Բարսան 10 - ամյակի լավագույն ակումբն է
Բարսելոնան Ֆուտբոլային պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից հաղթող է ճանաչվել "Առաջին տասնամյակի լավագույն ակումբ" անվանակարգում:
Բարսելոնան IFFHS - ի համաշխարհային գալա համերգի ժամանակ 7 տիտղոս է ստացել: Գալա համերգը կայացել է մայիսի 7 - ին` Բարսելոնայում: Բարսելոնան ճանաչվել է "Առաջին տասնամյակի լավագույն ակումբ" (2001 - ից 2010 թվականների), ինչպես նաև արժանացել է 2011 թվականի լավագույն թիմի կոչմանը: W հյուրանոցում կայացած միջոցառմանը Բարսելոնայից ներկա են եղել ակումբի մարզական փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, մարզական տնօրեն Անտոնի Սուբիսարետան և տնօրենների խորհրդի անդամ Խորդի Մեստրեն:
21 - րդ դարի առաջատարներ
Գալա համերգի ժամանակ վիճարկված 37 մրցանակներից 7 - ին արժանացել են Բարսան կամ թիմի ներկայացուցիչները: 2 ամենագլխավոր անվանակարգերում հաղթել է կատալոնական ակումբը: Խոսքը գնում է "Եվրոպայի վերջին 10 - ամյակի լավագույն ակումբ" և "Աշխարհի վերջին 10 - ամյակի լավագույն ակումբ" անվանակարգերի մասին: Հաշվի է առնվել 2001 - ից 2010 թվականներն ընկած ժամանակահատվածը, որում Բարսան 2 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 1 անգամ` Աշխարհի ակումբային առաջնությունում, 1 անգամ` ՈՒԵՖԱ - ի սուպերգավաթում, 4 անգամ` Լա Լիգայում, 1 անգամ` Կոպա Դել Ռեյում, 3 անգամ` Իսպանիայի սուպերգավաթում:
Բարսելոնան ճանաչվել է նաև 2011 թվականի աշխարհի լավագույն ակումբ: Նախորդ տարի կապտանռնագույնները հաղթանակեցին Չեմպիոնների լիգայում, Աշխարհի ակումբային առաջնությունում, Լա Լիգայում, ՈՒԵՖԱ - ի և Իսպանիայի սուպերգավաթներում:
Չավին, Մեսսին և Գվարդիոլան
Չավին ճանաչվել է 2011 թվականի աշխարհի լավագույն խաղ կազմակերպող: Նրան այդ անվանակարգում հաջորդել է Մեսսին, ով իր հերթին ճանաչվել է 2011 թվականի աշխարհի լավագույն ռմբարկու: Խոսեպ Գվարդիոլան էլ, իր հետևում թողնելով Ժոզե Մոուրինյոյին, ճանաչվել է 2011 թվականի աշխարհի լավագույն մարզիչ:
ԱՅԼ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ`
2011 թվականի լավագույն մրցավար`
1. Վիկտոր Կաշայի (Հունգարիա)
2. Հովարդ Վեբ (Անգլիա)
2011 թվականի լավագույն մարզիչ (հավաքականներ)`
1. Օսկար Տաբարես (ՈՒրուգվայ)
2. Վիսենտե դել Բոսկե (Իսպանիա)
2011 թվականի լավագույն դարպասապահ`
1. Իկեր Կասիլյաս (Իսպանիա)
2. Մանուել Նոյեր (Գերմանիա)
2011 թվականի լավագույն ազգային առաջնություն`
1. Լա Լիգա (Իսպանիա)
2. Պրեմիեր լիգա (Անգլիա)
Barca.am
Էջանիշներ