Chuk-ի խոսքերից
Հետաքրքիր ա, շատ:
Երևի սխալ ա հապշտապ ենթադրություններ անելը, բայց մի քիչ ուսումնասիրելուց հետո (դիզելն ու Ղրղզստանի ուրիշ կայքերը, ռեյտինգները, ձևերը), ասեմ առաջին տպավորությունս:
Որպես ակումբի տեր ես իհարկե կուզեի, որ ակումբը նույնքան «հանրաճանաչ» լիներ, որ լիներ երկրի ամենաայցելվող կայքը: Բայց եթե ես նայում ինտերնետի զարգացման ու տարածվածության տեսակետից՝ էս գնով չէի ուզի: Տպավորությունս էն ա, որ իրենց մոտ ինտերնետը, կայքերը դեռ զարգացման շատ ցածր փուլում են: Կոպիտ ասած հասել են նրան, որ ոնց-որ և ակումբը, ձեռք են բերել ինչ-որ սայտի, տվյալ դեպքում ֆորումային համակարգի սկրիպտ, իրանց մոտի խոշորագույն ինտերնետ պրովայդերը էդ սկրիպտը գցել ա իրենց հոստինգում ու աշխատացնում են՝ դրանով բավարարելով իրենց բոլոր պահանջները:
Իսկ դա ճի՞շտ ա: Չեմ կարծում: Նայում ենք, ասենք ամենաակտիվ բաժիններից մեկը առք-վաճառքն ա: Ակումբում էլ կա առք ու վաճառքի թեմա, բայց ինքը կյանքում էդքան ակտիվ չի լինի, որովհետև հայկական կայքերի մեջ կան առք ու վաճառքի համար նախատեսված կայքեր, որոնք էդ գործի համար շատ ավելի հարմար են քան ֆորումային համակարգը: Ի վերջո որ մենք ստեղ խոսում ենք ֆորումային համակարգի առավելությունների մասին, էդ չի նշանակում, որ ինքը առավելություն ունի բոլոր հարցերում: Ամեն խնդրի համար էսօր միջազգային ինտերնետային շուկայում ստեղծված են հարմարավետ գործիքներ:
Քննարկումների ամենահարման գործիքը, այո՛, ֆորումն է:
Առք ու վաճառքինը՝ նեա:
Սա ընդամենը մի օրինակ էր: Բայց ես նայում եմ ու տեսնում, որ իրենց մոտ լրատվական կայքերն են դեռ զարգացման սկզբնական փուլում, վիդեոհոստինգային կայքերը կարծես դեռ չեն կայացել, ժամանցային և այլն, և այլն: Սրանց բոլորի փոխարեն հրամցվում ա... ֆորում: Էդ լավ ա էդ ֆորումի տերերի համար, բայց լավ չի օգտագործողների համար... հեչ որ չէ էն պատճառով, որ եթե հանկարծ մի օր էդ ֆորումը փակվի (ասենք կառավարության պարտադրանքով, ենթադրություն), երկիրը փաստացի մնալու ա առանց ոչ մի բանի, առանց ինտերնետի:
Էջանիշներ