Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ես կասեմ ինչի ա ջարդած, կասեմ, որ անփույթ մարդիկ, անզգույշ մարդիկ, ով որ էնքան չի տրամաբանաում, որ արձանի վրա հելնել կայնել պետք չի, իրանց անփույթության արդյունքում էդ արձանը ջարդվել ա ու իմ երեխեն դրանից կիմանա, որ արձանի հետ նկարվելու համար արձանի ուսերին կանգնել պետք չի, արձանի մատերը պոկել պետք չի
Դե բռնենք ամեն անփույթ ու չտրամաբանող մարդու տույժի ենթարկենք արձան ջարդելու համար, կամ ընդհանրապես մեկուսացնենք հասարակությունից` պոտենցիալ արձան ջարդող լինելու համար:
Քիբորդ ջան, նույնիսկ եթե բոլոր մարդիկ հիանալի տրամաբանություն ունենային, մեկ ա էդ արձանները ապահովագրված չէին լինի վնասվելուց: Հեչ որ չեղավ, կարող ա մի հատ հարբած բոմժ գիշերը գնա էդ արձանին ուզենա տեղից հանի, որ պառկի նստարարնին ու ջարդի:
Էլ չեմ ասում, որ մի քիչ ուժեղ կարկուտ գա, էլի կարա վնասի էս արձաններին:

Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
Սկզբում հոդվածագիրն անասուն էր, հետո դառավ ռասիստ, հիմա վերնագիրն ա ռասիստական, հասկացա
Եթե իմ կածիքը քեզ հետաքրքիրա, ասեմ պարսիկը իմ համար պարսիկա, վրացին վրացի, գերմանացին՝ գերմանացի ու ամեն ազգին իրա զգությամբ կոչելը ռասիզմ չի, ամեն բան իրա անունն ունի ու պետք ա էդ անունով անվանվի, ռասիստական ոչինչ չկա դրանում, մեկն էլ ինձ ռասիստ համարի, իրա համապատասխան տեղերը կռասիստեմ
Եթե վերնագիրը ռասիստական ա, չդառա՞վ, որ հոդվածագիրը ռասիստ ա:
Ես էլ էի ուզում վերնագրի մասին նույնը գրեի, էն էլ Արթգեոն ավելի շուտ գրեց: Իմ համար էլ ա պարսիկը պարսիկ, բայց կբացատրե՞ս, թե ինչ կապ ունի արձան ջարդելը տվյալ մարդու ազգության հետ: Կարող ա՞ էդ մարդու գեների մեջ ա եղել Մաթեւոսյանի արձան ջարդելը, որ տենց ա հոդվածագիրը գրել: Նույնն ա, ոնց որ, ասենք` Պարսկաստանում մի հատ հայ փողոցը սխալ անցնի, պարսկական լրատվամիջոցն էլ գրի «Հայը վթարային իրավիճակ է ստեղծել փողոցում»: