User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ Sirarpi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2012
    Հասցե
    Մարս մոլորակ, Սնիկերսի հանրապետություն
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ էն, որ բրյուսովցիները չեն լռում ու հանուն ռեկտորի ցույց են անում, դա արդեն շատ գովելի ա

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (20.04.2012), Աթեիստ (20.04.2012)

  3. #2
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sirarpi-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ էն, որ բրյուսովցիները չեն լռում ու հանուն ռեկտորի ցույց են անում, դա արդեն շատ գովելի ա
    Շատ գովելիա, շատ, Հայաստանում ցույց անելն ու տելեվիզրով երևալն ու սեփական անխելքությունից ուրիշների փիարի ու անձնական շահերի գործիք դառնալը մոդայա դառել:
    Էսօր մեր հարևանի կանալիզացիան զասարենի էր եղել, արդեն հարևաննորով գնում էին օպերա ցույց անելու ու նախագահի հրաժարականը պահանջելու: Վայ քեզ հայ ժողովուրդ վայ...

  4. #3
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իհարկե պետք է սուս մնալ ամեն դեպքում, ինչ ուզում են թող անեն, մենակ թե հանկարծ "մոդայիկ" չդառնանք, մոդային տուրք չտանք
    իսկ ինչ վերաբերում է թեմային, ուրախ եմ, որ երիտասարդների մեջ իրենց իրավունքները պաշտպանելու ձգտում ու գիտակցություն կա ու ցավում եմ, որ մեր ժամանակ դա չկար
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (20.04.2012), Հայուհի (19.04.2012), Ձայնալար (20.04.2012), Նաիրուհի (20.04.2012), Ռուֆուս (19.04.2012)

  6. #4
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ Աշոծյանի՝ բուհի ռեկտորի ընտրության ժամանակ Զոլյանն էլի կարող է թեկնածություն դնել...
    Բանից գլուխ հանող մարդի՛կ, որքանո՞վ է հավանական, որ նման բան կլինի:
    Нет без правил игры, есть игра по неволе!

  7. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշոտյանն, առանց պարզաբանումների, ոչ նպատակահարմար էր համարել Զոլյանի մասնակցությունըմարտի 19-23-ը Ստրասբուրգ քաղաքում կայացած«Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի 41-րդ հերթական նիստին»:
    Եվս մեկ հարված հայոց լեզվի՞ն

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (20.04.2012), Ռուֆուս (20.04.2012)

  9. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զոլյանը բացառիկ մանրամասներ կհրապարակի

    Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Բրյուսովի անվան համալսարանի շուրջ իրադարձություններից: Իշխանական հավաստի աղբյուրների համաձայն, ՀՀԿ-ական վերնախավը որոշել է , /իսկ որոշ տվյալների համաձայն արդեն իսկ իրականացրել է/ վաճառել Բրուսովի համալսարանի և Երևանի Պետական Կոնսերվատորիայի շենքերը: Բուհերի փոխարեն, վաճառքից հետո այդ շենքերը դառնալու են հյուրանոցներ, իսկ բուհերը մտնելու են մանկավարաժական հալասարանի կազմի մեջ:

    Հաշվի առնելով, որ գործարքը կարող էր մեծ աղմուկ հանել, ՀՀԿ նախագահն ու վարչապետը որոշել են դա անել նախընտրական փուլի թոհուբոհի ընթացքում: Գործարքի առաջին քայլը դրված է նախարար Ա. Աշոտյանի վրա: ՀՀԿ վերնախավը որոշել է, որ ամեն դեպքում, նա ընտրություններից հետո չի մնալու նախարար և նրան հանձնարարավել է կեղտոտ գործի առաջին մասը` բարձրացնել աղմուկ, հեռացնել ռեկտորներին, բուհերի շուրջ ստեղծել անառողջ մթնոլորտ:Այնպես, որ մոտ ապագայում սպասենք կոնսերվատորիայի նորանշանակ ռեկտորի ազատման հրամանին: Բնականաբար, Ա. Աշոտյանը պետք է նաև ջանասիրաբար հերքի շենքերի վաճառքի լուրերը, սակայն, ամիսներ անց նա չի լինի նախարար, իսկ նոր նախարարը կհայտարարի, որ պատասխանատու չէ նախորդի ասածների համար:

    Նշենք, որ այսօր ուսանողների հետ հանդիպման ժամանակ Սուրեն Զոլյանը հայատարարել է, որ փորձել է հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, սակայն չի կարողացել. վարչապետին ուղղած իր նամակն էլ չի ընդունվել ԵՊԼՀ բլանկի վրա ներկայացված լինելու պատճառաբանությամբ։ Զոլյանին առաջարկել են նամակը գրել որպես քաղաքացի: Արդյունքում նա ստիպված է եղել դիմել ԵՊԼՀ ուսանողներին՝ խնդրելով իր նամակը փոխանցել վարչապետին:

    Նա նաև խոստացել է առաջիկայում իր և Արմեն Աշոտյանի հակամարտության մասին բացառիկ մանրամասներ հրապարակել:

    Zham.am
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (22.04.2012), StrangeLittleGirl (22.04.2012), Tig (23.04.2012)

  11. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Աշոտյանը պետք է մտածեր, նոր խոսեր»

    Ինչպես արդեն տեղյակ ենք,ԿԳ նախարար Ա.Աշոտյանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանի հակամարտության արդյունքում ռեկտորը հեռացվեց աշխատանքից: Սակայն նույն համալսարանի ուսանողներն իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին` կազմակերպելով բողոքի խաղաղ երթեր, հանդիպումներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հետ: Քանի որ ուսանողներն իրենց ուսխորհրդի կողմից աջակցություն չստացան, ստեղծեցին նոր կառույց` «Ազատ ուսանողների ֆորում» անվանմամբ: Նրանց գործունեության մասին մանրամասներ պարզելու համար հարցազրույցի հրավիրեցինք ֆորումի ակտիվիստներից մեկին` Նարեկ Սամսոնյանին:

    -Ուսանողական ֆորումի բողոքի պատճառն արդեն հայտնի է հասարակությանը: Սակայն խնդրում եմ ևս մեկ անգամ հստակեցնե՞ս:

    -Ուսանողական Ֆորումը ստեղծվել է ԵՊԼՀ ուսանողների մեծամասնության կամքով, այն բանից հետո երբ ԿԳ Նախարարը, կամայականորեն, որոշեց աշխատանքից հեռացնել բուհի ռեկտոր պարոն Ս. Զոլյանին:



    -Ի՞նչն է պատճառը, որ չեք ցանկանում՝ ռեկտորին հեռացնեն:

    -Նախ և առաջ պատճառը օրինական չլինելն է, քանի որ ԿԳ նախարարի առաջին հրամանից սկսած մինչև վերջին հրամանը ապօրինի է և չի համապատասխանում իրավական նորմերին: Առաջին հրամանի մեջ նախարարի կողմից նույնիսկ օգտագործվել է «նպատակահարմար չեմ գտնում», բառակապակցությունը, որը քիչ թե շատ հասկացող մարդկանց համար, արդեն իսկ չի կարող ասոցացվել օրենքի հետ:

    -Քո կարծիքով Ս. Զոլյանն ի՞նչ դեր է ունեցել ԵրՊԼՀ-ում:

    -Սուրեն Զոլյանի ունեցած դերի մասին է խոսում հենց նույն ուսանողնական ֆորումի ստեղծումը և նմանատիպ լուրջ աջակցությունը ուսանողների, դասախոսների և ինչու չէ նաև միջազգային հանրության կողմից: Ավելացնելը, թերևս, անիմաստ է:

    -Որո՞նք են ձեր հետագա անելիքները:

    -Մենք սկսել ենք ինքնաբուխ բողոքի միջոցառումներով, որոնցով մեր բողոքն էինք արտահայտում ԿԳ նախարարի կողմից արված ապօրինությունների դեմ: Հիմա Ազատ Ուսանողների Ֆորումն արդեն կազմակերպված և իր նպատակներին հասնելու ունակ և ես կասեի, որոշ անգրագետների համար` վախենալու կառույց է, որին պաշտպանում են մի շարք բուհերի ուսանողներ և տարբեր միջազգային ու տեղական հասարակական՝ ոչ քաղաքական կազմակերպություններ և շարժումներ: Մենք հաստատակամ ենք մեր ցանկությունների մեջ և վստահ ենք, որ կարողանալու ենք իր հաղթական ավարտին հասցնել մեր սկսած գործը և պատրաստակամ ենք հետագայում էլ շարունակել մեր գործունեությունը և արձագանքել ցանկացած ապօրինության, որը կլինի բուհական համակարգում:

    -Ինչո՞ւ ուսխորհրդի նախագահը ձեզ չի աջակցում:

    -Ուս խորհրդի նախագահի մասին կարծիք հայտնելն ինձ համար վիրավորական եմ համարում, կներեք, սակայն վստահեցնում եմ ձեզ, որ բոլոր դավաճան մարդիք, ովքեր դավաճանել են բուհի սկզբունքները ստանալու են իրենց քայլերին համապատասխան գնահատական և վերաբերմունք ուսանողների կողմից:

    -ԿԳ նախարար Աշոտյանը ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ձեր շարքերում կան որոշ մարդիկ, որ փորձում են քաղաքական դիրք զբաղեցնել ` օգտագործելով այս առիթը: Արդյո՞ք նա քեզ ի նկատի ուներ:

    -Չգիտեմ Աշոտյանն ինչ ի նկատի ուներ, կամ, առավել ևս, ում, բայց այն, որ Աշոտյանը պետք է սկզբից մտածեր, նոր խոսեր դրանում վստահ եմ միանշանակ: Ամենաառաջինը քաղաքականացնել այս շարժումը, բոլորս էլ հասկանում ենք՝ նշանակում է վերացնել այն, իսկ այդ բանն ում է ձեռնտու կարող եք՞ ասել: Իհարկե Աշոտյանին և Կուսխորհրդի վերածված ուսանողական խորհրդին: Իսկ միգուցե Աշոտյանը երիտասարդ տարիքում իր քաղաքական կարիերան այդպես է սկսել և սեփական փորձից ելնելով է դիտարկում այս իրավիճակը: Համենայն դեպս խորհուրդ կտամ պարոն Աշոտյանին նախ և առաջ փորձել ապակուսակցականացնել Երևանի բուհերի Կուսակցական ուսխորհուրդները, նոր անցնել մնացած իրեն հուզող հարցերին:

    -Նույն հանդիպման ժամանակ քեզ ոստիկանություն հրավիրեցին: Ի՞նչն էր պատճառը:

    -Պատճառը ինձ մեկուսացնելու անհագ ցանկությունն էր: Այնտեղ կային մարդիկ, որոնք ապօրինի էին մուտք գործել համալսարան և նրանց միակ նպատակը համալսարանի տարածքում սադրանք կազմակերպելն էր, որին էլ նպաստեցին ոստիկանության աշխատակիցները:

    -Մամուլում նաև շահարկվում է ուսանողների որոշակի քաղաքական հայացքներ ունենալու հարցը: Արդյո՞ք այդպես է:

    -Այն, որ ցանկացած ՀՀ քաղաքացի ունի ազատ կամաարտահայտման իրավունք, դա թերևս զարմանալի չէ: Իսկ ուսանողները, երևի թե ՀՀ քաղաքացիներ են, և բնական է, որ պետք լինեն նաև տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, ուրիշ հարց է, որ փորձ է արվում ամենստոր և ճղճիմ ձևով ցեխ շպրտել մեր սկսած արդար և ազնիվ գործի վրա, պարզապես այս մարդկանց համար անհասկանալի և մահու չափ սարսափելի է առերեսվել ինտելեկտի և կրթվածության հետ, քանի որ իրենք, իրենց ողջ քաղաքական և հասարակական գործունեության ընթացքում, իրենց շրջապատել են տգիտությամբ և շողոքորթ ու պնակալեզ մարդկանցով: Իսկ մամուլի կողմից հաճախակի լսվող վայրահաչոցներն ավելի են մեր կամքն ու պատրաստակամությունը ավելացնում: Վերջում միայն կարող եմ ասել, որ մեր շարժման մեջ քաղաքական տարրեր փնտրելը հավասարազոր է մութ սենյակում սև կատու փնտրելու հետ, որը նույնիսկ այդ սենյակում չէ:

    Սեդա Ստեփանյան

    Աղբյուր
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (23.04.2012), Sagittarius (22.04.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երևանի Պետական Համալսարան
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 210
    Վերջինը: 19.06.2015, 12:20
  2. Լեզվաբանական հարաբերականություն
    Հեղինակ՝ Lanterfant, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 26.01.2014, 18:25
  3. Հայաստանի Ամերիկյան Համալսարան
    Հեղինակ՝ Hripsimee, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 31.03.2012, 19:51
  4. Հայկական Բաց Համալսարան.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.10.2009, 14:25
  5. Գրառումներ: 4
    Վերջինը: 12.12.2008, 11:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •