Ահա այն քարտեզը, որը ցույց է տալիս, թե ինչ պետք է հասկանալ, երբ ասում ենք. "Պատմական Հայաստան".
![]()
Ահա այն քարտեզը, որը ցույց է տալիս, թե ինչ պետք է հասկանալ, երբ ասում ենք. "Պատմական Հայաստան".
![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (16.01.2012)
Mephistopheles (23.06.2012), Sagittarius (22.06.2012), Varzor (22.06.2012), Ռուֆուս (22.06.2012)
Ապեր, ամեն ինչ չէ, որ այդքան ծայրահեղ է: Տես, բերված քարտեզում Մեծ Հայքը ինքդ կարող ես գտնել, մնացածը Փոքր Հայքն է (Սև ծովի ծովափնյա շրջաննը ու մի քիչ էլ հարավ), Ծոփքը` իր Մինչեփրատյան և Անդրեփրատյան մասերով, ինչպես նաև Կիլիկիան, որտեղ հայերը հիշատակված են դեռևս մ.թ.ա. XIII դարից: Վերջերս մեր հայտնի և հեղինակավոր պատմաբաններից մեկի հետ քննարկում էի այս հարցը և մենք չկարողացանք համաձայնության գալ միայն Կիլիկիայի հարցով:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Malxas (22.06.2012)
Այնուամենայնիվ վիճելի է: Եթե շրջակա ազգերն էլ նույն սկզբունքով իրենց պատմական քարտեզները գծեն, քո նշած քարտեզի մեծ մասը կընդգրկեն, որպես իրենց պատմական հայրենիք և այդ սկզբունքով շարժվելու դեպքում մենք չենք կարող ասել, որ նրանք սխալ են:
Վերցնենք Կիլիկիան: Այտեղ մոտ 300 տարի հայկական պետական կազմավորում է եղել, բայց բնակչությունը միատարր հայկական երբեք չի եղել: Մնացած ժամանակաշրջանում ուրիշներն են իշխել և այդ իշխանության տարիներին եղել է հայկական բնակչության որոշակի հատված: Հիմա դա պատմական Հայաստան է, թե պատմական Թուրքիա, թե պատմական Հռոմ? Երևի սկզբից պետք էր սահմանել, թե որն է պատմական հայրենիքը: Քո քարտեզը Պատմական Հայաստան լինելուց շատ հեռու չէ: Ուղղակի ես դեմ եմ այն սկզբունքին, որ գրիչները ձեռքներիս որքան հնարավոր է մեծ տարածք բռնացնենք: Կարևորը ճշմարտությունն է:
Վերջին խմբագրող՝ Malxas: 22.06.2012, 22:18:
Sagittarius (23.06.2012), Varzor (23.06.2012), Տրիբուն (22.06.2012)
Ապեր, գտել էի, բայց մի քիչ կասկախներ ունեի: Ասեցի մի հատ ստուգեմ, նոր դնեմ քարտեզը էլի: Չէի հիշում հայերը երբվանից հիշատակված NCG 2093 հատվածի S7G123 աստղի չորորդ մոլորակի վրա: Հիմա կարամ արդեն հանգիստ խղճով դնեմ քարտեզը:
Ահա թե ինչ է պետք հասկանալ, երբ ասում ենք Պատմական Հայաստան:
![]()
Mephistopheles (23.06.2012), Varzor (23.06.2012), Գալաթեա (23.06.2012)
Հայերը, որպես Կիլիկիայի հիմնական բնակիչներ, հիշատակվում են դեռ Իլիականում, որպես Տրոյայի դաշնակիցներ, արիմներ անունով: Օրինակ, Մարկվարտը մազաչափ իսկ չի կասկածում, որ այդտեղ խոսքը հայերի մասին է:
Լրիվ համաձայն եմ, նախ պետք է պարզել, թե ինչ է պատմական Հայաստան: Դա ինձ համար այն տարածքն է, որտեղ մարդկության գիտակացական պատմության սկզբից կամ էլ, սենց ասենք, հնագույն ժամանակներից ապրել են հայեր: Պատկաման Հայաստանն, ըստ իս, ունի 18 նահանգ` Մեծ Հայքի 15 նահանգները, Փոքր Հայքը, Հայոց Միջագետքը և Կիլիկիան: Մեծ Հայքի 15 նահանգներն ու Փոքր Հայքը, ինձ թվում է, չես վիճարկի, որ պատմական Հայաստան է, չէ?
Հայոց Միջագետքը Եդեսիա կենտրոնով, ոնց ասենք Վասպուրականը, միշտ եղել է Հայաստանի մի մաս, ուղղակի Շիրակացու ժամանակ այն արդեն առանձնացված է եղել Մարզպանական կամ Սատրապական Հայաստանից ու դրա համար չի ընդգրկվել Մեծ Հայքի կազմում: Մնաց Կիլիկիան - այստեղի հնագույն բնակիչները հաստատ հնդեվրոպացիներ էին, բայց էթնիկ կազմի մասին մինչև մ.թ.ա. XIII դարը դժվար է խոսել: Հետո հիշատակվում են արիմները: Քսենոֆոնի օրոք ևս հոծ հայկական տարր կար - օրինակ, երբ Կյուրոս Կրտսերը արշավեց եղբոր դեմ և որոշեց Կիլիկիայից էլ իր օգտին զորք գումարել, գիտես այդ զորքին հույները ոնց սկսեցին կոչել? Ասեմ - ԱսպենտներԴե իսկ Տիգրան Մեծի օրոք, գիտես, Կիլիկիան արդեն ուղիղ Հայոց պետության կազմում էր: Միջնադարում ներկայիս Իսկանդերունի ծոցը կոչվել է Հայոց ծոց, իսկ Հովհան Ոսկեբերանը, 5-րդ դար, Կիլիկիայում հանդիպել է հոծ հայկական զանգվածների, որոնք ունեին իշխանները, եկեղեցի և հոգևոր կենտրոնները: Հետաքրքիր է, որ Լեռնային Կիլիկիայի խստաշունչ ձմեռը նույն Ոսկեբերանը կոչում է. "հայոց ձմեռ": X դարում հայեր արդեն այնտեղ այնքան ակնհայտ էին, որ ստեղծվեցն նոր հայկական եպիսկոպոսություններ: Դե իսկ XI դարից սկսած էլ արդեն գիտենք - Ռուբինյաններ, Հեթումյաններ, հետո հայեր, էլի հայեր, մինչև 1921 թ-ը:
Հիմա ինձ ասա, ինչու սա պատմական Հայաստան չէ, արդյոք ոչ այն պատճառով, որ մի քանի սովետահայ կամ նախահեղափոխական գիտնականներ ընդամենը այդ կարծիքին չեն եղել? Գիտես, ապեր, ես միշտ գերադասել եմ փաստերին նայել, այլ ոչ թե կարծիքներին, իսկ փաստերը միանշանակ են - Կիլիկիան դա պատմական Հայաստանի մի մասն է, ոնց ասենք Կորճայքը կամ Տայքը:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Malxas (23.06.2012)
Հետաքրքիր ա, իսկ Մեծ Հայքի նահանգ կազմող էդ Կորճայքի անունն ինչի՞ ա Կորճայք կամ Կորդուք, այսինքն կորդերի/քրդերի երկիր: Կամ Ուտիքը՝ ուտի/ուդիների երկիր:
I may be paranoid but no android!
Mephistopheles (23.06.2012), Varzor (23.06.2012), Տրիբուն (23.06.2012)
Տրիբուն (23.06.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ