Diablo Swing Orchestra-ն 2003 թվականին հիմնադրված շվեդական ավանգարդ-մետալ խումբ է: Իրենց երգերում նրանք համատեղում են պրոգրեսիվ, ջազ, օպերա, սիմֆոնիկ երաժշտական ժանրերը: Ներկայումս ունեն երեք ալբոմ՝ The Butcher's Ballroom (2006), Sing Along Songs for the Damned & Delirious (2009), and Pandora's Piñata (2012):
Խմբի անդամներն իրենց խմբի անունը բացատրում են նախապատմությամբ. իբր իրենց նախնիները միջնադարյան Շվեդիայում նվագախումբ են ունեցել, որը ելույթ էր ունենում, չնայած եկեղեցու դրած արգելքին: Եկեղեցու կողմից ճնշված գյուղացիները նրանց օգնում էին թաքնվել ու ելույթներ ունենալ: Եկեղեցին որոշեց նրանց գլխի համար պարգևատրություն նշանակել, ու գումարն այնքան մեծ էր, որ նվագախմբի անդամները հասկացան՝ իրենց շուտով կհանձնեն եկեղեցուն: Դրա համար էլ նրանք որոշեցին սպանվելուց առաջ մեծ համերգ տալ:
Կարծում եմ՝ Diablo Swing Orchestra-ն ամեն մարդու լսելու բանը չի, բայց իմ դեպքում «սերն առաջին հայացքից էր»: Սպոնտան, էներգետիկ, բարդ, հարուստ հնչողությամբ (8 անդամ, ներառյալ շեփորահար, կիթառիստ, պերկուսսիա, թավջութակահար, տրոմբոնիստ), ու ընդհանրապես չհոգնեցնող:
Էլ ինչ ասեմսպասենք կարծիքների:
Էջանիշներ