Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Եղբայր,իրար չենք հասկանում: Ես հենց սկզբից էլ դա եմ ասում` խորենացու ամեն մի գրած չի, որ հալած յուղի տեղ է անցնում, իսկ հայկազունիների մասին միակ պահպանված հին աղբուրը Խորենացին է:
Հա էլի, ես էլ եմ դա ասում

???
Ես ախր լուրջ վարկած էի առաջ քաշել` Արտաազդ արքայի լեգենդը խիստ տեղայնացնում եմ պաշտոնականից տարբեր վայրում: Այն է Ազատ գետի հոսանքն ի վեր Մասիս լեռան մոտ:
Չգիտեմ...

Սա ոչ մի կերպ չի կարելի համարել հայ ժողովրդի մասին հստակ հիշատակում: Ընդամենը տրամաբանական կապ է, որը ոչ բոլորը կարող են ընդունել և հիմնավորել:
Իսկ ինչու հստակ չէ? Այլ ազգեր ավելի ոչ հստակ հիշատակումների են պարտական իրենց առաջին անգամվա համար:

Բայց արի համաձայնի, որ այդ գիտնականների աշխատանքների աղբյորները ոչ մի խոսք չեն ասում հայ ազգի մասին:
Ընդամենը նշում են տարածք` Հայա, Հայասա, Սուբարտու, Արմի, Արզի, Արատտա և փաստերով հիմնավորում են, որ հնագույն պահպանված աղբյուրներում այդ տեղանուններն իրար փոխարինել են` խոսքը գնում է նույն տարածքի մասին: Բայց ոչ ի խոսք ժողովրդի մասին: Էբլայական այն արձանագրությունները, որոնք խոսում են "հայա"-ի ներկայացուցչի մասին շատ հանգիստ կարող են խոսել ոչ թե ազգի ներկայացուցչի, այլ կրոնի, տարածքի, տոհմի ներկայացուցչի մասին: Կա արդյոք "HA.A" սեպագրի կողքին "ազգ" կամ "ժողովուրդ" սեպագիրը? Նույնիսկ եթե լինի էլ, դեռ բավարար ապացույց չի: Օրինակ մենք ասում ենք` "մեքսիկացի" կամ "մեքսիկայի ժողովուրդ" կամ ոնց սյուռքահայերն են ասում` "մեքսիկ": Հիմա կասես, թե խոսքը որ ազգի մասին է?
Շատ խիստ չի պահանջը այն ժամանակվա համար? Այն ժամանակ հասկացություններն այլ տիպի էին և, եթե ասում էին ասենք. "Հայա աստծո որդի", նկատի ունեին ազգությունը:

Բա էս ցուցակի 3-րդ անունը փակագծերում միտք չի հուշում?
Կարողա, ով գիտի??


Հո չասիր? Դրանք աշխարհագրորեն իրար հակառակ վայրերում են գտնվում ՄԻջագետքի նկատմամբ: Խառնել կինի? Բացի այդ տարբեր էթնոսների մշակույթներ են` իրանական և սեմիթական:
Դրավիդյան ու սեմիթական - եսիմ, ասեցի կարողա շփոթես, էլի