Շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր տեսակետ էր, կասեի հոդված էր: Նորից շնորհակալություն եմ հայտնում, քանի որ զգացվում է, որ անտարբեր չեք ուրիշի պրոբլեմներին: Ivy չակերտների մեջ էր վերցրել պատմությունը բառը, մի տեսակ հեգնանք էր զգացվում նույնիսկ: Ցանկանում եմ նշել, որ չեմ կարծում, որ աշխարհի ամենադժբախտ մարդն եմ, հարկավ, ցանկացած մարդ ունի իր կյանքի պատմությունը, նույնիսկ մի քանի օրեկան երեխան: Ուղղակի գալիս է մի դժվար պահ, երբ կարծում ես թե աշխարհը գլխիդ փուլ է գալիս: Բայց այդ պահը, փառք Աստծո, գալիս է և գնում: Պրոբլեմները մնում են, լուծումներ կրկին փնտրում ես, սակայն այդ անհուսության զգացումը նահանջում է: Շնորհակալություն խորհուրդների համար, կմտածեմ, կվերանայեմ, կփորձեմ եզրեր գտնեմ, իսկ եթե չգտնեմ էլ, էլի Փառք Աստծու, ուրեմն այդպես է պետք:
Էջանիշներ