User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 126 հատից

Թեմա: Կարո՞ղ է գտնվեն մարդիկ, ովքեր կուզեն օգնել այս տատիկին...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հազար տարի ա ակումբում կարելի ա ասել բան չեմ գրել, բայց էս թեման աչքս ընկավ ու առաջին էջը կարդացի, լեզվիս տալ ուզեցի մի տեսակ:


    Ես, օրինակ, լրիվ կողմ եմ ծերանոցի առաջարկին: Չնայած առաջին էջին գրված էր, որ տատիկը շատ հպարտ է, ծերանոց չի գնա, բայց ինձ համար էդ լրիվ անհասկանալի ա թվում: Ինչ-որ ամոթ բան կա՞ միայնակ ծեր կնոջ համար ծերանոցում ապրելու մեջ, կամ ի՞նչ ա նշանակում հպարտ լինել ու ծերանոց չգնալ, բայց առանց հպարտության անծանոթ մարդկանցից ընդունել նմանատիպ՝ անհատապես իր համար հավաքվող օգնություն: Ես, իհարկե, լրիվ կողմ եմ նրան, որ ամենքս պետք ա օգնենք հասարակության կարիքավոր անդամներին, բայց նաև էդքան էլ կողմ չեմ, որ պետք ա դա նման ձևով արվի: Մենք իհարկե Եվրոպա չենք, բայց էլի քչից շատից ստեղծված ա պետական մի համակարգ, որով դեսից դենից հարկեր են հավաքվում ու դրանց մի մասն էլ ենթադրվում ա, որ ուղղվում են ծերանոցներ՝ էս տատիկի պես մարդկանց օգնելու համար: Էնպես որ ինձ թվում է արժի տատիին բացատրել, որ ծերանոցում իր համար ավելի լավ կլինի...
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  2. #2
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում AniwaR-ի խոսքերից Նայել գրառումը
    Հազար տարի ա ակումբում կարելի ա ասել բան չեմ գրել, բայց էս թեման աչքս ընկավ ու առաջին էջը կարդացի, լեզվիս տալ ուզեցի մի տեսակ:


    Ես, օրինակ, լրիվ կողմ եմ ծերանոցի առաջարկին: Չնայած առաջին էջին գրված էր, որ տատիկը շատ հպարտ է, ծերանոց չի գնա, բայց ինձ համար էդ լրիվ անհասկանալի ա թվում: Ինչ-որ ամոթ բան կա՞ միայնակ ծեր կնոջ համար ծերանոցում ապրելու մեջ, կամ ի՞նչ ա նշանակում հպարտ լինել ու ծերանոց չգնալ, բայց առանց հպարտության անծանոթ մարդկանցից ընդունել նմանատիպ՝ անհատապես իր համար հավաքվող օգնություն: Ես, իհարկե, լրիվ կողմ եմ նրան, որ ամենքս պետք ա օգնենք հասարակության կարիքավոր անդամներին, բայց նաև էդքան էլ կողմ չեմ, որ պետք ա դա նման ձևով արվի: Մենք իհարկե Եվրոպա չենք, բայց էլի քչից շատից ստեղծված ա պետական մի համակարգ, որով դեսից դենից հարկեր են հավաքվում ու դրանց մի մասն էլ ենթադրվում ա, որ ուղղվում են ծերանոցներ՝ էս տատիկի պես մարդկանց օգնելու համար: Էնպես որ ինձ թվում է արժի տատիին բացատրել, որ ծերանոցում իր համար ավելի լավ կլինի...
    Անի ջան ուրախ եմ, որ էլի Ակումբ ես եկել, կարոտել էի քեզ: Ջան գիտեմ հավես չկա ամբողջ թեման կարդալու, դրա համար համառոտ ասեմ, թե ինչ է եղել ու այս թեման ինչու է բացվել: Թեման բացվել է, որ էս տատիկի հոսանքի հարցը լուծվի, քանի որ մեր հարգարժան էլեկտրիկները կամ այլ մեղավորներ միայնակ ծերերի հոսանքի գծերը գողանալու սովորույթ ունեն: Այս տատին ի սկզբանե բան չի ուզել, ասել է իմ հոսանքը միացրեք, ես կփակեմ ծախսերը: Շատ դժվարությամբ, Վարզորի ու մի քանի Ակումբցիների շնորհիվ շնորհիվ այդ հոսանքը միացրել են: Հետո ահագին փող մնաց ու մենք հավելյալ փակեցինք հոսանքի ծախսերը, որ տատին հանգիստ ձնեռ հանի ու իրան բան չասեցինք:

    Վարզորը որոշել է այդ տատիկի ծախսերից փակել, մեկ-մեկ էլ մենք ենք փակում ծախսերը գործի տեղով: Կարծում եմ մենք վատ բան չենք անում: Իսկ ինչ վերաբերում է տատիին խորհուրդ կտամ մի օր գնաս մոտը ու կտենաս հպարտ ա, թե ինչ ա... Ծերանոցի մասին էլ իմացիր, որ ապագայում ոչ ոք չգիտի թե ինչ է լինելու իր հետ ու դեռ հարց է եթե դու ծերանաս ու Աստված չտա ծերանոց գնաս, էնտեղ քո հարևանները կուզե՞ն լսել քո սիրելի ռոքը, լինեն այնքան գիտակից որքան դու ես ու չզզվացնեն քեզ տարբեր բաներով:

    Ամեն մարդ սիրում է միայնակ լինել ու եթե ինքը իր կյանքի վերջին տարիները այդպես է ուզում ապրել, խոստովանիր, որ դա իր իրավունքն է: Իհարկե դեմ չեմ իրան համոզելուն, բայց ես շատ եմ փորձել ու չի ստացվել: Գնացեք, համոզեք, ես առաջին շնորհակալություն հայտնողը կլինեմ:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (18.07.2012), Ձայնալար (19.07.2012)

  4. #3
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համենայն դեպս, եթե իմ առջև ընտրություն լիներ՝
    1. սոված նստել ցուրտ ու մութ տեղը՝ առանց էլեկտրականության (հետաքրքիր ա՝ ոնց պետք ա ռոք լսեի էդ դեպքում ) ու ջրի,
    2. քչից-շատից կուշտ ու տակս չոր նստել լուսավոր տեղը՝ էլեկտրականությամբ, սակայն առանց «ռոքի»,
    ապա հաստատ ընտրությունս կկանգներ երկրորդի վրա:

    Բոլորս էլ շատուշատ բաների իրավունք ունենք, բայց վերացական իրավունքն ու օբյեկտիվ իրականության մեջ էդ իրավունքների իրականացման հնարավորությունները բոլորիս մոտ ավելի հաճախ չեն համընկնում, քան թե համընկնում են: Համ էլ հետաքրքիր ա, որ մարդկային շփումների ծարավից էդքան բողոքում ա, բայց դեռ վայելում ա իր միայնությունը: Մեկ էլ հետաքրքիր ա, որ դեռ ծերանոց չեմ ընկել, բայց թե՛ հարևանները ու թե շատ շատերը զզվացնում են լիքը տարբեր բաներով: Տենաս ի՞նչ անուն կարելի ա տալ դրան: Դրան երևի կյանք են ասում հասարակության մեջ, հա՞: Էլ ի՞նչ ասեմ: Ինչ էլ ասացի, հաստատ չասացի, որ կոնկրետ դեպքում վատ բան եք անում... Ուղղակի համոզված եմ, որ էնքան էնքան մարդիկ կան, որ գուցե էլ ավելի բեթար վիճակում են, բայց իրենց մասին ակումբում էսքան երկար քննարկում չկա:

    Հ.գ.
    Անի ջան ուրախ եմ, որ էլի Ակումբ ես եկել, կարոտել էի քեզ:
    Շնորհակալություն...

    Հ.հ.գ. Հա, ու հասկանում եմ, որ հիմա անիմաստ բաներ եմ գրում, որովհետև էս ամեն ինչը ասելով, ոնց որ հենց էդ տատիկի հետ եմ վիճում, ոչ թե ձեզ, որ փորձում եք իրեն օգնել: Բայց դե մեկ ա՝ չեմ հասկանում իրեն: Ինձ թվում ա սաղ էդ «ծերանոցում ապրելը ամոթ ա» կարծրատիպն ա մեղավոր: Չնայած գուցե ոչ թե ամոթ ա, այլ էդքան էլ բարեկեցիկ չի, չգիտեմ... Բայց դե տվյալ իրավիճակում մեկ ա՝ չեմ հասկանում իրեն:
    Վերջին խմբագրող՝ AniwaR: 19.07.2012, 01:02:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (19.07.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արդյոք ովքեր են 2
    Հեղինակ՝ Areg ak, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 23
    Վերջինը: 15.08.2015, 11:29
  2. Կարո՞ղ ենք օգնել
    Հեղինակ՝ skog94, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 23.05.2011, 20:17
  3. Ովքեր էին Հիսուսին երկրպագած մոգերը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 09.12.2010, 21:59
  4. Թող ծափ տան Նրանք, ովքեր...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.11.2009, 03:26
  5. Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները
    Հեղինակ՝ moj, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 14.11.2007, 12:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •