Իհարկե գիտեմ որ տալիս են, բայց գիտեմ նաև որ հենց ընենց չեն տալիս ու ցանկացած մականվան հետևում պատմություն կա… գիտեմ որտև մի քանի հատ էլ ես եմ տվել… ու դու Դավ ջան ինձնից լավ գիտես թե ինչեր կարելի ա գրել հենց մենալ մականվանը նայելով… անգամ իսկական անունն ա որոշիչ ու պատմություն… օրինակ Կամո Ռոբինզոնի Ասատրյան որն աշխատել ա ԿԳԲ-ում… իրական անուն ա… էսի մի հատ պատմություն կարա ըլնի… պատկերացնում ե՞ս…
կենտրոնանում եմ մականունների վրա որովհետև բոլ-բոլ լցրել ա բայց բան չեն անում. եթե Բիզոնի անունը լիներ Հրանտ ու իրան ասեին Հրո, կամ ասենք Գռանտ որը բանակից առաջ հ/կ ում ա աշխատել ու հիմա իրա նկարագրած Ղազարյանի կյանքն ուտում ա ամեն քայլին ուստավը դեմ տալով… Գռանտը կարար Ռայադերն ըլներ… դե պատկերացրա…
Դավ ջան ոչ մի հարաբերություն էլ չկար… զուգարանի թղթի թեման առել ա ու տաղտուկ, հոգնացնող քայլերով տարել ա զուգարան… վսյո…
Կյանքը հարաբերություններով ա կյանք… ինչ էլ որ անում ենք հարաբերությունների արդյունք ա… հանի հարաբերությունները կտենաս որ տակը բան չի մնա…
Էջանիշներ