Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
Վարզոր ջան էս ամեն ինչը բոլորս վաղուց արդեն հասկացել ենք: Հիմա խնդիրը նրանում է, թե ի՞նչ կարող ենք անել, որ այս ամեն ինչը ուղղվի:
Այ հենց դրա համար եմ գրել: Բոյկոտ, պահանջ, ցույց և այլն` դրանք լուծում չեն:
Պետք է բուն արմատներին նայել, իսկ դրանք երկուսն են` ֆինանսներ և ժողովրդի նպատակադրված դեգրադացիա: Երկու դեպքում ել առկա է թե ներկայիս վարչակարգի և թե արտաքնի ուժերի աշխարհաքաղաքական նկրտումները: Դեգրադացված ժողովուրդ ղեկավարելն ավելի հեշտ է:
Ուստի այս հարցն էլ մաքուր պետական ու քաղաքական մակարդակի հարց է: Քանի դեռ չկա որևէ պատկան մարմին, որն իրապես կվերահսկի հեռուստատեսային եթերը, քանի դեռ չկա հստակ օրենքներ և դրանց պահպանմանը հետամուտ լինող մարմիններ, ապա որևէ քաղաքացիական նախաձեռնություն ունակ չէ պայքարելու դրա դեմ:
Այ եթե ինչ-որ անհատների խումբ փող քցվի, նոր հեռուստաալիք բացի ու սկսի նորմալ եթեր հեռարձակելով եկամուտներ ստանալ, ապահովի ավելի բարձր վարկանիշ, քան ներկայիս աղբանոցի ալիքները, ապա այդ պարագայում կարելի է հուսալ, որ զուտ շահույթից դրդված մյուս հեռուստաընկերություններն էլ կհետևեն այդ օրինակին: Եթե մի քանի տաի ետ գնանք, կնկատենք, թե սերիալացավն ու գովազդացավը որ ալիքներից է սկսել տարածվել: Բնական է, որ եկամուտների ետևից վազելով մյուս ալիքներն էլ, որոնք սերիալ չունեին, կամ էլ ունեին, բայց ավելի մակարդակով, անցան սերյալախտի տարածման ուղղուն, գովազդատով վարակվեցին:

Այստեղ առանձնահատուկ ուշադրություն է պետք Հ1 կոչեցյալ "ազգային հեռուստաալիքին", որի մեջ ազգայինից մենակ անվանվան մեջի "Հ" տառն է մնացել: Ոչ մի ինտելեկտուալ ու ազգային մշակույթին վերաբերվող հաղորդաշար (մասնավորապես այսպես կոչված պիկ ժամերին` 18:00-ից մինչև 22:00), նույնիսկ երեխաներին "բարի գիշեր" չեն մաղթում: Ոնց նայում ես` "Իրական" լուրեր, գովազդ, սերիալ, տափակ շոուներ, կիսագրագետ ու խեղկատակի տեսքով (դե յանի իրանք գերժամանանակից ստիլինի դեմքեր են) հաղորդավարներ: Ու ինչ? արդեն դավադիտ են արել` "Դիտեք առաջին ալիքով ...": Մոռանում են սկզբից ասել "Այս աղբը..."

Տիգ ջան, արդեն իսկ օրենքից մեջբերումներ արել ես, ու այդ կետերն այնքան լղոզված են, որ ոնց ուզես կարելի է մեկնաբանել: Դա պատահական ես համարում? Օրենք գրողնել են իրենք, ալիք պահողն էլ, սերիալ նկարողն էլ, օրենքը "պահպանողն" էլ, կաշառք վողն էլ, փող աշխատողն էլ: Ում ուզում ես դիմի` նույն պատին ես դեմ առնելու: