Ուրեմն շնորհավորում եմ hixos-ին հատկապես

Բավարիայի երկրպագուներին մասնավորապես, Նորին Մեծություն Ֆուտբոլի երկրպագուներին ընդհանրապես

Լարված ու սիրուն խաղ եմ նայել, հաճույքով եմ նայել, նույնիսկ՝ գոռգոռալով (հիմնականում մրցավարի հասցեին): Մյուս կիսաեզրափակչի նման, բախտն էլի միջամտեց խաղի արդյունքին: Բայց ֆուտբոլասերի իմ պատմության մեջ եզակի բան չեմ տեսել, նույնիսկ օրինաչափության հերթական ապացույցն էր - լարված պահին հայտնիների ներվերը տեղի են տալիս: Պլատինի, Սոկրատես, Բաջիո ու լիքը լիքը ուրիշ մեգաաստղեր (էտ բոլորը ես նայել եմ ուղիղ եթերում, ապրումներով, արցունքներով

սկսած աշխարհի 1982 առաջնությունից), իրենց թիմերի (ազգային, ակումբնային) համար կարևորագույն պահին կորցնում են սառնասրտությունը ու … սա էսօր ասում եմ հատկապես Ռամոսի մասին: Բայց խաղը դրանից ավելի գեղեցկանում, հետաքրքիր ա դառնում, սիրվում…
Արդեն վաղուց ա, որ էլ ոչ մի թիմի չեմ երկրպագում. երկրապագում եմ ՖՈՒՏԲՈԼԸ… նույնն էլ բոլորին եմ մաղթում, ժամանցն արտակարգ հաճելի ա դառնում

ու կարծում եմ եզրափակիչն էլ արտակարգ կլինի: Չելսին էլ, Բավարիան էլ ապացուցեցին՝ ֆուտբոլ ջիգյարով են խաղում և ոչ հաշվարկով… ապրեն իրենք
Էջանիշներ