Ապրիլի 13-ին սկսեց իմ վերջին վեցամսյակը: Դե, հույսեր կային: Կային, էն էլ ափսոս որ մինչև հիմա մնացել են: Չէ, էն մարդամեկին չի վերաբերվում, ընդհանուր ա վերաբերվում: Պետականս 5 ստացա, դիպլոմայինս 5 ստացա, հոգուցս մի ծանր քար ընկավ, էն էլ... Քարոզարշավը լավն էր: Կյանքիս ամենահետաքրքիր ու հագեցած ամիսներից մեկն էր: Ինչ տեսել եմ, լավ, թե վատ, մեկ ա չեմ մոռանա: Էն էլ ամսվա վերջի օրով գաջի համը հելավ: Խախտումնե՞ր... Եղել են: Բայց դրանից հարաբերակցությունը կփոխվե՞ր... Դժվար թե: Էն, ինչը որ Հայոց Աշխարհն ու Հայլուրն են ներկայացնում, հանկարծ ճիշտ ա դուրս գալի՞... Ու դրանից հետո շատերն են անզոր մի մեկնաբանություն տան: Էհ, շարունակել ա պետք: Վերջը գործի անցա՝ սուպերմարկետում: Առավոտ 9-ից գիշերվա 11-ը... Ու օրը 2000 դրամ, որոնցից 10000-ը ԱՏԳ-ին բաժին հասավ: Ազատությունը թանկ բան ա էլի... Գործը հոգնացնող չէր, բայց ոնց որ ազատազրկված ապրեի: Ու էդ ընթացքում էլ կողի վարսավիրանոցից կաթսա եմ վերցրել, հաց ուտելուց հետո տենց յուղոտ, կեղտոտ, տարել եմ հպարտ-հպարտ հետ եմ տվել: Լրիվ Համբոն ու Գոքորն էր: Լավ ա հուլիսի վերջում էլի անցա իմ հարազատ Համալսարան, էլի հին գործիս: Համ օրը հետաքրքիր ա անցնում, համ ուրախ, համ հաճելի, մի խոսքով, 45-40 տարեկան որ դառնամ, երեխեքիս պատմելու շատ բան կունենամ: Ու տենց, արձակուրդն էլ պրծավ... Դասերը սկսան: Գործն ու դասը միաժամանակ ա: Հեշտ չի, բայց ավելի լավ պայմաններ ոչ մի տեղ չէի գտնի: Դասերն էլ ոչինչ, մի բան կարելի ա անել: Մարդ կա, չգիտեմ ոնց դառնում ա Չինաստանի ակադեմիայի հերոս, մարդ էլ կա, գալուստիկ կապել չգիտի: Ոսկե միջինից լավը չկա, պետք ա էդ ուղղությամբ ձգտել: Ով գիտի բախտն էլ օգնի: Ասենք Համբարձումյանի զամը Համբարձումյանին չէր էլ կարա հասներ, բայց աշխարհում 36 հատ մոլորակ իրա անունով ա: Սառը քարերին էլ չեմ նստում, ռեմանտիզմի բուն ա: Իսկ եթե լուրջ... Ամեն ինչ կարա նորմալ ընթանա, եթե էլի...Ուֆ, չեմ ուզում նորից: Չեմ ուզում էն հին վիճակին հասնեմ: Հազիվ էն մի ականապատ փոսից հելա, իսկ դեմս անդունդ ա երևում... Բարի վայրէջք...
![]()
Էջանիշներ