Շատ նորաթուխ մայրիկներ երեխայի ծննդից հետո մի քանի ամիս շարունակ չեն կարողանում գտնել իրենց քունը մանկիկի անքնության պատճառով ու այդ իրավիճակը, պատահում է, շարունակվում է բավական երկար ժամանակ։ Ու դա մայրիկներին ահավոր ընկճում է, հոգեբանորեն, ու ինչու չէ, նաև ֆիզիկապես ճնշում։
Ասում են, թե քառասունքից հետո երեխայի վարքագիծը կտրուկ շրջադարձ է կատարում՝ եթե գիշերը չէր քնում, սկսում է քնել, կամ հակառակը։
Կիսվեք ձեր փորձով, խորհուրդներ տվեք նորաթուխ մայրիկներին։


Մեջբերել

Բացարձակ ոչ մի օգնող չունեմ հենց առաջին օրվանից, մեկը որ գոնե կես ժամ գրկի, կամ գոնե հարդուկը անի, կամ ճաշը եփի, ամեն ինչ ինքս եմ անում։ Բայց մտածում եմ, որ ժամանակավոր ա էդ ամեն ինչը, կսկսի քայլել, ավելի հեշտ կլինի, չնայած ասում են ավելի դժվար ա լինում, բայց գոնե գրկիս չի լինի, իսկ երես առածը անվերջ գրկված վիճակ ա պահանջում։ Կարծում եմ, որ եթե օգնող չունես, պետք ա հասուն տարիքում երեխա ունենաս, էդ դեպքում շատ ավելի հանգիստ ես նայում էդ ամեն ինչին։ Ու միշտ պետք ա մտածել, որ երեխան էնքան մեծ երջանկություն ա, որ ցանկացած հոգնածություն դրա կողքին ոչինչ ա։ Իհարկե մարդ ես, մեկ մեկ նյարդերդ չեն դիմանում, երբեմն ինձ բռնացնում եմ էն մտքի վրա, որ ինձ թվում ա, թե դիտավորյալ ա ինձ տանջում, հետո ինքս իմ մտքերից ամաչում եմ, նայում եմ անմեղ դեմքին, լացս գալիս ա ։ՃՃՃՃ Մի խոսքով, միակ բանը, որ պետք է մտածես էն ա, որ էս ամեն ինչը ժամանակավոր է ու հետո կարոտով ես հիշելու հենց էդ տարիքը երեխայիդ։ Ինձ որ սկսում են դաստիարակել, որ ձեռքի եմ սովորեցրել, չի կարելի և այլն, միշտ մտածում եմ, որ հա, ասենք թե սովորել ա, էրեխուս էդպես ա ավելի հանգիստ ու ապահով, հո մինչև քառասուն տարեկան ձեռիս չի քնելու, մի քիչ կմեծանա, խելոք կպառկի, կքնի, ինչի՞ համար հիմա իրան զրկեմ էդ հաճույքից, էդ ապահովության զգացումից, որ ինքը մամային կպած ա 



Էջանիշներ