Կներես Դեկադա ջան սրտի հետ կապված հարցերին չեմ կարող պատասխանել, ավելի լավ է Գեան պատասխանի, համենայնդեպս ինչքան՞ ցածր է ճնշումը, ինչ՞ դեղեր է ընդունել, նորմալ սնվում է՞, քնի նորման պաշտպանում է՞ եւ միգուցե ինչ-որ էմոցիոնալ խնդիր ունի՞, այսպես դժվար է ինչ-որ մի բան ասել, բայց եթե ցածր է շաքարաջուր տուր թող խմի, մի հատ էլ պուլյսը որ ստուգես ասես 1 րոպեում ինչքան է, որոշ բաներ դեռ կարելի է ասել:

Գեա ջան կներես որ միշտ քեզ անհանգստացնում եմ իմ տխմար հարցերով ու խլում քո թանկ ժամանակը, եթե չես զլանում այս հարցին պատասխանի նախորոք շնորհակալություն:
Հարց: Երեկ մեր կազմակերպած փարթիին երկու արգենտինացի տղա իրենց հետ Յոհոմբե(ստիմուլիատոր է բուսական) բույսի արմատներ էին բերել, ես էլ չդիմանալով գայթակղությանը 1 գավաթ այդ թեյից խմեցի ասկորբինաթթվով(ասում են այդպես ավելի ուժեղ է) ամենինչ նորմալ էր, բայց խնդիրը նրանում է որ քնել եմ ընդամենը երկու ժամ, ժամը 04-00-ին ու արթնացել 06-07-ին, շատ առույգ, ինչ անեմ, որ ախորժակը վերադառնա՞, ուտիլիքին այնպես եմ նայում՝ ասես թշնամիս լինի ու մի տեսակ զզվանք եմ զգում ուտելիքի հանդեպ, ճնշում,զարկերակ ամենինչ նորմայի մեջ է: