Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Samsung Galaxy Ace: 3.5 դյույմ անկյունագիծ (iPhone-ի չափ), լիարժեք Android ICS, 1GHz պրոցեսոր, հիշողության քարտ, իր գնի համար հետաքրքիր տեսք (մանավանդ սպիտակը): Մոբայլ Սենթրներում 117,000-են, List.am-ից հնարավոր ա շատ ավելի էժան ճարել, ընդհուպ մինչև 80,000: Քանի որ անդրոիդ ա, ոչ մի բանի հետ խնդիր չի ունենա՝ ոչ հայերենի, ոչ նորմալ reader-ների, ինչ խնդիր էլ կլինի՝ լուծելու հազար տարբերակ կճարվի: Հաստատ արժի:

Եթե էս տարբերակը դուր չի գալիս, կարելի ա փորձել List.am-ում ինչ-որ հարմար HTC գտնել: Մասնավորապես՝ HTC Desire-ները հին են, բայց մինչև հիմա էլ մնում են շատ լավ հեռախոսներ, եթե HD վիդեոյով կամ շատ նոր խաղերով չկզցնեք : Մի հատ Desire S էլ կար, նայեցի (նկարով, ամեն դեպքում), որ 100,000 էր ասում, բայց դրանք սովորաբար շատ ավելի թանկ են լինում:
Շնորհակալ եմ խորհրդի համար Հայկ ջան:
Իսկ ի՞նչ կասես, Samsung Galaxy GioSamsung Galaxy Ace-ից շա՞տ վատն է: