Էդ նշանակում է, որ RAM-ի հետ պրոցեսորը կարող է աշխատել 2 կանալով: Սակայն կախված մարյական սալիկից ու RAM-ի մոդուլներից, լինում են դեպքեր, երբ 2 հատից ավելի չի աշխատացնում:
Պիտի նայես մայրական սալիկի արտադրողի կայքում Memory Configurations և VQL աղյուսակը: Ընդեղ հստակ նշվում է, թե ինչ տիպի RAM-երով, քանի հատ ու ինչ ծավալի մոդուլներով քանի կանալով է աշխատում:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
դե արագությունը ահավորա:Հասարակ երկու սայթ բացելուց հետո կոմպը կախվումա, միառժամանակ երկու գործողություն անելը գլխացավանքա,իսկ RAR-ի պահով 3 գիգանոց ֆայլ եմ արել ու էս պատկերնա4.jpg տակտովայա չաստոտան տատանվում էր 2400-5000 սահմաններում,բայց մեծ մասը 3400-3500 ՄՀց սահմանում էր
Էն 5000-ի պահը չհասկացա: Իսկ որ 3400-3500-ի արանքումա տատանվում էդ արդեն աննորմալ ա: Ախր էդ պրոցեսորը տենց արագություններ չի բացում
Արդեն սկսում եմ կասկածել մայրական սալիկի տակտային գեներատորի վրա
Ինչ-որ բան էն չի: Չի կարող էդ համակարգիչը մի 2 սայթից կախվել:
Բայց էդ պարագայում ոնց ա, որ ուրիշ RAM ես ավելացրել ու արագացել ա աշխատանքը?
Ոնց որ կոմպդ ծերացելա:
Մեկ էլ հավանականություն կա, որ դա սնուցման բլոկից լինի:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
tyush2485
շինան 800 Մհց-ից ավել եթե լինում ա, նշանակումա ռազգոն ա արած, իսկ քո վերջին նկարի մեջ 836 Մհց էր գրած: Որ մի հատ էլ 5000-ի ժամանակ սկրին անես լավ կլինի![]()
Վահեն լրվ ճիշտա ասում` DG31PR-ը քո ունեցած պրոցեսորի սերնդին չի աջակցում` չնայած սոկետը նույնն է, բայց VRM-ները (լարումների կարգավորման/կառավարման մոդուլ) տարբեր են:
Իսկ էդ ֆանտաստիկ արագությունները կարող են երկու բանի հետևանք լինել
1. Մայրական սալիկի բազային տակտային գեներատորը շարքից դուրս է եկել, դրա հետևանքով FSB-ն աննորմալ հաճախականություններ է ստանում, որի հետևանքով պրոցեսորի աշխատանքային հաճախականությունը աննորմալ թվեր է ընդունում: Իսկ դա նշանակում է, որ պրոցեսորն ուղղակի սխալ ռեժիմներով է աշխատում: Դա շատ հանգիստ կարող է բերել ընդհանուր համակարգի աշխատանքի խափանման կամ դանդաղեցման
2. Այն ռեգիստրները, որտեղից ծրագրերը կարդում են հաճախականություների վերաբերյալ տվյալները շարքից դուրս են եկել: Դա նույնպես նշանակում է մայրական սալիկի խնդիր:
Երկու դեպքում էլ հնարավոր է, որ խնդրի աղբյուրը սնուցման համակարգն է: Եթե սնուցման բլոկը փոխել ես, ուրեմն մնում է միայն մայրական սալիկի սնուցման համակարգը: Կարողա կոնդենսատորներն արդեն մեռել են (հաճախ հանդիպող խնդիր) կամ էլ ուժային էլէմենտներն են շարքից դուրս եկել:
Ու էս պարագայում ընդհանրապես չեմ պատկերացնում, թե լրացուցիչ RAM մոդուլը ոնց պիտի խնդիրը լուծի![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ