Դրանց բլոկները վատը չեն, մեծ բեռնվածքի տակ երկար աշխատելու արդյունքում շարքից դուրս են գալիս` կոնդենսատորների խնդիրներ են ունենում ու սկսում են սվսված, լարումը չափում ես` կա, բայց նագրուզկա չի պահում և այլն:
Ձեռի տակ փորձնական բլոկ կա (ընկեր, հարևան` ԽԲԾ), որ փոխես ստուգես կոմպի անջատվել-միանալը?
Հ.Գ.
Որ լհայերենի ստեղնաշարով գրում ես [B] դառնում է ԽԲԾ![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Իսկ նագրուզկա չպահելը ո՞նց ա արտահայտվում:
Չէ, փորձնական բլոկ չկա, ոչ էլ փորելու ներվեր կա, ոնց աշխատում ա, թող աշխատի, առավել եւս որ էն մի քանի սերվիսը անջատելուց հետո ամեն դեպքում զգալի արագացել ա միանալը:
Քանի գրում եմ, մի հարց էլ տամ, կարող ա՞ իմանաս, էս վերջերս ինչի՞ են էս կացինները սկսել քեյսերի դիմացի USB-ները գլխիվայր սարքել: Որ լույսով ֆլեշ կամ այլ USB սարք եմ միացնում, միշտ լույսը ներքեւ ա ընկնում, չի երեւում:![]()
Օրինակ ի կոմպի վրա սենց էր` աշխատում էր, հենց լավ բեռնում էի ռեստարտ էր գնում: Լինում ա, որ կոմպը չի միանում: Առանձին բլոկը ստուգում ես` միանում ա, լարումները չափում ես` նորմալ է, բայց բեռի տակ չի միանում:
Ֆլեշկա արտադրողներն էլ պակաս չեն` ոչ բոլորի լույսերն են նույն կողմի վրա:
Կարողա էդ քեյսերը աջից ձախ գրող երկրների համար են
Ձև չկա, որ շրջես?
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ինչքան սարք ունեմ` ֆլեշ, քարտ ռիդեր, bluetooth, բոլորի լույսը ճիշտ կողմում ա: Իսկ էդ էն կողմն ա, որտեղ USB-ի երկաթը առանց կարերի ա ու 4 կոնտակտները դեպի ներքեւ են նայում: Ստեղից հետեւություն. ճիշտ կողմը դա ա: Ասեմ նաեւ, որ չեմ տեսել նոթբուք, որ թարս լինի:
Ինչքան գիտեմ` ձեւ չկա, նախ եթե չեմ սխալվում, էդ պլատայի պտուտակները առանցքից շեղված են, որ շրջեմ, տեղը չի հագնի, ու երկրորդ, եթե հագնի էլ, միկրոֆոնի ու բարձրախոսի տեղերը վրան նկարածին կսկսեն չհամապատասխանել:
Մենակ իմ քեյսը չի, էլի եմ հանդիպել սենց թարս քեյսեր:![]()
Նոթբուքերի վրա ես էլ չեմ հանդիպել "թարս" պորտեր: բայց ֆլեշկա` հեսա մի հատ կողքս քցած ա` EMTEC 8ԳԲ: Մենակ էս դեբիլությունն ա տենց: Ինչի եմ ասում դեբիլություն, որովհետև 4 հատ առել էինք` 3 հատը արդեն խփել ա:
ՄԻկրոֆոնի ու բարձրախոսի տեղերի հարցը էդքան էլ լուրջ չի` գույներով են
Քո ասած քեյսերից ես ել եմ հանդիպել` ներվայնացնում է: Սովորության համաձայն ճիշտ դիրքով ես ուզում մտցնել ու անիմաստ զոռ ես տալիս
Քեյսի դիզայները մեր ֆորումի տեղը չգիտի, դրա համար էլ տենց բաներ է անում: Կամ էլ գիտի, բայց դե հայարենն իրա համար անհասկանալի ու բարդ լեզու է![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ժողովուրդ ջան, մի հատ պատճենահանման սարք ունենք՝ Canon MF 3110 մոդելի, նորմալ պատճենահանում ա, բայց հենց գործը հասնում ա սկանավորմանը, լամպը ճամփին լռվում ա ու մնում, սկան չի լինում: Տարբեր ծրագրեր եմ փորձել սկանավորման համար, բոլոր դեպքերում նույն վիճակն ա: Ուղղակի պարադոքս ա, որ պատճենահանման համար նորմալ սկանավորում ա, իսկ առանձին սկանավորման ժամանակ լամպը կեսից լռվում ա: Օգնեք լուծեմ էս խնդիրը:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ