Գանդի: Մարդ, ում կարելի է համարել աշխարհի մեծագույն մարդկանցից մեկը ու տեղադրել Մարքսի, Տոլստոյի կողքին;
Կարդալ նրա մասին, հետևել նրա մտքերի ընթացքին, ուսումնասիրել նրա անցած ուղին... իհարկե դա անչափ հետաքրքիր է ու ուսումնալի: Սակայն հասնել գանդիիական մակարդակի, դա կարծում եմ նույն է, որ որոշես Մոցարտի նման ստեղծագործել:
Լինել գանդիականության իրական կրող, այլ ոչ թե հոգեբանական ազդեցության տակ գտնվող, դրա համար մեզ, անհատներիս պետք է գալու տասնյակ տարիներ, անգամ դարեր; Դա մեծագույն աշխատանք է; ամենածանր աշխատանքը, փոխել քեզ, փոխել այն դարավոր գենետիկն որի կրողն ես դու;
...
ես պրակտիկայում նախընտրում եմ ագրեսիան;
Գանդիի մեթոդիկան ենթադրում է հասարակական խնդիրների լուծման ճանապարհ ընտեր ինքանզոհողություն ճանապարհը, ընդ որում այնպիսի ինքնազոհողությունը, որը չի բերում ուրիշներին վնասելուն;
Ես էտքան ինքնատիրապետում չունեմ, ու երբևէ էլ չեմ ունենա; վաստահ եմ; իսկ եթե այդպիսին լինեմ, դա կնշանակի ինքնախաբեություն; իսկ ցանկացած խաբեությանը հաջորդում է խորը հիասթափությունը /ինչը և որ կա ասենք այսօրվա Հնդկաստանում, որտեղ մարդիկ շատ ավելի վատ վիճակում են, քան ասենք 70 տարի առաջ, Գանդիի օրերին... /:
ու նաև ենթադրում է մի այնպիսի պայքար, որտեղ չկան "թշնամիներ"; Դա իհարկե մեծագույն մարդուն հատուկ մոտեցում է, բայց դա անբնական է, կասեի մարդու էությանը խորթ;
...
Գանդին իհարկե այնպիսի մեծ անհատ էր, որ իր փոքրիկ մարմնով գրկեց ու հողից պոկեղ բազմամիլոնանոց Հանդկաստանը; բայց հերիք է նա հեռանար, այդ նույն Հնդկաստանը գմփալով ընկավ ներքը; ու մխրճվեց ավելի խորը, քան էր մինչ բարձրացումը /նայիր օրինակ սիկխերի նորագույն պատմությունը/;
Հասարակությունը պետք է զարգանա բնականոն ճանապարհով; Անգլիան երբևէ Գանդի մակարդակի մարդ չի ունեցել ; Ես անգլիական հասարակական զարգացման կողմնակիցն եմ; Սակայն զարգացում - հայկական գենետիկայով; Ամենավատ բանը - ինքնախաբեությունն է;
...
համաձայն եմ, որ միշտ էլ կգտվեն "կըտեր", որոնք կարելի է ցանել ու հասարակությանը համախմբել այդ կուտերի շուրջը ; Եվ հանճարեղ հասարակական գործիչը գիտի իր "կտերի" ցանման գինը ու ինչպես համախմբել ավելի ու ավելի մեծ զանգվածների;
Հ.Գ. հենց երեկ խոսում էի իմ մի կոլեգա հնդիկի հետ, ու նրան ոգևորված պատմում էի Գանդիի մասին, թե ինչպիսի հանճար է եղել նա; իմ հնդիկ կոլեգան դրականորեն շարժում էի գլուխը, ու հետաքրքիր է, որ իր կողմից ոչ մի բառ անգամ չավելացրեց; ոչ լավ ոչ վատը;
![]()
Էջանիշներ