User Tag List

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 89 հատից

Թեմա: Հովհաննես Իշխանյան

  1. #16
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իհարկե, Չուկ, համամիտ եմ, բայց կան մարդիկ, ովքեր ժխտում են հայհոյանքի ներկայությունը գրականության մեջ, որտև գրականությունը արվեստ ա, ինքը պիտի վեհ լինի
    իրականում ծայրահեղականը ես չեմ, տենց ասողն ա, որտև ես էն էլ եմ կարդում, էն մեկն էլ, ու ոչ մեկին չեմ ասում` սա գրականություն չի, սա հային հարիր չի
    իմ մոտ նենց տպավորություն ա, թե հայերը երկնքից իջած հրեշտակներ են, տենց չի, ժող, զարթնեք, մենք գոմիկներ էլ ունենք, ՁԻԱՀ վարակակիրներ էլ, մանկապիղծներ էլ, նարկոմաններ էլ
    մենք նորմալ ենք, մենք հատուկ չենք, մենք սովորական ենք, հաշտվեք էլի դրա հետ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (22.03.2012), Quyr Qery (24.07.2012), StrangeLittleGirl (03.08.2011), Դավիթ (27.03.2012), Հայկօ (05.04.2012), Ռուֆուս (04.08.2011)

  3. #17
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    իրականում ծայրահեղականը ես չեմ, տենց ասողն ա
    Համաձայն եմ Լիլ ջան, ես հակառակը չեմ էլ ասել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #18
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսեք ուր ենք հասել

    Ռազմական ոստիկանությունն ընդդեմ «Ուվալնյատի օրը» գրքի


    Այն, որ ռազմական ոստիկանությունը, պաշտպանության նախարարության ձեռը բռնած, հետապնդումներ է սկսել ընկերոջս՝ Հովհաննես Իշխանյանի նկատմամբ իր «Ուվալնյատի օրը» գրքի համար, շատերը հասցրել են իմանալ:

    Մեղադրանքները, որ իրեն ներկայացրել են Ռազմական ոստիկանության քննչական բաժնում, մեկը մյուսից անհեթեթ են ու բացարձակ հեռու են իրավաբանական եզրերից՝ «իրականության խեղաթյուրում», «աղջիկների նկատմամբ վատ վերաբերմունք», որովհետև պատմվածքի հերոսներից մեկն անվայել բառեր է ասում իգական սեռի ներկայացուցիչներին (հարցաքննության ժամանակ Հովոն հակադարձել է՝ Աբու-Լալա Մահարին կարդացեք): Գումարած, իհարկե, բարոյախոսական մտքի գոհարներ՝ «մայրերին վիրավորելու» մեղադրանք (սա ոնց են մտածել՝ չեմ հասկանում) և, ի վերջո, «զինված ուժերը վիրավորելու» (16 պատմվածքներից երկուսի նյութը բանակն է) մասին:

    Բայց, արի ու տես, որ, չնայած մեղադրանքների անհեթեթությանն ու զավեշտալիությանը, ամեն ինչ այնքան էլ ծիծաղելի չէ ու վաղն առավոտյան Հովհաննեսը պետք է ներկայանա արդեն Կենտրոնի գլխավոր քննչական բաժին, գումարած՝ մշակույթի նախարարության համապատասխան բաժինը գրքի (որտեղ պատկերներ բնավ չկան) պոռնոգրաֆիա լինել-չլինելու եզրակացությունը պետք է ուղարկի ռազմական ոստիկանություն: Թե ինչ տեսակ մեքենայությունների միջոցով է հնարավոր տեքստային ստեղծագործությունը խցկել 263-րդ հոդվածի տակ, չեմ կարող պատկերացնել (հոդվածը վերաբերում է պատկերային տեղեկատվությանը), բայց նման համակարգից ամեն ինչ սպասելի է:

    Այս ամենը իշխանական համակարգի հերթական կամայականություն-քմահաճույքի մասին չէ, ոչ էլ պարզապես գրքի նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողականության հերթական օրինակ (ինչպես գրքերի հարկավելացման դեպքում): Սա Հովհաննես Իշխանյանի (ցանկացած մեկի) ազատությունների՝ խոսքի, թե կուզեք՝ ստեղծագերծելու, ոտնահարման, կառավարական օղակների ու ուժային մարմինների տոտալիտար, կոռումպացված էության մասին է:

    Պատրաստ եմ անել ամեն հնարավոր բան դիմադրելու համար համակարգի նմանօրինակ ռեպրեսիային, ներեցեք պաթետիկ տոնայնությունս և սխալներս:

    Շնորհակալ կլինեմ ցանկացած արձագանքի և օգնության համար:

    Վահե Բուդումյան

  5. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.03.2012), Chilly (22.03.2012), Chuk (22.03.2012), Quyr Qery (24.07.2012), Աթեիստ (22.03.2012), Հայկօ (22.03.2012), Նաիրուհի (24.03.2012), Ռուֆուս (22.03.2012)

  6. #19
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրաքննության փորձ. ոստիկանները կարդացել են «Ուվալնյատի օրը»



    Ժամանակակից գրող Հովհաննես Իշխանյանին Ռազմական և Երևանի կենտրոնական ոստիկանություն կանչելը, հարցաքննելը և նրա «Ուվալնյատի օրը» գրքի գրախանութներից վերանալը հայ գրողները գրաքննության դրսևորում են համարում:

    24-ամյա Իշխանյանը «Ուվալնյատի օրը»գիրքը հրատարակել է դեռ 2011թ. գարնանը՝ 300 տպաքնակով, որից 120-ն արդեն վաճառվել է: Այն ներառում է 16 պատմվածք, որոնցից երեքը գրված են բանակային թեմայով ու ամբողջությամբ մտացածին են: Պատմվածքները ներկայացնում են բանակային առօրյան, վարքն ու բարքը, կան նաև բաց տեսարանների նկարագրությամբ հատվածներ։

    Գիրքը հրատարակվել է, «Բյուրոկրատ» գրախանութում շնորհանդես է կազմակերպվել, պատմվածքներն արտատպվել են տարբեր բլոգերում, բայց ՀՀ ռազմական ոստիկանության աշխատակիցները, կարծես այդ մասին իմացել են միայն 9 ամիս հետո ու որոշել են, որ պետք է հարցաքննության ենթարկեն դրանց հեղինակին:

    Հարցաքննություններից հետո «Բյուրոկրատ» գրախանութը դադարել է գրքերը վաճառել՝ առանց որևէ պատճառաբանություն տալու: Այժմ գիրքը հասանելի է միայն «Արտբրիջ» սրճարան-գրախանութում, որի աշխատակիցը www.hra.am –ին հաղորդեց, որ իրենք չեն պատրաստվում գիրքը վաճառքից հանել:

    Իշխանյանին հեռախոսով Ռազմական ոստիկանություն են կանչել դեռ փետրվարի 26-ին՝ ասելով, որ փաստեր են ուզում ճշտել իր՝ «Ուվալնյատի օրը» գրքի մի քանի պատմվածքների վերաբերյալ:

    Հովհաննես Իշխանյանը գնդապետ Խաչատրյանին պարզաբանել է, որ գրքում փաստեր չեն կարող լինել, քանի որ գրքի բովանդակությունն իրականությանը չի համապատասխանում և, այնուամենայնիվ, նաև գրավոր բացատրություն տվել ոստիկաններին:

    Ռազմական ոստիկանության սպա, իրավաբան Անահիտ Եսայանըwww.armenianow.com –ին հայտնել է, որ, ըստ իրենց, Իշխանյանի պատմվածքները խեղաթյուրում են իրականությունը, կոպիտ հայհոյանքները վարկաբեկում են ՀՀ զինված ուժերը, վիրավորում կրոնը, հայ մայրերին:

    «Ես աղմուկ չբարձրացրեցի՝ մտածելով, որ էլ չեն կանչի ու ամեն ինչ կհարթվի, բայց իրենք չհանգստացան ու գործը տեղափոխեցին փաստորեն Երևանի ոստիկանության կենտրոնական բաժին, այնտեղից էլ կանչեցին ու գրեթե նույն հարցերը տվեցին, ես էլ նույն բաները գրեցի: Սկզբում բանակի հարցն էին բարձրացնում, հետո հասկացան, որ այդ առումով ոչ մի պատասխանատվության չեն կարող ենթարկել ինձ, հիմա էլ սկսել են ասել, թե իմ գործերը պոռնոգրաֆիկ տեսարաններ են պարունակում ու դիմել են ՀՀ մշակույթի նախարարություն, որ փորձաքննության ենթարկեն գործերս»,- մեզ պատմեց Իշխանյանը:

    Միակ հոդվածը, որով կարող են քրեական գործ հարուցել երիտասարդ գրողի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածն է, որը պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածողներին պատժում է տուգանքով կամ կալանքով՝ երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Սակայն Իշխանյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի համոզմամբ՝այս հոդվածն էլ իրատեսական չէ, քանի որ այն չի տարածվում գրական ստեղծագործությունների վրա:

    Ռևազյանի խոսքերը հաստատեց նաև ՀՀ Մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շողիկ Ասոյանը, ով www.hra.am –ին հաղորդեց, որ մի քանի օր առաջ պատասխանել են ոստիկանությանը, որ Հայաստանում 75 տարվա վաղեմություն ունեցող գործերն են միայն փորձաքննության ենթարկվում ու իրենք նման գործառույթ չեն իրականացնում ժամանակակից գործերի առումով ՀՀ կառավարության 2011թ. թիվ 1471-Ն, 2005թ.-ի630-Ն և 2004թ. 245-Ն որոշումների հիման վրա:



    «Բացի այդ, անհասկանալի է՝ ինչու են առանց ծանուցագրի նրան կանչում հարցաքննության, եթե ինքը ոչ մեղադրյալ է, ոչ էլ կասկածյալ: Հարցաքննության օրը միայն տալիս են ծանուցագիր, որտեղ գրում են, թե չներկայանալու դեպքում կենթարկվեք հարկադիր բերման: Նրանք դրա իրավունքը ընդհանրապես չունեն իրավական տեսանկյունից»,- փաստում էՌոբերտ Ռևազյանը:

    Իշխանյանը համոզված է, որ իրեն հետապնդում են, քանի որ անդրադարձել է բանակային թեմաների:Հայ ժամանակակից գրողները հանդես են եկել հայտարարությամբ և ստորագրահավաք նախաձեռնել, որով սատարում են Իշխանյանին ու քննադատում են ոստիկանության պահվածքը: Ժամանակակից գրողներից Արմեն Օհանյանը մտավախություն ունի, որ քրեական գործ հարուցելու դեպքում այս հարցը կարող է դառնալ նախադեպային ու սպառնալիք լինել բոլոր գրողների համար:

    «Հովհաննեսը, կարծում եմ, բավականին հաջողված գիրք է գրել, ու նման գրականությունը ողջունելի է՝ որպես այլընտրանքային գրականություն»,-www.hra.am–ին փոխանցեց Օհանյանը:

    Գրողներից Մարինե Պետրոսյանը կարծում է, որ մտավախություն պետք է ունենան բոլոր գրողներն անկախ նրանից, թե ինչ ոճով են գրում:

    «Նույն «Ուվալնյատի օրը» պատմվածքը մենք քննարկել ենք ու պարզել, որ ինքը գրում է մոգական ռեալիզմի ժանրով, այսինքն՝ պարզ է, որ այստեղ փաստացի տվյալներ չեն ու այդպես են գրում լատինամերիկյան գրողների մեծ մասը, ինչպես նաև՝ հայ ժամանակակից գրողների 90 տոկոսը: Այսինքն ի՞նչ, բոլորին քրեական պատասխանատվությա՞ն պետք է ենթարկեն»,- հարց է բարձրացնում Մ. Պետրոսյանը:

    Իշխանյանը համոզված է, որ այսկերպ ոստիկանությունը հակառակ արդյունքը կքաղի, քանի որ գրողները կսկսեն հակառակվել ու ավելի շատ գրել այս թեմաներով:ՀՀ ոստիկանությունը դեռ լռում է. Հովհաննես Իշխանյանին էլ միայն ասել են, որ դեռ քրեական գործ հարուցված չէ: Այսինքն, չնայած նրան, որ իրավական տեսանկյունից հնարավոր էլ չէ գործ հարուցել, ոստիկանությունը դեռ չի բացառում դա:

    Հովհ. Իշխանյանի լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

    Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/point-of-view/2.../24/ishkhanyan
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  7. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (25.03.2012), Jarre (01.04.2012), Quyr Qery (24.07.2012), StrangeLittleGirl (25.03.2012), Գեա (24.03.2012), Նաիրուհի (24.03.2012), Ներսես_AM (27.03.2012), Ռուֆուս (24.03.2012)

  8. #20
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չմոռանամ հիշեցնել, որ այս տարի Երևանը հայտարարված է գրքի համաշխարհային մայրաքաղաք, դե գնացեք քցվեք, ինչ ասեմ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.03.2012), Jarre (01.04.2012), Quyr Qery (24.07.2012), StrangeLittleGirl (25.03.2012)

  10. #21
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր կլիներ տեսնել, թե «Ուվալնյատի օրը» շարքի հատկապես որ պատմվաքները կամ մասերն են ՌՈ արձագանքը հարուցել - սեփական կարծիք ունենալու համար, էլի
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (24.07.2012)

  12. #22
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր կլիներ տեսնել, թե «Ուվալնյատի օրը» շարքի հատկապես որ պատմվաքները կամ մասերն են ՌՈ արձագանքը հարուցել - սեփական կարծիք ունենալու համար, էլի
    Ոնց որ հատկապես «Զինվորական երթ» պատմվածքն ա, բայց ոչ ոք հաստատ չգիտի:

  13. #23
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր դու էդ բոլոր պատմվածքները կարդացել ես ու էդ բոլորը քեզ դուր ե՞ն եկել: Անկեղծ

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (05.04.2012), My World My Space (05.04.2012), Արէա (05.04.2012), Արևածագ (14.04.2012)

  15. #24
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց որ հատկապես «Զինվորական երթ» պատմվածքն ա, բայց ոչ ոք հաստատ չգիտի:
    Իսկ, գոնե ընդհանուր գծերով, էլի, ինչը դուրները չի եկել?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #25
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշնանը երբ Երևանում էին, առա «Ուվալնյատի օրը»: Հետս էլ Գերմանիա եմ բերել. սիրտս վկայում էր, որ դա մի օր համազգային արժեք է դառնալու:
    Գիրքը դեռ Երևանում կարդացի. ուզում էի տեսնել, թե ոնց են գրում հայ ջահելները, համ էլ ես բոլոր Իշխանյանների հանդեպ հատուկ հետաքրքրություն ունեմ:

    Վերևում Բյուրին ուղղված Մուշի հարցը ու տակը MWMS-ի շնորհակալությունը որ չլիներ, երևի չէի էլ գրի կարծիքս, բայց էդ հարցը ինձ ստիպեց զարմանքս արտահայտել: Դժվար եմ պատկերացնում, թե ոնց կարող է մարդ էդ գրքի մի կամ մի քանի պատմվածքին ծափ տալ, մյուսներին «յախկ» անել. բոլորն էլ նույն ֆորմատի են: Եթե մեկը չհավանես, մյուսներն էլ դուր չեն գա, և հավանաբար հակառակը՝ թե հավանեցիր, մինչև վերջ էլ հավանելու ես: Ժողովածուն մի ամբողջություն է. դժվար թե կարողանաս ասել՝ սա դուր եկավ, իսկ այ սա՝ չէ:

    Իմ վերաբերմունքը գրքի հանդեպ միանշանակ չի: Մոտս ուժեղ գլխացավ սկսվեց կարդալու ընթացքում: Ուզում էի ինքս ինձ համար որոշել՝ սա աղբ է, թե մեծատառով ԳՈՐԾ ու չէի կարողանում մի պահ դադար տալ, որ խորանամ էդ մտքի մեջ, որովհետև սյուժեն կլանելով առաջ էր տանում...
    Երևի մարդ պիտի նախապես որոշի իր համար՝ կարդում է նման ձևով գրված գործեր, թե դա իրենը չի ու մոտ չի գալու: Որովհետև կարդալուց հետո ինչքան էլ ուզենաս ասել՝ «սխր չի կարելի էսպես գրել», գոնե ինքդ քեզ խոստովանելու ես, որ հաճույք ես ստացել... Ու ներքին կոնֆլիկտի մեջ հայտնվես:
    Գրելու ձևը... Հարցը միայն ոչ նորմատիվ բառապաշարը չի: Ամբողջը շարադրված է խոսակցական լեզվով, երբեմն՝ ուղղակի տնավարի, երբեմն՝ բացահայտ ժառգոնով: Դե հիմա դու որոշի՝ կարդալու ես, թե չէ:

    Պատմվածքներում սյուժեն հոյակապ է զարգացված: Սկիզբը էնպիսի լուծումներով է գալիս կպնում վերջին, որ չես կարող չընդունել գրողի տաղանդը:
    Իհարկե, ամբողջը հորինվածք է, բայց ակնհայտ է, որ այն Մարս մոլորակում չի ծնվել, այլ ստեղծվել է մեր իրականության հողի վրա: Հենց դա էլ հունից հանել է որոշ «համազգեստով» մարդկանց, որովհետև միջից իրականության հոտ է փչում, ավելի կոնկրետ՝ գարշահոտ:
    Երևի առանց բացառության բոլոր կերպարները այլանդակություն են: Բայց ինչի՞ պիտի էդպես լիներ: Իսկ ինչո՞ւ ոչ: Հեղինակն էդպես է ուզել, էդպես է գրել: Ինքն է իր գրածի տերը: Հիմա թե ուրիշն ուզում է, թող արևի շողերի ու մեղուների անուշիկ բզզոցի մասին գրի: Իր գործն է:
    Ու վերջին հաշվով, ինչպես գրքի վերջում նշել է Սեդա Շեկոյանը. «Հեղինակը չի ձգտում, որ իր գրականության հետ հաշվի նստեն, և գուցե դա իր ամենալավ հատկանիշն է»:

  17. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.07.2012), Freeman (07.04.2012), keyboard (24.07.2012), Progart (24.07.2017), Srtik (24.08.2012), StrangeLittleGirl (11.04.2012), Նաիրուհի (05.04.2012)

  18. #26
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, վերջը ի՞նչ եղավ: Ինչքան հասկացա մի անգամ ա հարցաքննվել, այն էլ որ որպես կասկածյալ չէ՞: Հետո ճնշումներ, հետապնդումներ եղե՞լ են: Ուզում եմ հասկանալ ինչ ա ուզածները ու արդյո՞ք մի բան ուզում են:

  19. #27
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, վերջը ի՞նչ եղավ: Ինչքան հասկացա մի անգամ ա հարցաքննվել, այն էլ որ որպես կասկածյալ չէ՞: Հետո ճնշումներ, հետապնդումներ եղե՞լ են: Ուզում եմ հասկանալ ինչ ա ուզածները ու արդյո՞ք մի բան ուզում են:
    Ինչքան հասկացա, ուզում էին վրան գործ հարուցել պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու հոդվածով. քցել-բռնել էին, որ բանակին կպնող չարագործին պատժելու միակ տարբերակ դա է: Գիրքը ուղարկել էին կրթութայն նախարարություն՝ փորձաքննության, որ նրանք վկայեն՝ նյութը պոռնոգրաֆիկ է: Էն էլ նախարարությունը հայտարարեց, որ գրական արժեքները ենթակա չեն նման փորձաքննության:
    Ու երևի դրանով էլ ամեն ինչ վերջանա:
    Տակը մնաց Հովիկի ու իր գրքի փիարը:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (24.07.2012), Ձայնալար (06.04.2012), Շինարար (05.04.2012)

  21. #28
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան հասկացա, ուզում էին վրան գործ հարուցել պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու հոդվածով. քցել-բռնել էին, որ բանակին կպնող չարագործին պատժելու միակ տարբերակ դա է: Գիրքը ուղարկել էին կրթութայն նախարարություն՝ փորձաքննության, որ նրանք վկայեն՝ նյութը պոռնոգրաֆիկ է: Էն էլ նախարարությունը հայտարարեց, որ գրական արժեքները ենթակա չեն նման փորձաքննության:
    Ու երևի դրանով էլ ամեն ինչ վերջանա:
    Տակը մնաց Հովիկի ու իր գրքի փիարը:
    Այվ ջան փորձաքննության մշակույթի նախարարություն են ուղարկել, կրթության չէ, ու դեռ հանգիստ են, այսինքն հարցաքննության չեն կանչել էլ, ու ինձ թվում է, որ էլ չի էլ լինի, քանի որ իրավական տեսանկյունից կպնելու տեղ չկա
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (07.04.2012)

  23. #29
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվ ջան փորձաքննության մշակույթի նախարարություն են ուղարկել, կրթության չէ, ու դեռ հանգիստ են, այսինքն հարցաքննության չեն կանչել էլ, ու ինձ թվում է, որ էլ չի էլ լինի, քանի որ իրավական տեսանկյունից կպնելու տեղ չկա
    Կրթությա՞ն եմ գրել, գիտեի, որ մշակույթի նախարարություն են ուղարկել, վրիպել եմ. ուշք ու միտքս կրթության նախարարությունում աշխատելն ա:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (07.04.2012), Freeman (07.04.2012)

  25. #30
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր դու էդ բոլոր պատմվածքները կարդացել ես ու էդ բոլորը քեզ դուր ե՞ն եկել: Անկեղծ
    Բոլորը չէ: Որն էլ որ կարդացել եմ, հիմնականում դուրս եկել են: Ճիշտ ա` մեկ-մեկ լեզվով շատ ա չափն անցնում, բայց ամեն դեպքում ասելիք կա: Ու ընդհանրապես, էստեղ դուր գալ-չգալու կռիվ չի, այլ գրականության գոյության իրավունքի: Այսինքն, ստացվում ա, որ ինչը դուր չի գալիս ոստիկանությանը, պիտի գոյություն չունենա՞:

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (24.07.2012), Quyr Qery (24.07.2012), Աթեիստ (11.04.2012), Նաիրուհի (12.04.2012)

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հովհաննես Թումանյան
    Հեղինակ՝ aniko, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 19.02.2021, 22:00
  2. Վահան Իշխանյան
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 16.07.2017, 13:17
  3. Հովհաննես Գրիգորյան
    Հեղինակ՝ Raf, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.03.2013, 15:36
  4. Հովհաննես Շիրազ
    Հեղինակ՝ Simon, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 20.06.2012, 23:13
  5. «Հովհաննես Մկրտչի» հետևորդների կրոն
    Հեղինակ՝ wem, բաժին` Կրոն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 29.06.2010, 04:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •