2. Լիլիթ Մկրտչյան (2469) 1/2 - 1/2 Կատերինա Նեմցովա (2276)
4. Մարիա Կուրսովա (2315) 1/2 - 1/2 Թերեզա Օլսարովա (2232)
Լիլիթ Գալոյանի դիրքից շատ եմ վախենում...
2. Լիլիթ Մկրտչյան (2469) 1/2 - 1/2 Կատերինա Նեմցովա (2276)
4. Մարիա Կուրսովա (2315) 1/2 - 1/2 Թերեզա Օլսարովա (2232)
Լիլիթ Գալոյանի դիրքից շատ եմ վախենում...
Էլինան էլ հաղթելու շանսեր չունի, եթե չպարտվենք պիտի ճակատագրից շնորհակալություն հայտնենք...
Միանշանակ անակնկալ է հասունանում Ռուսաստան- Մոլդովա մրցախաղում: Զարմացնում է Ռուսաստանի տղամարդկանց «դրիմ-թիմ»-ի աստիճանաբար ձևակերպվող ձախողումը: Բոլոր տախտակների վրա 2700+ վարկանիշ ունեցող ռուսները 40-րդ քայլից հետո (ժամանակային գումարման կետ) գործնականում պարտվում են թիմով: Միայն թե մոլդովացիները չսայթաքեն:![]()
Մինչև հեռարձակման հետ կապված խնդիրները լուծվեն, անդրադառնանք արդեն ավարտված պարտիաներից մի քանիսում հանդիպած հետաքրքիր դրվագներին:
Նախ իմ կողմից արդեն նշված Կորչնոյ - Չեպարինով պարտիայի ավարտական մասը:
Այս դիրքում ուղղակիորեն հաղթում էր 41...Աf8!! քայլը: Սակայն հետևեց՝ 41...Փxf2? 42.Թe8+ Աg7 43.Թe7+ Աg6 44.Թxd6+? ( անշուշտ ճիշտ էր 44. Թe8+! և սև արքան չէր կարող խուսափել շախերից) 44... Աh5? (պատասխան լավություն. հաղթում էր 44... Աf7 45.Թc7+ Աe8 ևն, օրինակ՝ 46.Թb8+ Աe7 47.Թc7+ Փd7): 45.Թe5+! (այ հիմա խաղատախտակին մաքուր ոչ ոքի է) 45...Աxh4 46.Թe7+! Աh3 47.Թh7+ Թh4 48.Թd3+ Թg3 49.Թh7+ 1/2-1/2
Հետաքրքիր էր նաև Վեսելին Տոպալովի թեորետիկ նորույթը Թագուհու մերժված գամբիտում՝
1.d4 Ձf6 2.c4 e6 3.Ձf3 d5 4.Ձc3 dxc4 5.e4 Փb4 6.Փxc4!?
Այս բառիս բուն իմաստով գամբիտային հետաքրքիր տարբերակը վերջին երկու տարիներին բավական մեծ ժողովրդականություն է վայելում շախմատային էլիտայում:
6...Ձxe4 7.O-O Ձxc3
Վերջերս Բիլբաոյում Արոնյան - Անանդ պարտիայում աշխարհի չեմպիոնը ընտրեց 7...Ձf6 շարունակությունն ու արագ ջախջախվեց:
8.bxc3 Փe7
Այս դիրքում բուլղարացին կատարում է քայլ առաջ:
9.Նe1!?
Հետաքրքիր քայլ, որը կարող է հետագայում վերամշակվելով վտանգավոր զենք դառնալ:
Այնուամենայնիվ այս նորույթը չօգնեց Տոպալովին կոտրել Պելլետյեի համառ դիմադրությունը: Ոչ ոքի:
Եվ անդրադառնանք Շենգելիա - Սարգսյան պարտիայի վերջնամասին՝
Այս պահին հենց նոր սպիտակները սխալ ակտիվացրել են իրենց ձին (34.Ձg2-e3?):
Հետևից.
34...Նe6!
Սպառնում է 35...Նg6, և սպիտակներները մեծ ընտրություն չունեն:
35. Նc7 Նxe3!!
Հիմա e3-ի նավակը զինվորով չի կարելի վերցնել f1-ից թագուհիով սպառնացող մատի պատճառով: Իսկ եթե սպիտակները e3-ի նավակը վերցնում են թագուհով, ապա մնում են առանց ֆիգուրի: Բացի դրանից սև փիղը վերահսկում է c8 դաշտը և, հետևաբար, սպիտակները չունեն նավակով միջանկյալ շախ: Դիրքը անհույս է, ուստի ավստրիացին նախընտրեց հանձնվել:
0 - 1
Էլինա Դանիելյանը հերոսուհի է:Նա կրկնեց Արոնյանի սխրանքը (այս տարվա աշխարհի առաջնության Ռուսաստանի հետ մրցամարտում Կարյակինի դեմ)՝ հարկադրելով մրցակցին սխալվել գործանականում մեռած ոչ ոքիանոց դիրքում (այս դեպքում՝ Ն ընդդեմ Ն+Փ վերջնախաղում): Չեխ շախմատիստուհին հանձնվեց 128-րդ (!!) քայլում: Այսպիսով՝
Չեխիա - Հայաստան 2 - 2
Ինչ որ տարօրինակ բան կատարվեց Ռուսաստան - Մոլդովա մրցամարտի Մորոզևիչ - Սվետուշկին պարտիայում, ինչի արդյունքում ռուսները հաղթեցին: Այնուամենայնիվ սպասենք պաշտոնական բացատրությանը՝ չբացառելով հեռարձակման խոտանի հնարավորությունը:
Մինչ այդ արդյունքները (ամենակարևոր թիմերի) այս պահի համաձայն.
Տղամարդիկ
Ռուսաստան - Մոլդովա 2,5 - 1,5
Սլովենիա - Ուկրաինա 0,5 - 3,5
Ադրբեջան - Իտալիա 2,5 - 1,5
Ավստրիա - Հայաստան 0,5 - 3,5
Հունգարիա - Դանիա 3 - 1
Շվեդիա - Ֆրանսիա 2 - 2
Բուլղարիա - Շվեցարիա 2,5 - 1,5
Լատվիա - Անգլիա 1,5 - 2,5
Նիդերլանդներ - Ֆինլանդիա 2 - 2
Մոնտենեգրո - Գերմանիա 1 - 3Կանայք
Ռուսաստան - Իսրայել 3 - 1
Հունաստան - Ուկրաիան 1,5 - 2,5
Վրաստան - Ադրբեջան 2,5 - 1,5
Չեխիա - Հայաստան 2 - 2
Լեհաստան - Հորվաթիա 3 - 1
Varzor (04.11.2011)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Սպիտակների 34-րդ քայլից հետո դիրքը ճիշտ այնպիսին էր, ինչպես պատկերված ի իմ տեղադրած գծապատկերում:
Հետո էլ չեմ պատկերացնում, թե ո՞նց պիտի սպիտակ թագուհին g3-ից վերցներ e6-ի նավակը:Ինչ որ բան շփոթում ես:
Ասեմ: Այս դիրքում (նման վերջնախաղերը լավ հայտնի են դեռ 18-րդ դարից (Ֆիլիդորի ականջը կանչի))
Դիրքը օբյեկտիվ կերպով ոչ ոքիի է, բայց հաշվի առնելով չեխուհու բարոյական (նրա պարտիայից էր կախված թիմային հաղթանակը) և ֆիզիկական (արդեն 120+ քայլերն էին) հոգնածությունը...
Անհրաժեշտ էր խաղալ 123.Նe1+!՝ արքայի հետագա հետապնդմամբ: Իսկ 123.Նa2+? շախից հետո սպիտակները, պարզվում է, դատապարտված են: 123...Աf3 124.Նa3+ Աg4 125.Նxh3 (հիմա արդեն ուշ է, որովհետև էլ պատ չկա) Նe2 և սպիտակները շուտով հարկադրված էին վայր դնել զենքերը:
Իսկ հիմա ուշադրություն, ուշադրություն
Նման բան միլիոնից մեկ էլ չի լինում:
Էս դիրքում, երբ մնացած գրեթե բոլոր քայլերը տանում էին ոչ ոքիի, մոլդովացի Սվետուշկինը ի՞նչ խաղար, որ լավ լինի՝
76...Նg2?? (Նավակը ուղղակի դնելով հարվածի տակ) 77. Նxg2 1-0
Նման բան անգամ սկսնակների մոտ հաճախ չի պատահում: Այսպիսով Կաիսան (շախմատի աստվածուհին) երեկ բարեհաճ էր ռուսների հանդեպ:
Այսօր վիճակահանությունը իրար դեմ է դուրս բերելու մրցաշարի երկու ֆավորիտներին՝
Հայաստան - Ադրբեջան (Արոնյան - Ռաջաբով)
Ռուսաստան - Չեխիա
Ուկրաինա - Բուլղարիա (Իվանչուկ - Տոպալով)
Մեր կանայք կխաղան հորվաթուհիների հետ:
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 04.11.2011, 11:14:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (04.11.2011)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Moonwalker (04.11.2011)
Լավ, էսօր անհաջող օր էր տղաների մոտ:
Հայաստան - Ադրբեջան 1 - 3
Լևոն Արոնյան - Թեյմուր Ռաջաբով ½ - ½
Վուգար Հաշիմով - Վլադիմիր Մովսիսյան 1 - 0
Վլադիմիր Հակոբյան - Շահրիար Մամեդյարով ½ - ½
Գադիր Հուսեյնով - Գաբրիել Սարգսյան 1 - 0
Մենք օբյեկտիվորեն զիջեցինք խաղով: Միակ բանը, որը լավ է, այն է, որ առաջիկա մեկ-երկու տուրերում մեզ թույլ մրցակիցներ բաժին կհասնեն: Մինչդեռ ֆավորիտներ՝ հակառակը: Հուսանք շարունակությունը ավելի հաջող կլինի:
Մյուս զույգերից էականներում՝
Չեխիա - Ռուսաստան ½ : 3½
Ուկրաինա - Բուլղարիա 2 : 2
Հորվաթիա - Հունգարիա 2 : 2
Անգլիա - Հունաստան 1½ : 2½
Գերմանիա - Իսրայել 2 : 2
Իսկ այ կանանց մոտ ավելի լավ ստացվեց՝
Հայաստան - Հորվաթիա 2,5 - 1,5 (միակ հաղթանակը կրկին Էլինա Դանիելյանի հաշվին է)
Varzor (07.11.2011)
Մրցաշարային վիճակն ինչպիսին է?
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 13 հոգի. (0 անդամ և 13 հյուր)
Էջանիշներ