Արէա-ի խոսքերից
Ժողովուրդ, ի՞նչ ա նշանակում քաղաքացիական դատարան: Ո՞վ իրավունք ունի ստեղծել քաղաքացիական դատարան և որոշում կայացնել ինչ-որ բան քանդելու, խլելու, ոչնչացնելու մասին: Ես լավ չեմ հասկանում էս ամեն ինչի իմաստն ու նշանակությունը: Մենք անօրինության դեմ ենք պայքարո՞ւմ, թե՞ ուզում ենք ամեն գնով հասնել մեր նպատակին: Էդ կրպակները սեփականատերեր ունեն որոնք ոչ մի օրինախախտում թույլ չեն տվել, թղթով, թանաքով, պեչատով, բանով իրավասու մարմինը նրանց թույլատրել է տվյալ վայրում շինարարություն իրականացնել, մենք եթե կռիվ ունենք, ունենք էդ մարմնի հետ, ոչ թե կրպակի սեփականատիրոջ:
Ես մեքենա եմ գնել, գնել եմ օրենքի բոլոր նորմերը պահպանելով, թղթով, թանաքով, պեչատով, նոտարով, բանով: Հետո պարզվում է՝ մեքենան քոնն է եղել, որը գողացել ու վաճառել են ինձ, դու գալիս ես իմ մոտ, թե էս ավտոն իմն է, ես էլ ասում եմ գնել եմ եղբայր, գնա վաճառողի հետ քո հարցերը լուծի: Վաճառողը քեզ կուլտուրական դուրս է հրավիրում՝ թե քեզ վերադարձնելու որևէ բան չունեմ: Դու ստեղծում ես քաղաքացիական դատարան և որոշում ես կայացնում, որ մեքենան պետք է ինձանից խլել: Ո՞րտեղ է տրամաբանությունը:
Նման իրավիճակ մեր երկրում ավելի քան հնարավոր է, բայց չէ՞ որ մենք նաև դրա դեմ ենք պայքարում:
Էջանիշներ