Նոր Հայլուրով ասացին, որ Տալի մրցաշարում հաղթել է Լևոն Արոնյանը:
Հիմա վերջը ովա հաղթել?
Նոր Հայլուրով ասացին, որ Տալի մրցաշարում հաղթել է Լևոն Արոնյանը:
Հիմա վերջը ովա հաղթել?
Բարև Ձեզ
Այ մարդ էս մեր լրագրողներն էլ:
Ասեցինք Մագնուսն ու Լևոնը հավասար միավորներով կիսել են 1-2 տեղերը: Սև պարտաների թվի առավելությամբ Կարլսենը առաջինն է, Արոնյանը՝ երկրորդը: Ենթադրում եմ, որ շփոթի պատճառը պաշտոնական սայթի վրիպումն էր (Նաիրուհու դրած հղումը), որն արդեն շտկել են:
Հ.Գ. Արոնյան - Նեպոմնյաշչի պարտիայից անմիջապես հեռու՝
Ambrosine (26.11.2011), John (26.11.2011), Moonwalker (26.11.2011), Varzor (29.11.2011)
Շնորհավոր Լևոնին գերազանց մրցաշարի համար: Թեև «+2»-ի փոխարեն կարող էր շատ ավելին հավաքել (գործնականում հաղթած դիրք ունենալով թե՛ նույն Կարլսենի և թե՛ ԱՉ Անանդի հետ): Այնուամենայնիվ, խաղի որակի աճը, գոնե իմ՝ միջին շախմատասերի համար, ակնհայտ է: Սպասում ենք տարվա հաղթական ավարտի Լոնդոնում:![]()
Դեկտեմբերի 3-ից 12-ը Լոնդոնում շրջանային մրցակարգով կանցկացվի ավանդական դարձած գերմրցաշարը՝ 9 գրոսմայստերների մասնակցությամբ (20-րդ կարգի՝ միջին վարկանիշը՝ 2748)՝
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2826)
2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2811)
3. Լևոն Արոնյան (Հայաստան, 2802)
4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2800)
5. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2758)
6. Մայքլ Ադամս (Անգլիա, 2734)
7. Նայջել Շորթ (Անգլիա, 2698)
8. Լյուկ Մաքշեյն (Անգլիա, 2671)
9. Դեյվիդ Հաուելլ (Անգլիա, 2633)
Խաղային օրերը. դեկտեմբերի 3-6 և 8-12-ը:
Պարտիաների սկիզբը. Երևանի ժամանակով՝ 18:00-ին, չորրորդ տուրը՝ 20:00-ին, վերջինը՝ 16:00-ին:
Ժամանակի հաշվարկը. 2 ժամ 40 քայլի համար + 1 ժամ 20 քայլի համար + 15 րոպե + 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար սկսած 61-րդից:
Միավորների հաշվարկը. գործում են սոֆիական կանոնները և ֆուտբոլային հաշվարկի կանոնները (հաղթանակ՝ 3, ոչ ոքի՝ 1, պարտություն՝ 0):
Լրացուցիչ ցուցանիշները. 1. հաղթանակների թիվը 2. սևերով տարած հաղթանակների թիվը 3. անձնական հանդիպումը 4. թայ-բրեյք (2 պարտիա 15+2 հաշվարկով + արմագեդոն):
Մրցանակային ֆոնդը. 160,000 եվրո (1 - €50,000, 2 - €25,000, 3 - €20,000, 4 - €15,000, 5 - €10,000 + €1000-ական յուրաքանչյուր տուրի լավագույն պարտիայի համար + €21,000 բոլոր հաղթած պարտիաների միջև)
Խաղացողները պիտի հետևեն որոշակի «dress code»-ի և պիտի պարտադիր ներկայանան հետխաղային մամլո ասուլիսին:
Հայ գրոսմայստեր՝ վանաձորցի, Սամվել Տեր-Սահակյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը մինչեւ 18 տարեկան շախմատիստների խմբում:
Samvel_Ter-Sahakyan_2010.jpg
Վերջին խմբագրող՝ Arpine: 06.12.2011, 00:39:
"Non est ad astra mollis e terris via."
ars83 (06.12.2011), Hayk Avetisyan (07.12.2011), John (06.12.2011), Moonwalker (06.12.2011), Vaio (06.12.2011), Varzor (06.12.2011), Շինարար (06.12.2011)
Ավարտվեց London Chess Classic գերմրցաշարի 3-րդ տուրը
Նշենք, որ վաղը Լևոն Արոնյանը հանգստանում է:
3-րդ տուրից հետո շախմատիստները մրցաշարային աղյուսակում դասավորվել են հետևյալ հերթականությամբ.
1 Մագնուս Կառլսեն 7
2 Լյուկ Մքշեյն 5
3 Վլադիմիր Կրամնիկ 4
4 Լևոն Արոնյան 4
5 Հիկարու Նակամուրա 4
6 Վիշվանաթան Անանդ 2
7Մայքլ Ադամս 2
8 Դեյվիդ Հոուել 2
9 Նայջլ Շորթ 0
աղբյուր՝ Armsport.am
Hayk Avetisyan (07.12.2011), Moonwalker (06.12.2011), Ripsim (02.02.2012), Varzor (06.12.2011)
Ակումբցիներ ջան, երևի ավելի կոնկրետ՝ Արշակ ջան, ինձ կբացատրե՞ք՝ կանանց աշխարհի թիմային առաջնությունում միավորները ոնց են հաշվում։ Էս աղյուսակից գլուխ չեմ հանում. հիմա մենք վե՞ց, թե՞ 13.5 միավոր ունենք։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Փորձեմ իմ ատկերացրածի չափով բացատրելհաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1, իսկ էդ 13.5ը ընդհանուր վաստակած միավորներն ա: Մենք էս պահին ունենք 6 միավոր՝ 3 հաղթանակ, 3 պարտություն, ու եթե այնպես ստացվի, որ ինչ-որ թիմի հետ հավասար միավորներ վաստակենք՝ արդեն կնայեն լրացուցիչ միավորներին, այսինքն՝ մեր դեպքում 13.5ին և ում լրացուցիչ միավորները շատ եղավ՝ էդ թիմն էլ ավելի բարձր տեղ կզբաղեցնի
![]()
Moonwalker (25.12.2011), Varzor (26.12.2011), Նաիրուհի (25.12.2011)
Պաշտոնապես հայտարավել է Կրամնիկ - Արոնյան ընկերական մրցամարտի անցկացման մասին: I.G.C. International Gemological Laboratories ընկերության նախագահ Օլեգ Սկվորցովի (Կրամնիկի մտերիմ ընկերներից) հովանավորությամբ ապրիլի 21-29-ը Արևմտյան Եվրոպայի քաղաքներից մեկում կկազմակերպվի 6 դասական պարտիաներից բախկացած մրցամարտ (օրվա պարտիայի արագ ավարտի դեպքում + արագ պարտիա): Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Անանդ - Գելֆանդ մրցամարտից քիչ առաջ ընթանալիք մրցամարտը առաջին արձագանքներով ավելի մեծ հետաքրքրություն է առաջացրել շախմատասերների մոտ: Ավելի մանրամասն:
Քիչ առաջ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի միջոցով ՖԻԴԵ-ին է ուղարկվել համաշխարհային դասակարգման աղյուսակի 2-րդ համար (2820+ կենդանի վարկանիշով), վերջերս ավարտված Վեյկ ան Զեեի գերմրցաշարի հաղթող (թե ինչ եմ ներկայացնում. մեկա ճանաչում եք:) Լևոն Արոնյանի նամակը՝ կապված 2012թ.-ի հավակնորդների մրցաշարը Բաքվում անցկացնելու հետ՝
2 փետրվարի 2012 թ.
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին,
ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի անդամներին
Հարգելի պարոն նախագահ,
նախագահական խորհրդի հարգելի անդամներ
Լրատվամիջոցներից տեղեկացա, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցումների անցկացման հայտ են ներկայացրել Ադրբեջանի եւ Բուլղարիայի շախմատային ֆեդերացիաները:
Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Ադրբեջանում տիրող ընդհանուր մթնոլորտը եւ մեր երկրների միջեւ գոյություն ունեցող մշտական լարվածությունը անհնար են դարձնում իմ մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող որեւէ բարձրակարգ մրցաշարի:
Այնպիսի պատասխանատու եւ կարեւոր միջոցառում, ինչպիսին աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարն է, նրա մասնակիցներից պահանջում է հոգեկան անդորր եւ ուժերի արտակարգ կենտրոնացում: Ոչ շախմատային ոչ մի հանգամանք չպետք է գրոսմայստերին խանգարի ցուցադրելու այն ամենը, ինչին նա ընդունակ է: Խիստ անհրաժեշտ է բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ, որը, ցավոք, այս պահին Ադրբեջանում չկա ազգությամբ հայ որեւէ անձնավորության համար: Բոլոր մասնակիցները պետք է գտնվեն հավասար պայմաններում, ինչը անհնար է հավակնորդների մրցաշարը Բաքվում անցկացնելու դեպքում: Անվտանգության երաշխիքներն ու ցանկացած տեսակի լրացուցիչ աջակցությունը չեն կարող օգնել իրավիճակին:
Հաշվի առնելով վերոհիշյալը, տեղեկացնում եմ ձեզ, որ ես հաճույքով կմասնակցեմ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին աշխարհի ցանկացած այլ երկրում, բայց իմ մասնակցությունը Ադրբեջանում անցկացվող հավակնորդների մրցաշարին բացառվում է:
Հուսով եմ, որ դուք հաշվի կառնեք այս նկատառումները` մրցավայրի հարցը նախագահական խորհրդի նիստում քննարկելիս:
Կանխավ շնորհակալությամբ եւ խորին հարգանքներով,
Գրոսմայստեր Լեւոն Արոնյան
Եթե հիշում եք, անցյալ տարի էլ նույն պատճառով մրցաշարը տեղափոխվեց Կազան (չնայած լրացուցիչ մասնակից հայտավորելու հնարավորությունը մնաց Ադրբեջանին): Էս ցիկլում իրենք ընդհանրապես ներկայացուցիչ չունեն, դրա համար էլ ձեռուոտ են ընկել:Հուսանք՝ չնայած նաֆթադոլարներին, ՖԻԴԵ-ի նախագահությունը օբյեկտիվորեն հավանությունը կտա բուլղարական Պանագյուրիշտեին: Ախր հավակնորդների մրցաշարն առանց Արոնյանի ուղղակի նոնսենս ա:
![]()
Եվ այսպես մի քանի օր առաջ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի օգնական Բերիկ Բալգաբաևի թվիթերած նորությունը պաշտոնապես հաստատվեց: 2012թ.-ի հավակնորդների մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 13-ը Լոնդոնում: ՖԻԴԵ-ն ողջ ցիկլը վաճառել է ստամբուլաբնակ ամերիկացի գործարար Անդրյու Պոլսոնի «Ագոն» ընկերությանը: Մրցաշարի 8-րդ մասնակիցը կլինի համաշխարհային դասակարգման 5-րդ համար ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը:
Լավ էլ կոմպրոմիսային լուծում են գտել: Ցանկացած դեպքում, լավ ուժեղ կազմ ա լինելու՝ Անանդ-Գելֆանդ զույգի պարտվող, Կարլսեն, Արոնյան, Կրամնիկ, Ռաջաբով, Իվանչուկ,Գրիշչուկ, Սվիդլեր: Սպասենք:![]()
Varzor (10.02.2012)
Անանդ-Գելֆանդ զույգի հաղթողը ֆինալում խաղալու է 8 հոգու միջի հաղթողի հետ?
Բարև Ձեզ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ