Ժողովուրդ ջան, կներեք ուշ արձագանքի համար, Բգոն արդեն ասեց. անցել ենք ֆինալ: 944 նախագիծ կար ներկայացված՝ աշխարհի վեց տարածաշրջաններից, մեր տարածաշրջանից մենք ենք հաղթել: Հիմա շատ լուրջ պատրաստվում ենք ֆինալին. ամեն ինչ պետք ա վերանայվի՝ սկսած տեքստից, վերջացրած ֆինանսական պլանով և այլն: Ձեր բոլորի օգնությունը մեզ, անկասկած, շատ օգնեց, շնորհակալություն բոլորիդ, դուք եթե չլինեիք, հնարավոր ա, որ մենք էսօր ֆինալիստ չդառնայինք
:
Շատ լուրջ ենք տրամադրված, հաղթելու ենք անպայման, ու ես հաստատ համոզված եմ, որ մեզնից լավը էնտեղ ոչ ոք չի կարող լինել: Հիմա, բացի լավ պրեզենտացիա սարքելուց, վիդեո նկարելուց ու մանրամասն տեքստային նկարագրությունից, նաև ուզում ենք արդեն մի պիլոտային գործ անենք Հայաստանում, ասենք՝ մի քանի հարյուր ծառի սահմաններում: Ժամկետները սարսափելի սեղմ են, ռեսուրսները՝ բավականին սահմանափակ, նենց որ՝ քնել չկա: Եթե հասցրեցինք պիլոտն էլ անել ու դրա վերլուծությունը համապատասխան կերպով ներկայացնել, ինձ թվում ա՝ համարյա 100% կարող ենք վստահ լինել, որ ֆինալում էլ կհաղթենք:
Էջանիշներ