Ariadna (19.04.2012), StrangeLittleGirl (18.04.2012), Հայուհի (19.04.2012)
Բյուրի բլոգից
Զոլյան-Աշոտյան հակամարտություն. սցենարի կրկնությու՞ն
Երբ Բրյուսովի ռեկտորի հեռացման մասին կարդացի, անմիջապես հիշեցի նմանատիպ մի պատմություն, որն անցյալ տարի էր տեղի ունեցել, բայց մի քիչ ուրիշ սցենարով ընթացավ, չնայած արդյունքը նույնն էր. ռեկտոր փոխվեց:
Հիշու՞մ եք, որ հանկարծ մամուլը հարձակվել էր Գոհար Քյալյանի վրա: Բանից անտեղյակ քաղաքացին, կարդալով այդ բոլոր հոդվածները, մտածում էր. «Թու, ինչ վատն ա էս Քյալյանը»: Մի կողմ ենք թողնում, որ նրա խոսքը բավական աղավաղված է ներկայացվել, մի կողմ ենք թողնում, որ Գոհար Քյալյանն ընդհանրապես խոսակցական լեզվով է շփվում ուսանողների հետ: Լինելով նույն համալսարանից, ինձ մոտ հարց էր ծագել` լրագրողներն ինչպե՞ս էին հայտնվել ռեկտորի հետ հանդիպմանը, որին սովորաբար հրավիրվում են միայն ուսանողներն ու դեկանատի ներկայացուցիչները: Ինչու՞ հանկարծ որոշեցին հենց այդ հանդիպումը լուսաբանել, երբ Քյալյանը տարին մի քանի անգամ տարբեր ֆակուլտետների և ուսանողների հետ հանդիպումներ ունենում էր, ու նախորդ հինգ տարիների ընթացքում ոչ մի անգամ որևէ լրագրող չհայտնվեց դահլիճում:
Ինչ խոսք, ինչ-որ մեկը զանգել-կանչել էր, ընդ որում` տարբեր թերթերից: Ավելին` տարբեր ուսանողների հետ զրուցելուց հետո պարզեցի նաև, որ այդ հանդիպման ժամանակ ինչ-որ աղջիկներ ոտքի են կանգնում ու բավական հարձակողական տոնով հարցեր ուղղում` ոչ թե պատասխան ակնկալելով, այլ փորձելով ռեկտորին հունից հանել:
Մի ամիս անց Քյալյանի պաշտոնավարման ժամկետը լրացավ, սակայն նորից չառաջադրվեց: Կհարցնեք` իսկ ինչու՞ ոչ, եթե համալսարանի ուսանողությունն ու դասախոսական կազմն այդքան սիրում էր նրան: Հարցի պատասխանը մինչև հիմա չունեմ, բայց կարող եմ ենթադրություն անել: Ռեկտորին ընտրում է համալսարանական խորհուրդը, որի նախագահը (գոնե էն ժամանակ, հիմա չգիտեմ) Աշոտյանն էր: ԵՊԲՀ ռեկտորի ընտրություններից առաջ նա հոգացել էր, որ խորհրդի կազմն ամբողջությամբ փոխվի: Չգիտեմ` ում էր ընդգրկել նոր կազմում, ոչ էլ նրանց կուսակցական կողմնորոշումն եմ ստուգել, բայց ակնհայտ էր, որ նրանք նույն մարդիկ չէին, որոնք հինգ տարի առաջ գրեթե միաձայն ընտրել էին Քյալյանին:
Աշոտյանի ինչի՞ն էր պետք Քյալյանից ազատվել:
Քյալյանի մտնելուց հետո ԵՊԲՀ-ն ապաքաղաքականացվել էր, ոչ մի կուսակցություն մուտք չուներ, ցանկացած տիպի քարոզարշավ արգելված էր: Դա ձե՞ռք էր տալիս Աշոտյանին և ընդհանրապես ՀՀԿ-ին, որը մի ժամանակ մեծ ազդեցություն ուներ ԵՊԲՀ-ում. ուսանողական խորհրդարանը, կարելի է ասել, ՀՀԿ-ին էր պատկանում (ուսանողական խորհրդարանի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ): 2007-ն ու 2008-ը ձեռքներից բաց թողեցին, բայց հո թույլ չէին տա՞, որ 2012-ին նույնը կրկնվեր: Դրա համար պետք էր Քյալյանին այնպիսի մեկով փոխարինել, որը գրկաբաց կընդունի հանրապետականներին, ու ուսանողական խորհրդարանը նորից կդառնա քարոզչամեքենա:
Էդպես էլ կա: Ճիշտ է` լսել եմ, որ պաստառներ գոնե փակցված չեն, բայց ուսանողական խորհրդարանի ուսանողների մեծ մասը հանրապետականներ են: Բա ոնց, ընտրությունների համար համեղ պատառ չէ՞: Ձեռքի հետ էլ հիմիկվանից Աշոտյանների հաջորդ սերունդն են մեծացնում:
Զոլյանի հեռացումն էլ նորից Աշոտյանի հետ հակամարտության արդյունք է, բայց այս անգամ ավելի բացահայտ, առանց հմտորեն կազմակերպված նախերգանքի: Կարդալով հայտնաբերված «խախտումների» մասին` երկու հարց է առաջանում մոտս. նախ, մի՞թե Զոլյանը միակ ռեկտորն է, որը խախտումներ է թույլ տալիս: Երկրորդ, արդյոք այդ ամենը համապատասխանու՞մ է ճշմարտությանը: Գաղտնիք չէ, որ հայկական բոլոր պետական բուհերը (մեկը շատ, մեկը քիչ) կոռումպացված են: Բայց բոլոր ռեկտորները չեն պատժվում, չէ՞: Ստացվում է, որ մեր երկրում ոչ թե որևէ հանցանքի համար են պատժվում, այլ ինչ-որ մեկի «չլսելու»: Մի անհանգստացեք, հենց որևէ ռեկտոր իրեն «խելոք չպահի», նրանից ազատվելու ձևն էլ կգտնեն:
Պարզ չէ, թե Աշոտյանը Զոլյանի հետ ինչ խնդիր ունի, բայց գիտեմ, որ Բրյուսովն ամենաքիչ կոռումպացված ու քաղաքականացված բուհերից է: Մի՞թե Զոլյանին պաշտոնից ազատում են, որպեսզի ապահովեն ՀՀԿ-ի ազատ մուտքը համալսարան:
Արդյոք երկու ռեկտորների պատմությունը նշանակում է, որ Հայաստանում գոնե կրթական համակարգում բոլորը կախված են ինչ-որ մեկի կամ ինչ-որ կուսակցության քմահաճույքներից:
Բյուրի բլոգ
I may be paranoid but no android!
Freeman (21.04.2012)
Օրիորդ StrangeLittleGirl, հիմա որ մի հատ գործից չհասկացող մարդ կարդա Ձեր գրածը` լուրջ կընդունի, կհավատա:
Ուզում եմ հիշեցնել, որ այդ "հարձակվող" մամուլը հենց ընդդիմական մամուլն էր` ի դեմս չորրորդ իշխանության:Հիշու՞մ եք, որ հանկարծ մամուլը հարձակվել էր Գոհար Քյալյանի վրա: Բանից անտեղյակ քաղաքացին, կարդալով այդ բոլոր հոդվածները, մտածում էր. «Թու, ինչ վատն ա էս Քյալյանը»:
այդքան սիրում էր նրան - շատ վիճելի արտահայտություն եք գրել...Մի ամիս անց Քյալյանի պաշտոնավարման ժամկետը լրացավ, սակայն նորից չառաջադրվեց: Կհարցնեք` իսկ ինչու՞ ոչ, եթե համալսարանի ուսանողությունն ու դասախոսական կազմն այդքան սիրում էր նրան: Ռեկտորին ընտրում է համալսարանական խորհուրդը, որի նախագահը (գոնե էն ժամանակ, հիմա չգիտեմ) Աշոտյանն էր: ԵՊԲՀ ռեկտորի ընտրություններից առաջ նա հոգացել էր, որ խորհրդի կազմն ամբողջությամբ փոխվի:
որ խորհրդի կազմն ամբողջությամբ փոխվի - տենց բան չկա:
ԵՊԲՀ-ում հիմա քարոզչություն գոյություն չունի:Քյալյանի մտնելուց հետո ԵՊԲՀ-ն ապաքաղաքականացվել էր, ոչ մի կուսակցություն մուտք չուներ, ցանկացած տիպի քարոզարշավ արգելված էր:
Քյալյանը ԲՀԿ-ին էր սատարում (դու տեղյակ չես եղել!)
Որպես վերջաբան, բժշկուհի ջան, ուզում եմ ասել, որ պրիմիտիվ հոդված էր, օրինակ, որպես գաղտնիք, ասեմ իմացի, Աշոտյանը կապ չունի ռեկտոր նշանակելու գործում... թե չէ ինչ-որ ասում էիր Աշոտյանը նոր սերունդ է պատրաստում )))
Ի դեպ միակ մարդն ես, որ Քյալյանին պաշտպանում ես, իրա համար "դոշ ես տալիս", ՄԻԱԿ մարդն ես, ինչի մասին նույնիսկ գրել էր Գոհար Վեզիրյանը:
Բարև Ձեզ
Moonwalker (19.04.2012)
Հիշեցնեմ, որ ամենակեղտոտ հոդվածները հրապարակն էր գրում, իսկ հրապարակի պատկանելությունը մինչև օրս հայտնի չէ: Ի դեպ, տեսակետ կա, որ ոչ թե ՀՀԿ-ի, այլ ԲՀԿ-ի կազմակերպածն էր ի դեմս առողջապահության նախարարի:
Չեմ ասում` բոլորը, բայց գրեթե բոլոր խելքը գլխին ուսանողները, որոնք դուրս մնալու, վճարովի սովորելու խնդիր չեն ունեցել: Ավելին` նույնիսկ նրանք, ովքեր չէին սիրում Քյալյանին, Դումանյանի գալուց հետո երազում էին, որ վերադառնա:այդքան սիրում էր նրան - շատ վիճելի արտահայտություն եք գրել...
Կա, տեղյակ չեքոր խորհրդի կազմն ամբողջությամբ փոխվի - տենց բան չկա:
Շատ էլ լավ գոյություն ունի, աչքիս թոզ մի փչի: Ուսխորհրդի ՀՀԿ-ացվածությունից տեղյակ եմ ու տեղյակ եմ նաև, թե ոնց են ուսանողները նրանց միջոցառումներին մասնակցում:ԵՊԲՀ-ում հիմա քարոզչություն գոյություն չունի:
Քյալյանը ԲՀԿ-ին էր սատարում (դու տեղյակ չես եղել!)
Ինչ վերաբերում է Քյալյանի քաղաքական պատկանելությանը, ում էլ սատարի, դա ինձ չի հետաքրքրում, որովհետև համալսարանում որևէ տեսակի քաղաքականացվածություն ցույց չի տվել:
Աչքիս դու տեղյակ չես, որ ռեկտոր ընտրում է համալսարանական խորհուրդը, որի նախագահը Աշոտյանն է:Որպես վերջաբան, բժշկուհի ջան, ուզում եմ ասել, որ պրիմիտիվ հոդված էր, օրինակ, որպես գաղտնիք, ասեմ իմացի, Աշոտյանը կապ չունի ռեկտոր նշանակելու գործում... թե չէ ինչ-որ ասում էիր Աշոտյանը նոր սերունդ է պատրաստում )))
Մենակ ես չեմ, շատ են էդպիսի մարդիկ: Ուղղակի մեր համալսարանի էրեխեքից շատերին բնորոշ է սուս մնալը, իսկ ես սուս մնացողներից չեմ: Բացի դրանից, վախի մթնոլորտում են: Մի երկու դեպք գիտեմ, երբ մի ուսանող ստիպված է եղել ինտերնետում տեղադրած հոդվածը ջնջել, որովհետև «վերևները» նեղվել են, մարդ ուղարկել, որ ջնջել տա: Մի ուրիշ դեպքում էլ Ֆեյսբուքում քոմենթների համար խոսակցություն է բացվել մի աղջկա վրա:Ի դեպ միակ մարդն ես, որ Քյալյանին պաշտպանում ես, իրա համար "դոշ ես տալիս", ՄԻԱԿ մարդն ես, ինչի մասին նույնիսկ գրել էր Գոհար Վեզիրյանը:
Ինչ վերաբերում է Գոհար Վեզիրյանին, ապա ինքը բառիս բուն իմաստով էշ-էշ դուրս էր տվել: Դու էլ մարդ գտար մեջբերելու:
Հ.Գ. Չմոռանանք, որ սա Բրյուսովի մասին թեման է:
KarineIonesyan-ի տեսանյութը.
I may be paranoid but no android!
Moonwalker (19.04.2012), Հայուհի (19.04.2012), Ձայնալար (19.04.2012)
Հաստատ սխալ ես հիշում, Գոհար Վեզիրյանն էր Գոհար Քյալյանի մասին գրում, ի դեպ` այդ հոդվածները համարակալվում էին հոդվածագրի կողմից, որովհետև դրանք շատ էին:
Ախր դու ոնց կարաս տենց անհեթեթ բաներ ասես, որ տենց բաներ չկա, կակռազ ներկայիս ռեկտորին լավ էլ հարգում ու սիրում են, իսկ ներկայիս ռեկտորը նոր չհայտնվեց, ինքը առողջապահության համակարգի ամենահարգված մարդկանցիցա, եթե ծանոթ բժիշկներ ունես հարցրա իր մասին, թե քանի հոգու է էտ մարդը լավություն արել անշահախնդիր:նույնիսկ նրանք, ովքեր չէին սիրում Քյալյանին, Դումանյանի գալուց հետո երազում էին, որ վերադառնա:
Աչքիս դու էլ տեղյակ չես, որ համալսարանական խորհրդի նախագահը բան չի որոշում, բայց եթե շատ ես ուզում տենց էլ մտածի...Աչքիս դու տեղյակ չես, որ ռեկտոր ընտրում է համալսարանական խորհուրդը, որի նախագահը Աշոտյանն է:
Այո իհարկե, ոմանք վախից տակները լցնում են:վախի մթնոլորտում են:
Ոնցա երևում, որ բժշկականի դեմ կոնկրետ սև փիար ես անում:
Դե բնականաբար տենց պետքա ասես, քանի որ իրա ասացը քո շահերից չի բխում!Ինչ վերաբերում է Գոհար Վեզիրյանին, ապա ինքը բառիս բուն իմաստով էշ-էշ դուրս էր տվել: Դու էլ մարդ գտար մեջբերելու:
Վեզիրյանն էլ հո ընդդիմական լրագրողա, լավա չես ասում Վեզիրյանը Սերժ Սարգսյանի մարդնա: )))
Վերջին խմբագրող՝ Vaio: 19.04.2012, 14:53:
Բարև Ձեզ
Vaio ու StrangeLittleGirl - http://www.akumb.am/showthread.php/3...AF%D5%A1%D5%B6
Շնորհակալություն
I may be paranoid but no android!
Քաղաքականությունից հեռու եմ, քիթս էլ չեմ կոխի ըտեղ, բայց ասեմ, որ Ռուֆուսի առաջին գրառումը լրիվ ճիշտ ա: Համ դասավանդման մակարդակը, համ բուհի ներսի մաքրությունը, կաշառքների պահով, և էլի շատ բաներ, որ թույլ են տալիս հպարտանալ, որ մի ձև ավարտեցի ԵՊԼՀ-ն: Էդ էլ են ուզում փչացնեն:
Ես էլ եմ ափսոսում, որ ուսանողների հետ հավասար չեմ կարող դուրս գալ և պաշտպանել սովորողների շահերն ու ապագան ինչ-որ տեղ:
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
StrangeLittleGirl (19.04.2012), Հայուհի (19.04.2012), Ռուֆուս (19.04.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ