Սաղս էլ տեսնում ենք ներկայի ֆեոդալիզմը, ոչ մեկն էլ չի հերքում, (բացի լրաբերի հաղորադավարից

) Անկեղծ եմ ասում չեմ հասկանում քեզ:
Արի մի պահ ոչ մեկս էլ մեծամտություն չանենք ու փորձենք էղած-անցած, հաջող ու անհաջող պայքարները ուսունասիրենք: Way-ի ներկայացրած էս մի տարբերակը, հաստատ արդյունք տվել ա: Հասկանալի ա, Սատյագրահան տառացիորեն նույը անելը հիմարություն կլինի մի այլ իրավիճակում, բայց շատ հոգեբանական հարցերի արդեն պատասխանել ա Գանդին իրա փորձով: Դա էլ գիտականորեն մոտենալու ձևերից մեկն ա, իսկ իրավիճակը ուսումնասիրելը շատ մեծ ժամանակ չի պահանջում: Ամեն ինչ էնքան պարզ ու թափանցիկ ա, ինչպես որ մեր երկրի ընտրություններն են թափանցիկ: Թափանցիկ են բա ինչ են: Առանց թաքցնելու կեղծել են միշտ սկսած Լևոնից մինչև հիմա` բոլորը: Դա արել են բացահայտ:
Հնդկաստանը իրա Սատյագրահայով թող հպարտանա, մենք էլ մեև թափանցիկ անարդար ընտրություններով:
Թե դու սպասում ես, որ պաշտոնական լրատվամիջոցները հայտարարեն, որ ՀՀ նախկին և գործող կառավարությունները կեղծել են, կեղծում են ու պիտի կեղծեն ընտրությունները, թքած ունենք սաղի կարծիքի վրա և այսուհետ հայտարարում են ֆեոդալական հասարակարգ:
Միամտություն ա կարծել թե քո երեսին դա ասող լինելու ա: Ոչ ոք քո հետ ազնիվ չի խաղալու: Խաղի կանոնները միշտ փոխելու են իրանց օգտին, որ դու չհասցնես ադապտացվես իրավիճակին ու լուծումներ գտնես: Քո կամ մի ուրիշի կողմից գնահատած իրավիճակը շատ արագ կարելի ա փոխել, որ հաջորդ պահին գիտական լուծումներդ անիմաստ դառնան: Էս կարգի հարցերին գիտական մոտեցումը քիչ ա, դրան հավատ ա պետք, համառություն, կամք, ինքնասիրություն....
Միակ բանը, որ հնարավոր ա դառնա փոփոխությունների հիմք, կարող է լինել Համահայկական համընդհանուր գաղափարը: Մի բան, որը կլինի բոլորինը` թե բանվորինը, թե գործատուինը, թե հավաքարարինը, թե նախարարինը, թե ապարանցունը, թե ղարաբաղցունը: Ու դա պարտադիր չի որ առաջանա միայն պատերազմական իրավիճակում: Խաղաղ պայմաններում էլ կան բաներ որոնք համընդհանուր են: Ուղղակի հերիք ա որոշ ամբիցիոզ մարդկանց նեղ անձնական նպատակների հետևից գնանք:
Հնդկաստանում` Աղ, Հայաստանում` ... :
Էջանիշներ