ իս, չկա լավ կամ վատ, չար կամ բարի: Երևույթները ընդհամենը մենք ենք պիտակավորում, ելնելով մեր արժեհամակարգում գործող նորմերից:
Ես ընդհանուր առմամբ համաձայն եմ քեզ հետ, բայց կա մի բայց: Սպանությունը ինչպիսին էլ լինի, մնում է հանցանք, հանցանք որը արգելվում է բոլորին առանց խտրականության: Իմ կարծիքով անգամ ոստիկաններն իրավունք չունեն սպանելու հանցագործներին: Սպանությունը մնում է սպանություն, այն չի կարող լավը լինել: Հանգամանքներին իհարկե պետք է նայել, այստեղ էլ պատիժն en մեղմացնելու ըստ երեւույթին, բայց այն ամբողջությամբ արդարացնել չես կարող, չես կարող ասել, որ լավ բան է արել: Վերջիվերջո... երեւի ամեն իրավիճակից էլ կարող ես դուրս գալ հնարավորինս մաքուր,առանց արյուն թափելու