Ինչ գրել ես ճիշտ ես գրել, բայց կային հզոր պետություններ, օրինակ Հռոմը, որոնք պարզապես վերացնում էին թագավորական ստատուսը և նահանգ դարձնում: Այսինքն թագավորական ստատուսի լինել կամ չլինելը փոքր բան չէր: Տիգրան Մեծը չէր վզրկում իր նվաճած պետություններին թագավորական ստատուսից, հավանաբար չէր կարող այդպես վարվել, որովհետև շատ դժվար էր այդ անել: Նույնիսկ Ծոփքն էր նրա ժամանակ պահպանում թագավորական ստատուսը և ուներ իր թագավորը: 12 դարում էլ, Թամար թագուհին հորջորջվում էր Վրաստանի և Հայաստանի թագուհի և այդ հիմքով մենք կարող ենք ասել, որ տվյալ դեպքում խոսքը գնում է ընդհանուր պետության մասին, այլ ոչ Հայաստանի Վրաստանի կազմի մեջ լինելու:
Էջանիշներ