Չէ, իրոք կոմպը վրաս ղժժում ա: Լավ, մեկնումեկը կարա՞ ինձ բացատրի` ի՞նչ տարբերություն, կոմպը անջատել, մի քանի վայրկյան սպասել նորից միացնե՞լ, թե՞ անջատել, հոսանքից էլ անջատել ու մի քանի ժամից միացնել: Ես տարբերություն չեմ տեսնում, բայց փաստը էն ա, որ առաջին դեպքում արագ ա միանում, երկրորդ դեպքում` դանդաղ: Ընդ որում մի բան չէի նշել, էդ դանդաղությունը մենակ միանալու պահին չի: Կարող ա միանա, ամեն ինչ բացվի, բայց մի կես ժամ հետո մի հատ ծրագիր բացեմ (օրինակ` WinRAR) ու մի քանի վայրկյան անիմաստ լռվի հետո նոր բացի: Եթե բացեց, ապա փակելուց հետո արդեն ակնթարթորեն բացում ա:
Մի խոսքով, հենց ազատ ժամանակ ունենամ, Windows-ը փոխում եմ:

Էջանիշներ