User Tag List

Էջ 8 10-ից ԱռաջինԱռաջին ... 45678910 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 150 հատից

Թեմա: Ժամը հետ, ժամն առաջ... Է իմա՞ստը

  1. #106
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մենք 24/7 365 աշխատում ենք, ինչ ուզում եք արեք:

  2. #107
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակի տիրակալների համար ժողովրդի ավելորդ ծախսը նշանակություն չունի
    Արթուր Հովհաննիսյան

    18:40, 21 մարտի, 2012
    Իշխող կուսակցությունն իրեն տիրակալն է համարել նաև ժամանակի և որոշել այնպես, ինչպես ցանկացել է: Հայաստանում այսուհետ ամառային և ձմեռային ժամանակ, մի ժամային գոտուց անցում մյուսին չի լինելու:

    «Հայաստանի Հանրապետության ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքն ընդունվել է 1997 թ. դեկտեմբերին,- այսօր ասուլիսում ասաց նշված օրենքում փոփոխությունների համահեղինակ, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը:- Ըստ այդմ՝ որոշվել էր, որ ամեն տարի մարտ ամսվա վերջին կիրակի օրը մենք ժամացույցի սլաքը 1 ժամով առաջ ենք տալիս, իսկ հոկտեմբերի վերջին կիրակի օրը մեկ ժամով հետ ենք տալիս: Այսպիսով՝ տարվա մեծ հատվածում անցնում էինք ամառային ժամանակի: Այդ օրենքը ժամանակի պահանջ է եղել, քանի որ այդ տարիներին էլեկտրաէներգիայի հետ կապված պրոբլեմներ ենք ունեցել, նաև` մարդիկ լույսի կարոտ էին, որովհետև այդ 1 ժամ բնական լույսը կարծես թե պետք էր մարդկանց»:

    Նախ նկատենք, որ 1997 թ. դեկտեմբերին և դրանից հետո մեր ժողովուրդն էլեկտրաէներգիայի հիմնախնդիր այլևս չուներ, հովհարային անջատումները դրանից 1-2 տարի առաջ դադարեցված էին արդեն, մի խոսքով, ՀԱԷԿ-ի վերագործարկմամբ էլեկտրաէներգիայի հետ կապված «պրոբլեմներ» չենք ունեցել: Նշենք նաև, որ մարդիկ լուսասերից խավարասեր չեն դարձել, և հավելյալ 1 ժամ բնական լույսը հիմա էլ մարդկանց պետք է: Հետևաբար 1997-ին հաջորդած տարիների համեմատ ի՞նչ է փոխվել, որ հիմա որոշեցին ժամանակն առաջ չտալ: Գուցե ժողովուրդը սկսել է բարեկեցիկ կյանքո՞վ ապրել, ու մենք չգիտենք: Գուցե մեր երկրում աղքատության հիմնախնդիրը հաղթահարվե՞լ է, մարդիկ այլևս էլեկտրաէներգիա խնայելու կարիք չունե՞ն…

    Ըստ պատգմավորի՝ վերջին 2-3 տարիներին խոսակցություններ կային նաև հասարակության շրջանում, որ մարդիկ դժվարությամբ են ընտելանում այդ ժամանակի փոփոխությանը:

    «Այսինքն,- շարունակեց Կ. Աճեմյանը,- քանի որ գարունը և աշունը սթրեսային են համարվում, մարդկանց որոշակի հատված, որոնք նաև ունեն առողջական խնդիրներ` կապված և սրտանոթային համակարգի հետ և ճնշման հետ, նրանց մոտ այդ ժամային գոտու փոփոխությունն ավելի դժվար էր իրականանում»:

    Եթե դա, իրոք, այդպես է, բնականաբար, հարց է առաջ գալիս` տվյալ խոսակցություններն ավելի վաղ չկայի՞ն, 2009 թվականից առաջ մարդիկ չունեի՞ն այդ խնդիրները, իսկ եթե ունեին, Հայաստանի իշխանությունները դրանց մասին միայն վերջին 2-3 տարիների՞ն իմացան…

    Ինչպես արդեն հայտնի է, «Հայաստանի Հանրապետության ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվել, այդ փոփոխությունների մասին օրենքն արդեն ընդունվել, նախագահը ստորագրել է, և այս տարվա մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքը 1 ժամ առաջ չի տրվելու, ոչ էլ հոկտեմբերի վերջին կիրակի օրն է հետ տրվելու:

    «Այլևս փոփոխություն չի լինի, մենք կմնանք մեր բնական ժամային գոտում, դա այն ժամային գոտին է, որում մենք երկար ապրել ենք»,- ասաց պատգամավորը:

    Ընդգծենք, որ ժամացույցի սլաքը 1 ժամ առաջ չտալով ու մեկ ժամ պակաս օգտվելով բնական լույսից, մեր երկրում ապրողները հարկադրված են լինելու արհեստական լուսավորության համար ամեն օր հավելյալ 1 ժամ էլեկտրաէներգիա ծախսել:

    Մթնելուց հետո յուրաքանչյուր բնակարանում լուսավորության և հեռուստացույցի համար ժամում եթե ոչ նվազագույնը, ապա միջինը 500 վատ էլեկտրաէներգիա է օգտագործվում: Մեկ ամսվա ընթացքում դա կազմում է 15 կիլովատ կամ, էլեկտրաէներգիայի ներկայիս սակագների պարագայում, 450 դրամ: Մարտի վերջից մինչև հոկտեմբերի վերջ (7 ամիս) էլեկտրաէներգիայի ավելորդ կամ հավելյալ ծախսը կազմելու է 105 կիլովատ, կորսված գումարը` 3150 դրամ:

    Կրկնում ենք` սա դեռ մեկ բնակարանի հաշվով, իսկ երկրի մասշտաբով կորուստը, բնականաբար, ահռելի է լինելու: Բնականաբար, պետական բյուջեն հանրապետական պատգամավորի համահեղինակած օրենքից և մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքը 1 ժամ առաջ չտալուց մեծապես օգտվելու է սպառողների հաշվին, քանի որ էլեկտրաէներգիայի դիմաց մեկ տարվա ընթացքում վճարված այդ հավելյալ 3150 դրամից առնվազն 20 %-ը (630 դրամը) հարկերի ձևով իրենն է լինելու, գանձվելու է պետբյուջե: Հիմա բազմապատկեք այդ թիվը Հայաստանում եղած այն բնակարանների, տների քանակով, որտեղ ապրող ընտանիքները երկրից դեռ չեն հեռացել, ստացված թիվն էլ բազմապատկեք հետագա տարիներով:

    Ինչպես արդեն նշեցինք, ըստ Կ. Աճեմյանի, ժամացույցի սլաքը 1 ժամ առաջ չտալով, մենք կմնանք մեր բնական ժամային գոտում, այսինքն` հիմա մենք մեր բնական ժամային գոտում ենք: Դե եթե այդպես է, ապա ձմռանը ժամը 17-18-ից օրը մթնելու է, դա՞ է բնական ժամանակը… Խորհրդային տարներին ու դրանից որոշ ժամանակ հետո էլ մեր և Մոսկվայի ժամանակների միջև 1 ժամի տարբերություն կար: Ռուսաստանն անցյալ տարի պետության ու ժողովրդի շահերից բխող ճիշտ որոշում կայացրեց` աշնանը ժամացույցի սլաքը 1 ժամ հետ չտալով և անցում չկատարելով, այսպես կոչված, ձմեռային ժամանակի: Հիմա, երբ մենք սլաքը 1 ժամ առաջ չենք տալու, մեր և Մոսկվայի ժամանակները, ի տարբերություն անցյալի, հավասարվելու են: Կարծում ենք, հենց սա է, որ բնական չէ:

    Ճիշտն այն կլիներ, որ մենք մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքը 1 ժամ առաջ տայինք և այլևս չփոխեինք ժամերը, այսինքն` հոկտեմբերի վերջին կիրակի օրն այլևս հետ չտայինք: Այդ դեպքում չէր կորսվի էլեկտրաէներգիայի ահռելի հզորություն, մեր ժողովուրդը խավարում չմնալու համար էլեկտրաէներգիայի ավելորդ ծախս չէր կատարի, յուրաքանչյուր ընտանիք դրա դիմաց չէր կորցնի շոշափելի գումարներ: Ի գիտություն բնական ժամային գոտուց խոսացողների ու դա իբրև փաստարկ նշողների, մարդիկ կօգտվեին Աստծո տված բնական լույսից: Ավելին. չէին վատնվի էներգակիրները, շրջակա միջավայրը լրացուցիչ չէր ապականվի, կլիմայի գլոբալ փոփոխության հարցում մեր բացասական ազդեցությունը կնվազեր:

    Ճիշտ է, ժամանակի փոփոխություն կատարելու դեպքում, ինչպես նախկինում ամեն մի փոփոխությունից, հասարակության մի մասը մի քանի օր հոգեբանական, առողջական որոշ խնդիրներ կունենար: Սակայն ընդգծենք, որ դա կլիներ արդեն վերջին անգամ, քանի որ ժամանակի փոփոխություն, որը կատարվում էր տարեկան երկու անգամ, այլևս չէր կատարվի, տիկին Աճեմյանը կամ մեկ ուրիշն էլ չէին կարողանա շահարկել հոգեբանական, առողջական խնդիրների առաջացման հարցը:

    Ռուսաստանը, ճիշտ որոշում կայացնելով, շահագրգռված է եղել նաև իր էներգակիրների խնայողությամբ (ինչու դրանք, ասենք, 100 տարվա փոխարեն, սպառվեն 80 տարում), Հայաստանը չունի այդ խնդիրը, էներգակիրները դրսից բերովի են, իսկ որ ավելորդ կծախսվեն, հանրապետականների և, ընդհանրապես, իշխանությունների հոգը չէ, միևնույն է, դրա դիմաց ժողովուրդն է վճարելու, իհարկե, նաև` իրենք, բայց իրենց համար տարեկան թեկուզ 5000 դրամ հավելյալ ծախսը չնչին է, օվկիանոսից կաթիլի կորուստ:

    Աղբյուր՝ hetq.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (03.04.2012), Արէա (03.04.2012)

  4. #108
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ երկար բարակ հոդվածը չեմ կարդացել ու չեմ կարդալու, բայց հենա լավ չէ՞ր ամառային ժամի անցնեինք ու ժամերը միանգամից 4-5 ժամ առաջ տայինք, մութը կեսգիշերից հետո կընկներ, ժողովուրդն էլ լիքը փող կխնայեր:

    Կառավարության որոշումը կիսով չափ ճիշտ էր (մյուս կեսը +3 ժամային գոտուն անցնելն ա), որովհետև աննորմալություն էր, երբ կեսօրը ժամը 14:00-ին էր ընկնում: Աննորմալություն ա, որ ազգը գիշերվա 1-ին, 2-ին ա քնում ու առավոտ 10-ին, 11-ին նոր դասի կամ գործի ա գնում: Աննորմալություն ա, որ սխալ ժամային գոտու պատճառով մարդկանց բիոլոգիական ժամն ա խախտվում:
    I may be paranoid but no android!

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lem (03.04.2012), One_Way_Ticket (03.04.2012), Rammstein (03.04.2012), Գեա (03.04.2012)

  6. #109
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ համաձայն, կառավարության ամեն արած չէ, որ վատ է կամ պետք է քննադատվի, կոնկրետ ես ժամային փոփոխությունները միշտ վատ եմ տարել, ու այս որոշումը ինձ շատ է ուրախացրել...
    Վերջին խմբագրող՝ Գեա: 03.04.2012, 15:57:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lem (03.04.2012), Lion (03.04.2012), Rammstein (03.04.2012), Ռուֆուս (03.04.2012)

  8. #110
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ում բիոլոգիական ժամը ոնց ա աշխատում, բայց իմը նենց ա, որ լույսը բացվելուն հետ ես արթնանում եմ: Հիմա ժամը 7-ից արդեն շատ լավ լույս ա: Նայում ես դուրս՝ արև ա, ափսոսում էլ ես էդ բնական լույսը... Իսկ աշխատանքի 9-ին պիտի հասնեմ... Մարդ չգիտեի վեր կենա, նորից քնի... ուղղիղ մի ժամ անիմաստ կորցնում եմ շուռումուռ գալով: Երբեք ժամային փոփոխությունը մի օրից ավել դժվար չի եղել իմ համար, մենակ առաջին օրն է, որ անսովոր է: Հաջորդ օրվանից զգում եմ, որ այդպես ավելի ճիշտ է: Ցերեկը լավ երկարում է: Իրոք անցած տարվա համեմատ զգում եմ, բիոլոգիապես եմ զգում, ցերեկվա կարճությունը: Հլը խնայողությունների թեման էլ մի կողմ դրած: Սա էս պահին իմ համար կարևոր չի: Ես լուրջ իմ կաշվի վրա եմ զգում ժամերը չփոփոխելու անարդյունավետությունը:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (03.04.2012), Աթեիստ (03.04.2012), Արէա (03.04.2012)

  10. #111
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ի՞նչ անիմաստագույն հոդված էր:
    Մնում ա բնությանն էլ սխալ հանենք, որ ամռանը ցերեկները երկար են:
    Հետո տարրական տրամաբանություն չունի էս հեղինակը: Ձմռանը ո՞նց կարա ավելի շուտ մթնի, եթե մնացել ենք մեր, էսպես կոչված, ձմեռային ժամանակում: Իսկ եթե անցնեինք ամառայինի ու էլ հետ չտայինք, ոնց որ հիմար ռուսները, էդ դեպքում ձմեռը առավոտ արթնանալուց հետո դեռ 1 ժամ մութ կլիներ (եթե նենց ա հաշվարկված, որ մարդ ձմեռային ժամանակով լույսը բացվելու հետ արթնանա):
    Կարճ ասած` մարդիկ պիտի հարմարվեն բնությանը, այլ ոչ թե բնությունը փորձեն ձեւափոխել ու հարմարեցնել իրենց:

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ում բիոլոգիական ժամը ոնց ա աշխատում, բայց իմը նենց ա, որ լույսը բացվելուն հետ ես արթնանում եմ: Հիմա ժամը 7-ից արդեն շատ լավ լույս ա: Նայում ես դուրս՝ արև ա, ափսոսում էլ ես էդ բնական լույսը... Իսկ աշխատանքի 9-ին պիտի հասնեմ... Մարդ չգիտեի վեր կենա, նորից քնի... ուղղիղ մի ժամ անիմաստ կորցնում եմ շուռումուռ գալով: Երբեք ժամային փոփոխությունը մի օրից ավել դժվար չի եղել իմ համար, մենակ առաջին օրն է, որ անսովոր է: Հաջորդ օրվանից զգում եմ, որ այդպես ավելի ճիշտ է: Ցերեկը լավ երկարում է: Իրոք անցած տարվա համեմատ զգում եմ, բիոլոգիապես եմ զգում, ցերեկվա կարճությունը: Հլը խնայողությունների թեման էլ մի կողմ դրած: Սա էս պահին իմ համար կարևոր չի: Ես լուրջ իմ կաշվի վրա եմ զգում ժամերը չփոփոխելու անարդյունավետությունը:
    Տիգ ջան, դրա համար պիտի աշխատանքը ավելի շուտ սկսի, այլ ոչ թե բոլորի ժամը դրա պատճառով փոխեն: Պատկերացրու գործդ 7:30 կամ 8-ին լիներ: Ճիշտ ա, ձմեռները դեռ լույսը չբացված պիտի գնայիր, բայց զատո իրիկունը երկար լույս կլիներ: Կամ եթե տենց չէ, կարելի ա աշխատողների հետ համաձայնեցնելով, գործի ժամերը առաջ հետ տալ (բայց ոչ ամբողջ հանրապետության ժամերը), ընդ որում ոչ թե տարին 2 անգամ 1 ժամ դիֆերենցմամբ, այլ տարին 4 անգամ 30 րոպե դիֆերենցմամբ կամ ավելի հաճախ, որ մարդիկ հեշտ հարմարվեն: Բայց տենց էլ կարող ա աշխատողները չհամաձայնեին, որտեւ ինձ թվում ա մարդկանց մեծ մասը ոչ թե լույսը բացվելու հետ ա արթնանում, այլ ինչ-որ կոնկրետ ժամի:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lem (03.04.2012), One_Way_Ticket (03.04.2012), Smokie (03.04.2012)

  12. #112
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ի՞նչ անիմաստագույն հոդված էր:
    Մնում ա բնությանն էլ սխալ հանենք, որ ամռանը ցերեկները երկար են:
    Հետո տարրական տրամաբանություն չունի էս հեղինակը: Ձմռանը ո՞նց կարա ավելի շուտ մթնի, եթե մնացել ենք մեր, էսպես կոչված, ձմեռային ժամանակում: Իսկ եթե անցնեինք ամառայինի ու էլ հետ չտայինք, ոնց որ հիմար ռուսները, էդ դեպքում ձմեռը առավոտ արթնանալուց հետո դեռ 1 ժամ մութ կլիներ (եթե նենց ա հաշվարկված, որ մարդ ձմեռային ժամանակով լույսը բացվելու հետ արթնանա):
    Կարճ ասած` մարդիկ պիտի հարմարվեն բնությանը, այլ ոչ թե բնությունը փորձեն ձեւափոխել ու հարմարեցնել իրենց:
    Rammstein ջան, եթե դու առավոտը մի ժամ շուտ ես գնում աշխատանքի, բնականաբար քո համար լուսավոր օրը երկարում է:
    Բնությանը ուզես էլ չես կարա փոխես: Դրա համար պիտի միջին ստատիստիկ մարդու համար հարմար ժամ ընտրել:

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, դրա համար պիտի աշխատանքը ավելի շուտ սկսի, այլ ոչ թե բոլորի ժամը դրա պատճառով փոխեն: Պատկերացրու գործդ 7:30 կամ 8-ին լիներ: Ճիշտ ա, ձմեռները դեռ լույսը չբացված պիտի գնայիր, բայց զատո իրիկունը երկար լույս կլիներ: Կամ եթե տենց չէ, կարելի ա աշխատողների հետ համաձայնեցնելով, գործի ժամերը առաջ հետ տալ (բայց ոչ ամբողջ հանրապետության ժամերը), ընդ որում ոչ թե տարին 2 անգամ 1 ժամ դիֆերենցմամբ, այլ տարին 4 անգամ 30 րոպե դիֆերենցմամբ կամ ավելի հաճախ, որ մարդիկ հեշտ հարմարվեն: Բայց տենց էլ կարող ա աշխատողները չհամաձայնեին, որտեւ ինձ թվում ա մարդկանց մեծ մասը ոչ թե լույսը բացվելու հետ ա արթնանում, այլ ինչ-որ կոնկրետ ժամի:
    Ճիշտ էլ թվում է: Մարդ, եթե սովորում է, որ պիտի 9-ին աշխատանքի գնա, ավելի դժվար կլինի նրան համոզել, որ 8-ին գնա: Իսկ այ ժամը փոխելով ինքստինքյան նորից 9-ին է գնում: Ժամը փոխելը այ զուտ էս հոգեբանական հարցն էր լուծում: Որ մարդուն չհամոզեն, որ ինքը 8-ի փոխարեն 7-ին արթնանա, այլ ... ինքը միևնույն է 8-ին է արդնանաում, բայց իրականում մեկ ժամ շուտ: Հասարակ հոգեբանական խաղ է:

    Իսկ ձմռանն էլ մթով աշխատանքի գնալը մեղմ ասած հաճելի չի:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. #113
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Rammstein ջան, եթե դու առավոտը մի ժամ շուտ ես գնում աշխատանքի, բնականաբար քո համար լուսավոր օրը երկարում է:
    Բնությանը ուզես էլ չես կարա փոխես: Դրա համար պիտի միջին ստատիստիկ մարդու համար հարմար ժամ ընտրել:
    Ժամը փոխելը հենց բնությունը մարդու համար փոխել ա, Տիգ ջան, որովհետեւ բնության մեջ ժամանակը միշտ ուղղագիծ հավասարաչափ ա շարժվում:

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ էլ թվում է: Մարդ, եթե սովորում է, որ պիտի 9-ին աշխատանքի գնա, ավելի դժվար կլինի նրան համոզել, որ 8-ին գնա: Իսկ այ ժամը փոխելով ինքստինքյան նորից 9-ին է գնում: Ժամը փոխելը այ զուտ էս հոգեբանական հարցն էր լուծում: Որ մարդուն չհամոզեն, որ ինքը 8-ի փոխարեն 7-ին արթնանա, այլ ... ինքը միևնույն է 8-ին է արդնանաում, բայց իրականում մեկ ժամ շուտ: Հասարակ հոգեբանական խաղ է:
    Իմ վրա էդ հոգեբանական խաղը երբեք դրական չի ազդել, այլ հակառակ էֆեկտն ա տվել, միշտ ժամը առաջ տալուց հետո մտածել եմ, որ չեմ կարողանա ժամանակին արթնանամ ու տենց էլ եղել ա, մի շաբաթ չեմ կարողացել նորմալ արթնանալ ու ամեն անգամ հայհոյել եմ էդ զահուրմարը հորինողին : Ժամը հետ տալուց էլ շուտ եմ արթնացել, չեմ իմացել ինչ անեմ:

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ձմռանն էլ մթով աշխատանքի գնալը մեղմ ասած հաճելի չի:
    Տիգ ջան, եթե մարդիկ չեն ուզում ձմռանը մթով արթնանալ կամ ամռանը առավոտվա լույսը քնած անց կացնեն, ապա, նորից ասեմ, թող գործի ժամերը փոփոխեն, ոչ թե համայն աշխարհի ժամերը փոխեն: Իսկ եթե ժամը պետք ա փոխել զուտ հոգեբանորեն խաբելու համար, ապա, կներես, բայց դա ծիծաղելի ա:

  14. #114
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամը փոխելը հենց բնությունը մարդու համար փոխել ա, Տիգ ջան, որովհետեւ բնության մեջ ժամանակը միշտ ուղղագիծ հավասարաչափ ա շարժվում:
    Բնության մեջ ժամ հասկացություն կա՞... Չգիտեի:
    Մարդը չի՞ հորինել ժամը ու իր համար պայմանական թվեր դրել, որպիսի օրվա տևողության մեջ ավելի հեշտ կողմնորոշվի:
    Բնության ժամանակը բնականաբար ուղղաձիգ ընթանում է, էդ մերդն է նրան թվային տեսք տալիս ու ոնց իրեն հարմար է նենց էլ թվագրում է: Հիմա ինչ տարբերություն առավոտվա լուսաբացին ժամը 8-ը կանվանես, թե՞ ժամը 7-ը:

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ վրա էդ հոգեբանական խաղը երբեք դրական չի ազդել, այլ հակառակ էֆեկտն ա տվել, միշտ ժամը առաջ տալուց հետո մտածել եմ, որ չեմ կարողանա ժամանակին արթնանամ ու տենց էլ եղել ա, մի շաբաթ չեմ կարողացել նորմալ արթնանալ ու ամեն անգամ հայհոյել եմ էդ զահուրմարը հորինողին : Ժամը հետ տալուց էլ շուտ եմ արթնացել, չեմ իմացել ինչ անեմ:
    Բնականաբար սա անհատական է: Էս որ առաջին օրվա անսովորությունից զատ, այլ անհարմարություն չեմ զգացել ու իմ վրա միշտ դրական է անդրադարձել: Ու միշտ էլ օրհնել եմ այդ "գյուտը" հորինողին

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, եթե մարդիկ չեն ուզում ձմռանը մթով արթնանալ կամ ամռանը առավոտվա լույսը քնած անց կացնեն, ապա, նորից ասեմ, թող գործի ժամերը փոփոխեն, ոչ թե համայն աշխարհի ժամերը փոխեն: Իսկ եթե ժամը պետք ա փոխել զուտ հոգեբանորեն խաբելու համար, ապա, կներես, բայց դա ծիծաղելի ա:
    Հեչ ծիծաղելի չի Ռամշ ջան: Դե պատկերացրու, որ ամեն մեկը իր համար գործի ժամ ա փոխում: Մեկը այսօր, մեկը վաղը, մեկն էլ որոշում ա չփոխի... մեկի ընդմիջման ժամն է փոխվում, մեկի տրանսպորտի ժամը... մեկի հաց ուտելու ժամը: Մեկին զգուշացնում են, մեկին մոանում են զգուշացնեն: Մեկը չի իմանում, թե որ խանութը կամ որ հիմնարկությունը որ ժամից է աշխատում, որ իր ժամերին հարմարացնի ու այցելի իր գործերով... սենց լրիվ "բարդակ" կդառնա ու մինիմում մի ամիս պետք կլինի, որ ամեն ինչ իրա տեղն ընկնի: Մեկ էլ հոպ, հաջորդ կես ժամի փոփոխության ժամանակն է գալիս ու գնաց նորից մեկամսյա խառնաշփոթը: Կներես, բայց էս տարբերակը ինձ ավելի ծիծաղելի է թվում...
    Իսկ ժամ փոփոխելը դա ոնցոր ասեցիր՝ ներքին պայմանավորվածության հարց է: ու Պետությունը իր ներքին հարցերը կարգավորելու համար գնում է այդ փոփոխությանը: Մնում է ճիշտ կողմնորոշվել, թե փոփխությունները ինչպես պիտի արվեն, որ առավել արդյունավետ լինեն, ոչ թե խնդիրների պատճառ դեռնան: Բայց որ ժամերի փոփոխությունը դրական ազդեցություն է ունենում, ես դրանում առավել քան համոզվեցի, երբ դրա բացակայության հետ առընչվեցի:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (04.04.2012), Cassiopeia (03.04.2012), Lusinamara (03.04.2012), Աթեիստ (03.04.2012), Արէա (04.04.2012)

  16. #115
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Բնության մեջ ժամ հասկացություն կա՞... Չգիտեի:
    Մարդը չի՞ հորինել ժամը ու իր համար պայմանական թվեր դրել, որպիսի օրվա տևողության մեջ ավելի հեշտ կողմնորոշվի:
    Բնության ժամանակը բնականաբար ուղղաձիգ ընթանում է, էդ մերդն է նրան թվային տեսք տալիս ու ոնց իրեն հարմար է նենց էլ թվագրում է: Հիմա ինչ տարբերություն առավոտվա լուսաբացին ժամը 8-ը կանվանես, թե՞ ժամը 7-ը:
    Իհարկե կա: Ամեն մարդ ունի կենսաբանական ժամացույց, որը կապված ա արեւի հետ: Երբ որ մենք ժամը առաջ կամ հետ ենք տալիս, էդ միայն մեր պատի կամ կոմպի ժամն ա փոխվում, մարդու կենսաբանական ժամացույցը ավելի լուրջ ժամացույց ա, դա տենց ձեռի հետ փոխել հնարավոր չի: Դե արի ու օրգանիզմիդ համոզի, որ երեկ արեւը x-անց y էր ծագել, էսօր չգիտես ինչի x+1-անց կամ x-1-անց y ա ծագում:

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեչ ծիծաղելի չի Ռամշ ջան: Դե պատկերացրու, որ ամեն մեկը իր համար գործի ժամ ա փոխում: Մեկը այսօր, մեկը վաղը, մեկն էլ որոշում ա չփոխի... մեկի ընդմիջման ժամն է փոխվում, մեկի տրանսպորտի ժամը... մեկի հաց ուտելու ժամը: Մեկին զգուշացնում են, մեկին մոանում են զգուշացնեն: Մեկը չի իմանում, թե որ խանութը կամ որ հիմնարկությունը որ ժամից է աշխատում, որ իր ժամերին հարմարացնի ու այցելի իր գործերով... սենց լրիվ "բարդակ" կդառնա ու մինիմում մի ամիս պետք կլինի, որ ամեն ինչ իրա տեղն ընկնի: Մեկ էլ հոպ, հաջորդ կես ժամի փոփոխության ժամանակն է գալիս ու գնաց նորից մեկամսյա խառնաշփոթը: Կներես, բայց էս տարբերակը ինձ ավելի ծիծաղելի է թվում...
    Իսկ ժամ փոփոխելը դա ոնցոր ասեցիր՝ ներքին պայմանավորվածության հարց է: ու Պետությունը իր ներքին հարցերը կարգավորելու համար գնում է այդ փոփոխությանը: Մնում է ճիշտ կողմնորոշվել, թե փոփխությունները ինչպես պիտի արվեն, որ առավել արդյունավետ լինեն, ոչ թե խնդիրների պատճառ դեռնան: Բայց որ ժամերի փոփոխությունը դրական ազդեցություն է ունենում, ես դրանում առավել քան համոզվեցի, երբ դրա բացակայության հետ առընչվեցի:
    Տիգ, նենց խորացված ես պատասխանել գրածիս, ոնց որ արդեն էս գրածս ուղարկել էի ազգային ժողով, որ քննարկեն ու ընդունեն:
    Դա ընդամենը սպոնտան հորինված ու չմշակված մոդել ա, որպես ժամ փոխելու անյլընտրանք:
    Ամեն դեպքում
    ա. բժիշկներն էլ են ասում, որ ժամ փոխելը բացասաբար ա ազդում,
    բ. ես էլ եմ իմ վրա դա զգացել,
    գ. ժամ փոխելը մարդու հորինած արհեստական, բնությանը հակասող բան ա (իրականում էս կետը առաջին տեղում ա),
    էսքանը բավարար ա պնդելու համար, որ ժամ փոխելը մեղմ ասած խելամիտ բան չի:

    Հ.Գ. Մի հարց էլ, ի՞նչն ա խանգարում, որ լույսը բացվելու հետ վեր կենաս, ու ոչ թե չիմանաս ինչ անես մինչեւ գործի գնալը, այլ անես նույն բանը, ինչ կանեիր գործից գալուց հետո: Ինձ թվում ա ոչ մի տեղ չի գրած, որ մարդ հենց արթնացավ, պիտի գնա գործի:

  17. #116
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սովետում հազիվ մի քանի խելոք բան կար, դրանք էլ են քոքահան անում։
    Քանի կար GMT+4 էինք, բայց նաև հարմարվում էին բնության ռեժիմային փոփոխություններին։ Այսինքն՝ լույսը շուտ է բացվում, շուտ ենք արթնանում։ Սա կարծում եմ ավելի բնական էր, քան թե սարքը որ պահին ցույց տվեց արթնալու ժամը, էդ պահին արթնանանք։
    Հիմա համ էդ բնությանը հարմարվելը հանեցին, համ էլ մեր ժամային գոտին փոխեցին։
    Դե արի սաղ սարքերին (կոմպեր, ռաութերներ, ...) էդքան բանը բացատրի։

    Կարճ ասած ևս մի գեղեցիկ առիթ մեր կաշառավառությանը վարչապեդիկով հանդերձ հայհոյելու համար։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (04.04.2012), Tig (04.04.2012), Արէա (04.04.2012)

  19. #117
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սովետում հազիվ մի քանի խելոք բան կար, դրանք էլ են քոքահան անում։
    Քանի կար GMT+4 էինք, բայց նաև հարմարվում էին բնության ռեժիմային փոփոխություններին։ Այսինքն՝ լույսը շուտ է բացվում, շուտ ենք արթնանում։ Սա կարծում եմ ավելի բնական էր, քան թե սարքը որ պահին ցույց տվեց արթնալու ժամը, էդ պահին արթնանանք։
    Հիմա համ էդ բնությանը հարմարվելը հանեցին, համ էլ մեր ժամային գոտին փոխեցին։
    Դե արի սաղ սարքերին (կոմպեր, ռաութերներ, ...) էդքան բանը բացատրի։

    Կարճ ասած ևս մի գեղեցիկ առիթ մեր կաշառավառությանը վարչապեդիկով հանդերձ հայհոյելու համար։
    Ե՞րբ են ժամային գոտին փոխել: Լավ կլինի, որ փոխեն ու վերադարձնեն մեր աշխարհագրական գոտին` GMT+3-ը, բայց դեռ չեն արել, էն ժամանակ էլ, հիմա էլ GMT+4-ում ենք, ուղղակի էն ժամանակ ամառները անցնում էինք GMT+5 գոտուն:

    Համաձայն եմ, միշտ նույն ժամին արթնանալը անբնական ա, բայց ժամերը փոխելը անհամեմատ ավելի անբնական ա, որտեւ արվում ա շատ կտրուկ: Բնությունը 182-ապատիկ ավելի մեղմ ա, քանի որ ցերեկվա ու գիշերվա տեւողությունը ամեն օր ա փոխվում, ոչ թե տարին 2 անգամ:

    Կաշառավարությունն ու վարչապեդիկը լավ են մտածված, բայց տվյալ դեպքում իրանք առանց գիտակցելու (ռսներին ընդօրինակելով) շատ լավ բան են արել:

  20. #118
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ե՞րբ են ժամային գոտին փոխել: Լավ կլինի, որ փոխեն ու վերադարձնեն մեր աշխարհագրական գոտին` GMT+3-ը, բայց դեռ չեն արել, էն ժամանակ էլ, հիմա էլ GMT+4-ում ենք, ուղղակի էն ժամանակ ամառները անցնում էինք GMT+5 գոտուն:

    Համաձայն եմ, միշտ նույն ժամին արթնանալը անբնական ա, բայց ժամերը փոխելը անհամեմատ ավելի անբնական ա, որտեւ արվում ա շատ կտրուկ: Բնությունը 182-ապատիկ ավելի մեղմ ա, քանի որ ցերեկվա ու գիշերվա տեւողությունը ամեն օր ա փոխվում, ոչ թե տարին 2 անգամ:

    Կաշառավարությունն ու վարչապեդիկը լավ են մտածված, բայց տվյալ դեպքում իրանք առանց գիտակցելու (ռսներին ընդօրինակելով) շատ լավ բան են արել:

    1. Հենց հիմա մենք GMT-ից 3 ժամ ենք տարբերվում։ Դա աշխահագրորեն ավելի ճիշտ ա, բայց փաստ ա, որ շատ վաղուց մտել ենք +4 ու սաղ սարքերը մեզ +4 են ճանաչում, ու սենց «բարեփոխում» անելուց դա էլ էր պետք հաշվի առնել։ Ասենք մի 2 տարի ժամանակ տալ սարքեր ու ծրագրեր արտադրողներին, որ էսինչ օրվանից փոխվելույա, որ նրանք էլ ուղղեին։

    2. Հասկանալի ա որ բնությունը դա շատ դանդաղ ա անցումներն անում, ու մենք չենք կարա նույնքան դանդաղ անենք, բայց գոնե տարին 2 անգամ կարում էինք հասցնեինք, ճիշտ այնպես ինչպես 4 տարին մեկ 1 օրն ենք բերում տեղը գցում (նահանջ տարին) (բնությունը հո դա էլ ա դանդաղ անում), 100 տարին մեկ էլ մի օրը (100-ի բազմապատիկ տարիներին նահանջ տարի չկա)։ Դրանք էլ չանե՞նք, թե՞ ինչ ա թե մի օր չենք նեղվում, ոչինչ թող լինի։ Էդ ժամը փոխելը կես տարվա համար ա, կարելի ա մի օր էլ նեղվել։
    Կենդանիներն էլ առավոտ, որ արթնանում են արևի հետ են արթնանում, ոչ թե մեր զարթուցիչներով։ Մեկ էլ վերջ կենդանի ենք, կարելի ա գոնե տարին 2 անգամ դա հիշել, ու մոտենալ բնությանը։

    3. Ցավն էլ էն ա, որ ռուսները մեր կենդանիներին ոնց քշեն, սրանք տենց գնում են։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (04.04.2012)

  22. #119
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Հենց հիմա մենք GMT-ից 3 ժամ ենք տարբերվում։ Դա աշխահագրորեն ավելի ճիշտ ա, բայց փաստ ա, որ շատ վաղուց մտել ենք +4 ու սաղ սարքերը մեզ +4 են ճանաչում, ու սենց «բարեփոխում» անելուց դա էլ էր պետք հաշվի առնել։ Ասենք մի 2 տարի ժամանակ տալ սարքեր ու ծրագրեր արտադրողներին, որ էսինչ օրվանից փոխվելույա, որ նրանք էլ ուղղեին։

    2. Հասկանալի ա որ բնությունը դա շատ դանդաղ ա անցումներն անում, ու մենք չենք կարա նույնքան դանդաղ անենք, բայց գոնե տարին 2 անգամ կարում էինք հասցնեինք, ճիշտ այնպես ինչպես 4 տարին մեկ 1 օրն ենք բերում տեղը գցում (նահանջ տարին) (բնությունը հո դա էլ ա դանդաղ անում), 100 տարին մեկ էլ մի օրը (100-ի բազմապատիկ տարիներին նահանջ տարի չկա)։ Դրանք էլ չանե՞նք, թե՞ ինչ ա թե մի օր չենք նեղվում, ոչինչ թող լինի։ Էդ ժամը փոխելը կես տարվա համար ա, կարելի ա մի օր էլ նեղվել։
    Կենդանիներն էլ առավոտ, որ արթնանում են արևի հետ են արթնանում, ոչ թե մեր զարթուցիչներով։ Մեկ էլ վերջ կենդանի ենք, կարելի ա գոնե տարին 2 անգամ դա հիշել, ու մոտենալ բնությանը։

    3. Ցավն էլ էն ա, որ ռուսները մեր կենդանիներին ոնց քշեն, սրանք տենց գնում են։
    1. Արտ, էս պահին GMT-ով ապրիլի 3-ի ժամը 22:47 ա (http://wwp.greenwichmeantime.com), նենց որ մենք GMT+4-ում ենք:

    2. Համեմատությունը նահանջ տարվա հետ լրիվ անիմաստ էր, քանի որ փետրվարի 29-ը ոչ մեկի առողջության ու ինքնազգացողության վրա ոչ մի կերպ չի ազդում:
    Ոչ, չանենք ու ոչ թե չնեղվելու, այլ բնական ռիթմից չհեռանալու, առողջությանը չվնասելու համար: Ու չեմ կարծում, թե ինչ-որ կոմպեր, ռութերներ ու էլեկտրաէներգիայի խնայողություն մարդու առողջությունից ու հոգեբանական հանգստությունից վեր կարա լինի:
    Հիշեցնեմ որ նյարդային բջիջները չեն վերականգնում , իսկ ժամ փոխելը իմ ու շատ շատերի համար բավականին ներվատոպրակ էր: Նույնը չի կարելի ասել ժամը չփոխելու մասին, քանի որ դա ա բնականը: Բնական ցանկացած բանից շեղումը ես կարամ արդարացված համարեմ միայն այն դեպքում, եթե դա արվում ա առանց որեւէ մեկին վնասելու: Դրա համար ժամ փոխելու օրենք սահմանելը իմ համոզմամբ մարդու իրավունքների ոտնահարում ա:

    3. Նորից կրկնեմ, այո՛, ցավոք տենց ա, բայց էս դեպքում ուրախ եմ, որ սենց են քշել: Փաստորեն միշտ չի, որ նպատակաուղղված քշում են մեր համար վատ ուղղությամբ:

  23. #120
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,738
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամը 8:28 է: Երկու ժամ է արթնացել եմ: Տանից դուրս գալուն դեռ մի ժամ էլ ունեմ: Աբսուրդ: Երեք ժամ անիմաստ կորցրեցի էսօրվանից: Ո՞րն էր սրա իմաստը:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (04.04.2012), Աթեիստ (04.04.2012)

Էջ 8 10-ից ԱռաջինԱռաջին ... 45678910 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 9
    Վերջինը: 11.11.2011, 12:10
  2. Արձակ. Վառված ժամը...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.10.2010, 10:25
  3. Հպարտության ժամը
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 02.09.2010, 10:28
  4. Դիմակահանդես-շքերթ հոկտեմբերի 25-ին, ժամը 15:30, Մատենադարանից
    Հեղինակ՝ SunChild, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.10.2009, 17:02
  5. Ետ ու առաջ
    Հեղինակ՝ DVG, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 16
    Վերջինը: 16.08.2009, 18:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •