Հարգելի ֆորումակիցներ,
Ինձ մի հարց է հետաքրքրում. Երբևէ առնչվե՞լ եք 0-ից մարքեթինգային բաժին ստեղծելու խնդրի հետ: Եթե այո, ապա ինչպե՞ս եք վարվել, ի՞նչ խորհուրդ կտաք: Կամ եթե գիտեք պրակտիկ գիրք այս թեմայով, խնդրում եմ խորհուրդ տվեք:
Հարգելի ֆորումակիցներ,
Ինձ մի հարց է հետաքրքրում. Երբևէ առնչվե՞լ եք 0-ից մարքեթինգային բաժին ստեղծելու խնդրի հետ: Եթե այո, ապա ինչպե՞ս եք վարվել, ի՞նչ խորհուրդ կտաք: Կամ եթե գիտեք պրակտիկ գիրք այս թեմայով, խնդրում եմ խորհուրդ տվեք:
Խնդրին անձամբ չեմ առնչվել, բայց զուտ տեսական կարող եմ ասել:
Փոքր կազմակերպություններում հիմնականում մարքեթինգային ստորաբաժանման կարիք չկա: Կազմակերպության ղեկավարը կարող է ինքնուրույն իրականացնել կառավարման մարքեթինգային գործառույթը:
Միջին կազմկերպություններում կարելի է մարքեթինգային գործունեությունը իրականացնել ֆունկցիոնալ սկզբունքով, օրինակ, հետևյալ կերպ.
-տնօրեն
-մարքեթինգի գծով փոխտնօրեն
-Մարքերինգի ծառայության ղեկավար
-Գովազդի ծառայության ղեկավար
-իրացման բաժնի ղեկավար
-մարքեթինգային հետազոտությունների ծառայության ղեկավար
Խոշոր և գերխոշոր կազմակերպություններում վերոնշյալ տարբերակը մեղմ ասած այնքան էլ լավ չի աշխատի, այդ իսկ պատճառով այդպիսի կազմակերպություններում կարելի է օգտագործել մարքեթինգային դիվիզիոնալ կազմակերպական կառուցվածքները՝ ըստ աշխարհագրական կամ ըստ ապրանքային հատկանիշների:
Շնորհակալ եմ տեսական գիտելիքները փոխանցելու համար, բայց ինձ ավելի շատ հետաքրքում է, թե արդյոք ինչ-որ մեկը պրակտիկայում առնչվել է այս խնդրի հետ, որովհետև պրակտիկայում ամեն ինչ շատ տարբեր կարող է լինել տեսականից, մանավանդ այն դեպքում, երբ տեսականն էլ տարբեր հեղինակների մոտ տարբեր է ձևակերպված![]()
Lev (15.05.2012)
Պրակտիկ առումով կարելի է դիտարկել բանկային համակարգը, քանի որ նրանք հրապարակում են իրենց կազմակերպական կառուցվածքները: Ահա դրանցից 10-ի կազմակերպական կառուցվածքները
"ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ" ՓԲԸ
Առանձին հղումը
"ԱՄԵՐԻԱԲԱՆԿ" ՓԲԸ
Առանձին հղումը
"ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ" ՓԲԸ
"ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ" ՓԲԸ
Առանձին հղումը
"ԱՐԱՐԱՏԲԱՆԿ" ԲԲԸ
Առանձին հղումը
"ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ" ՓԲԸ
"Էյչ-Էս-Բի-Սի ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ"ՓԲԸ
"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ
Առանձին հղումը
"ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ" ՓԲԸ
Առանձին հղումը
"ՅՈՒՆԻԲԱՆԿ" ՓԲԸ
Չնայած Հայասանում կա 21 բանկ կազմակերպական կառուցվածքներից երևում է, որ հայաստանյան բանկերը հիմնականում այնքան էլ ուշադրություն չեն դարձնում մարքեթինգի վրա: Որոշները ունեն մարքեթինգի բաժին, որոշների մարքեթինգային գործառույթներ իրականացվում են մի քանի ստորաբաժանումներում: Եթե բանկային մարքեթինգին ծանոթ ես, կարող ես համեմատել տեսականը պրակտիկ բաժինների հետ: Իմ դիտարկումներից ելնելով՝ հայկական բանկերը մարքեթինգային գործունեություն հիմնականում իրականացնում են այն դեպքերում, երբ նոր ծառայություն է ավելացել իրենց ծառայությունների ցանկում կամ փոխվել են տոկոսադրույքները (չհաշված հաճախորդների հեռախոսազանգերին պատասխանելը (հետադարձ կապ)):
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ