User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 316 հատից

Թեմա: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու բարեբախտաբա՞ր, կարծում եմ պարզ է, ուղղակի անիմաստ հարցնում եք: Պարզ է նաև այն, որ ես թմրամոլությունը չեմ ներկայացնում որպես դրական երևույթ: Այո, ես դա համարում եմ բացասական երևույթ, ինչպես բոլոր հիվանդությունները: Շփվել եմ նարկոդիսպանսերում բուժվող մարդկանց հետ, ներկա եմ եղել, թե ինչպես է հիվանդը գանգատվում, պատմում իր զգացածը, իր ապրումները, տեսել եմ, թե ինչպես են զղջում իրենց արածի համար, կամ հակառակը՝ ինչպես են դա արդարացնում: Մի խոսքով՝ շատ բան եմ տեսել, ամեն ինչ պատմելու չի: Ու էս ամենը տեսնելուց, էս ամենի մասին մտածելուց, էս ամենին գիտակցաբար մոտենալուց հետո, միևնույնն է, համարում եմ, որ նրանց մեկուսացնել հասարակությունից, նրանց նկատմամբ արտահայտվել վիրավորական արտահայտություններով, նրանց նվաստացնել, համարել անուղեղ, դա անմարդկային է, սխալ է, տգիտություն է: Ամեն հիվանդություն իր հետևանքներն ունի ու դրանք կարող են միմյանցից բացարձակ տարբեր լինել, ինչպես նաև նրանց հարազատներն են տարբեր, հետևաբար նրանց վերաբերմունքն ու գործողություններն այդ ամենի վերաբերյալ կարող են տարբեր լինել: ՄԱրդ կարող է իր ամուսնուց բաժանվել, որովհետև ամուսինը իմպոտենտ է, կամ քաղցկեղով հիվանդ, մեկ ուրիշը կարող է ապրել նրա կողքին ու էդ ամենը տանել, օգնել իր ամուսնուն և այլն: Մեկն իր երեխայից հրաժարվում է, որովհետև հիվանդ է ծնվել, մեկ ուրիշը ընդհակառակը, ավելի է սիրում իր երեխային, ավելի լավ է խնամում նրան, որովհետև հիվանդ է ծնվել: Իսկ թմրամոլների ընտանիքները քայքայվում են, նրանց հարազատներն այլևս չեն կարողանում էդ ամենի հետ համարկերպվել ոչ այնքան հիվանդության արդյունքում առաջացող դրսևորումների պատճառով, որքան անտեղյակ, բոլորին վերևից նայելու հակում ունեցող, երկար մտածել չսիրող մարդկանց կարծիքների պատճառով, ովքեր առանց երկար մտածելու, առանց հասկանալու նրանց մասին արտահայտվում են վիրավորական տոնով, նրչանց համարում են իրենցից ցածր և այդպիսով մեկուսացնում են նրանց հասարակությունից:
    Նորից վերադառնալով Չարենցի թեմային ասեմ, որ այն ամենը, ինչ արել է նա, և այն ամենը, ինչ արել են նրա նկատմամբ.. կարճ ասած՝ այն ամենի մեջով որ Չարենցն է անցել, եթե անցնեին այն մարդիկ, ովքեր էսպես վերևից են խոսում թմրամոլների մասին, նրանց համարում են ավելի ցածր մարդիկ, կարծում եմ, իրենց այս մտածողության պարագայում նրանք հնարավոր է ոչնչացնեին ոչ միայն սեփական առողջությունը, այլ նաև շուրջը գտնվող շատ մարդկանց կյանք խլեին, քանի որ կարծում եմ, որ էսպես խոսողներն էությամբ թույլ մարդիկ են, որ կարող են նման դեպքերում իսպառ կորցնել մտածելու ունակությունն ու ոչնչացնել շրջապատը: Եկեք չմոռանանք, որ ժամանակն ու եկող սերունդներն են գնահատում մարդկանց, իսկ Չարենցին ու մի քանի գրառում առաջ շարադրածս մարդկանց մարդկությունը վաղուց արդեն գնահատել ու նրանց տեղ է հատկացրել բարձունքում, և նրանց մասին խոսելիս այսօր ոչ թե խոսվում է նրանց թմրամոլ լինելու փաստի մասին, այլ նրանց Մեծ մարդ լինելու մասին, չհաշված իհարկե չնչին բացառությունները թեկուզ հենց այստեղ արտահայտվողների, ովքեր միևնույնն է, նրանց համարում են անուղեղ և չեն զլանում դա կրկնել բազմիցս:
    Մարդուն չեն գնահատում նրա հիվանդությամբ, մարդուն չեն գնահատում նրա կատարած մեկ արարքով: Չի կարելի անտեսել մարդուն ամբողջությամբ միայն նրա համար, որ նա թմրամոլ է: Չի կարելի անտեսելով բոլոր հանգամանքները՝ մարդուն արհամարել, անուղեղ ու կիսամարդ անվանել, տրորել նրան միայն կատարած մի գործողության վրա հիմնվելով:

    Հ.Գ. Խնդրում և պահանջում եմ այլևս սեփական հայեցողությամբ չմասնատել գրառումներս:
    Միլիարդերրորդ անգամ համոզվում եմ , որ թեմայինց անտեղյակ մարդու հետ բանավեճը վերածվում է անիմաստ վեճի: Հատկապես երբ անտեղյակությանը գումարվում են էմոցիաները:
    գրառումներր չմասնատելու օրենքներ ու սահմանափակումներ բանավեճի մեջ չկան , ու ձեր ներվային պահանջը մի անգամ էլ է ապացուցում ,որ դուք այդպես էլ ոչինչ չհասկացաք , այնպես որ խոստանում եմ , սրանից հետո ոչ միայն չմասնատել ձեր գրառումները այլ ուղղակի անտեսել:
    Իսկ նարկոմանիայի մասին մտածելու շատ երկար ժամանակ եմ ունեցել ցավոք, ի տարբերություն ձեզ , այնպես որ դրա մասին խոսում եմ հասկանալով ու սառը,և ոչ թե ձեր նման ուղղակի էմոցիաներով , ի դեպ ձեր գրառումներում առկա են շատ վիրավորական պիտակներ, փորձեք բանավեճի կանոնների մեջ մնալ , հատկապես տղամարդուն` նման ճղճղան ոճը չի սազում:
    Վերջին խմբագրող՝ Գեա: 22.01.2012, 18:10:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (22.01.2012)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Քանի որ թեմայում արդեն ավելի շատ քննարկվում են ոչ թե մարդկանց կարծիքները, այլ իմ օգտագործած «անուղեղ» բառը որոշեցի պարզաբանեմ բառիս իմաստը։
    Ակնհայտ է, որ ի նկատի չունեի ուղեղի ֆիզիկական բացակայությունը։
    Ես այդ բառն օգտագործել եմ նաև բանակում ծառայող շատ երիտասարդների նկատմամբ և «անուղեղ» բառով բնութագրում եմ այն մարդկանց, որևէ պահի հաճույքի համար չեմ մտածում ապագայի մասին։

    Խնդրում եմ մոռանալ «անուղեղ» բառս ու համարել, որ ես նրանց համարում եմ «պահի հաճույքի համար ապագայի մասին չմտածողներ»։

    Ամբողջ թեմայում իմ մոտեցումը քննադատող մարդիկ կարծես թե չունեին նման ազգականներ, բարեկամներ, բայց խիստ նեղվում էին իմ «վիրավորական» արտահայտությունից։
    Ես ունեցել եմ (և ունեմ) նման ազգականներ։ Ու ես նրանց հենց այդպիսին էլ համարում ու արհամարում։
    Ինձ ճանաչողները գիտեն, ես միշտ պատրաստ եմ ուժերիս ներածին չափով օգնել դրա կարիքն ունեցողին։ Բայց ես արհամարում եմ ալկոհոլիկներին ու թմրամոլներին, երբեք չեմ պատրաստվում օգնել նրանց, մանավանդ որ նրանք շատ հաճախ.
    1. օգնություն չեն խնդրում։
    2. նույնիսկ իրենք իրենց չեն փորձում օգնել։

    Թեմայի մոդերատորին խնդրում եմ սույն գրառմանս միջի «անուղեղ» բառիս բացատրությունը պատճենել նաև ամենաառաջին գրառմանս մեջ, որպեսզի հետագա գրառումներում քննարկվի թեման, ոչ թե բառը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.01.2012), Magic-Mushroom (30.01.2012), Գեա (27.01.2012), ՆանՍ (30.01.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ թեմայում արդեն ավելի շատ քննարկվում են ոչ թե մարդկանց կարծիքները, այլ իմ օգտագործած «անուղեղ» բառը որոշեցի պարզաբանեմ բառիս իմաստը։
    Ակնհայտ է, որ ի նկատի չունեի ուղեղի ֆիզիկական բացակայությունը։
    Ես այդ բառն օգտագործել եմ նաև բանակում ծառայող շատ երիտասարդների նկատմամբ և «անուղեղ» բառով բնութագրում եմ այն մարդկանց, որևէ պահի հաճույքի համար չեմ մտածում ապագայի մասին։

    Խնդրում եմ մոռանալ «անուղեղ» բառս ու համարել, որ ես նրանց համարում եմ «պահի հաճույքի համար ապագայի մասին չմտածողներ»։

    Ամբողջ թեմայում իմ մոտեցումը քննադատող մարդիկ կարծես թե չունեին նման ազգականներ, բարեկամներ, բայց խիստ նեղվում էին իմ «վիրավորական» արտահայտությունից։
    Ես ունեցել եմ (և ունեմ) նման ազգականներ։ Ու ես նրանց հենց այդպիսին էլ համարում ու արհամարում։
    Ինձ ճանաչողները գիտեն, ես միշտ պատրաստ եմ ուժերիս ներածին չափով օգնել դրա կարիքն ունեցողին։ Բայց ես արհամարում եմ ալկոհոլիկներին ու թմրամոլներին, երբեք չեմ պատրաստվում օգնել նրանց, մանավանդ որ նրանք շատ հաճախ.
    1. օգնություն չեն խնդրում։
    2. նույնիսկ իրենք իրենց չեն փորձում օգնել։

    Թեմայի մոդերատորին խնդրում եմ սույն գրառմանս միջի «անուղեղ» բառիս բացատրությունը պատճենել նաև ամենաառաջին գրառմանս մեջ, որպեսզի հետագա գրառումներում քննարկվի թեման, ոչ թե բառը։
    Հարգելի Աթեիստ, ես, հակառակ քո կարծիքի, քննարկում եմ քո կարծիքը, ոչ թե թույլ տված ,,անուղեղ՛՛ բառը: Այն արտահայտում է քո ունեցած կարծիքը, որը՝, կարող էր բնորոշվել նման այլ բառերով ևս. օր. հիմար, ապուշ, հայվան, և այլն...
    Ինձ թվում է բոլորին էլ պարզ է, որ դու նկատի չես ունեցել բոլորովին ուղեղի ֆիզ. բացակայությունը, այնպես որ դա նշել պետք չէր:
    Նշում ես, որ այդպիսին ես համարում այն մարդկանց, որոնք որևէ պահի հաճույքի համար չեն մտածում իրենց ապագայի մասին: Համաձայն եմ քեզ հետ: Բայց դա ի՞նչ կապ ունի թմրամոլ երևույթի հետ: Իսկ դու ինչպե՞ս կնայես այն փաստին, երբ մարդ դիմում է թմրանյութի օգնությանը, հենց քո այդ ասած ապագայի համար, դիմում է թմրանյութին գոյատևելու համար, պայքարելու համար: Երբ մարդուն ստեղծված իրավիճակը, կամ դաժան իրականությունը սպառնում է ոչնչացնել, սպանել, հասցնել խելագարության... ու մարդը իր ապրելու համար թմրանյութ է օգտագործում: Վերը նշված օրինակներից՝, Չարենց, Սևակ, և էլի շատերը, որոնք ավելի մոտ են զգացել աշխարհի ցավը, հենց դրա համար էլ դիմել են թմրանյութին: Եվ մի մտածեք թե այսօրվա թմրամոլների մեջ քիչ են այդպիսի մարդիք:
    Խնդրում եմ սա մի շփոթեք մի քանի դատարկ երիտասարդների հաշիշ ծխելու և հենց այնպես ծիծաղելու հետ: Եվ մի ճշտում. հաշիշը թմրանյութ չէ, և սրա մասին շուտով կասեն...
    Նշում ես, որ ինքդ ունես թմրամոլ բարեկամներ, որոնց հենց այդպես էլ վերաբերվում ես: Այսինքն առհամարում ես և համարում անուղեղ:
    Թույլ տուր հարցնել. իսկ ինչպե՞ս էիր վերաբերվում նրանց մինչև իրենց թմրանյութ օգտագործելը: Չգիտես ինչու՞, ինձ թվում է, որ մինչ այդ էլ նրանք առանձին հարգանքի չեն արժանացել քո կողմից:
    Նշում ես, որ քեզ ճանաչողները գիտեն, որ դու հնարավորությանդ ներածին չափ պատրաստ ես նրանց օգնել, բայց հետո էլ պնդում ես, թե չես օգնի նրանց: Հետո ի՞նչ ենք հասկանում օգնել ասելով: Ես չեմ կարծում թե նրանց օգնել նշանակում է խմելու կամ թմրանյութ ձեռք բերելու համար գումար տրամադրել: Նրանց պետք է օգնել, որպեսզի նրանք ձերբազատվեն այդ կործանարար կախվածությունից:
    Գիտե՞ս, ես շատ ծանոթներ ունեմ ու շատերին եմ փորձել օգնել: Եղել եմ նրանց կողքին: Գիշեր ու ցերեկ: Գիտեմ, որ դա շատ բարդ, դժվարին և երբեմն էլ անհույս ու անշնորհակալ գործ է: Բայց դա չի նշանակում, որ դրա համար պետք է մեղադրենք նրանց ու համարենք մեր ,,միսիան՛՛ ավարտված:
    Հարգելի Աթեիստ, նորից եմ ուզում ասել, որ մի երկու՝, միգուցե իրոք անուղեղի պատճառով, չի կարելի կածիք կազմել թմրամոլների մասին: Հավատացնում եմ քեզ, որ եթե ավելի շատերին ճանաչես ու ավելի շատ ինֆորմացիա ունենաս այդ ցավալի երևույթի ու նույնքան էլ դժբախտ մարդկանց մասին, հաստատ որոշ չափով՝, եթե ոչ ամբողջովին՝, կփոխվի քո ունեցած կարծիքը:
    Հարգանքներով՝ Կիլա:
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (28.01.2012), erexa (29.01.2012), Quyr Qery (29.01.2012), Աթեիստ (28.01.2012)

  7. #4
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նախ շնորհակալություն պատասխանի համար, հիմա կետ առ կետ պատասխանեմ։

    Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
    Նշում ես, որ այդպիսին ես համարում այն մարդկանց, որոնք որևէ պահի հաճույքի համար չեն մտածում իրենց ապագայի մասին: Համաձայն եմ քեզ հետ: Բայց դա ի՞նչ կապ ունի թմրամոլ երևույթի հետ: Իսկ դու ինչպե՞ս կնայես այն փաստին, երբ մարդ դիմում է թմրանյութի օգնությանը, հենց քո այդ ասած ապագայի համար, դիմում է թմրանյութին գոյատևելու համար, պայքարելու համար: Երբ մարդուն ստեղծված իրավիճակը, կամ դաժան իրականությունը սպառնում է ոչնչացնել, սպանել, հասցնել խելագարության... ու մարդը իր ապրելու համար թմրանյութ է օգտագործում: Վերը նշված օրինակներից՝, Չարենց, Սևակ, և էլի շատերը, որոնք ավելի մոտ են զգացել աշխարհի ցավը, հենց դրա համար էլ դիմել են թմրանյութին: Եվ մի մտածեք թե այսօրվա թմրամոլների մեջ քիչ են այդպիսի մարդիք:
    Խնդրում եմ սա մի շփոթեք մի քանի դատարկ երիտասարդների հաշիշ ծխելու և հենց այնպես ծիծաղելու հետ: Եվ մի ճշտում. հաշիշը թմրանյութ չէ, և սրա մասին շուտով կասեն...
    Ես ինձ էի լավատես համարում, բայց քո կարծիքը, որ այսօրվա թմրամոլների մեջ կան Սևակներ ու Չարենցներ ինձ համոզեց, որ դեռ շատ առաջ գնալու տեղ ունեմ (գրում եմ բացարձակապես առանց հեգնանքի)։ Ցավոք այս պահին ես նրանց մասին շատ ավելի վատ կարծիքի եմ։ Ես չեմ արդարացնում նույնիսկ քո նշած տաղանդներին, քանի որ նույն կերպ շատ ծխողներ փորձում են արդարանալ. «ներվայնությունից ծխեցի», կարծես թե միայն ծխողներն են ներվայնանում։ Մի մասն իսկապես ունեցել ա դրա կարիքը, բայց վստահ չեմ, որ բոլորը։

    Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
    Նշում ես, որ ինքդ ունես թմրամոլ բարեկամներ, որոնց հենց այդպես էլ վերաբերվում ես: Այսինքն առհամարում ես և համարում անուղեղ:
    Թույլ տուր հարցնել. իսկ ինչպե՞ս էիր վերաբերվում նրանց մինչև իրենց թմրանյութ օգտագործելը: Չգիտես ինչու՞, ինձ թվում է, որ մինչ այդ էլ նրանք առանձին հարգանքի չեն արժանացել քո կողմից:
    Նշում ես, որ քեզ ճանաչողները գիտեն, որ դու հնարավորությանդ ներածին չափ պատրաստ ես նրանց օգնել, բայց հետո էլ պնդում ես, թե չես օգնի նրանց: Հետո ի՞նչ ենք հասկանում օգնել ասելով: Ես չեմ կարծում թե նրանց օգնել նշանակում է խմելու կամ թմրանյութ ձեռք բերելու համար գումար տրամադրել: Նրանց պետք է օգնել, որպեսզի նրանք ձերբազատվեն այդ կործանարար կախվածությունից:
    Գիտե՞ս, ես շատ ծանոթներ ունեմ ու շատերին եմ փորձել օգնել: Եղել եմ նրանց կողքին: Գիշեր ու ցերեկ: Գիտեմ, որ դա շատ բարդ, դժվարին և երբեմն էլ անհույս ու անշնորհակալ գործ է: Բայց դա չի նշանակում, որ դրա համար պետք է մեղադրենք նրանց ու համարենք մեր ,,միսիան՛՛ ավարտված:
    Իմ շրջապատում թմրամոլներ չէ, բայց ալկոհոլիկներ կան։ Ու նրանց նկատմամբ վատ վերաբերմունքս ձևավորվել է հենց միայն այդ փաստից ելնելով։ Քանի դեռ նա չէր խմում, ես նրան ընդունում էի որպես ընտանիքի անդամ, բայց ալկոհոլին գերի դառնալուց հետո, ինչպես արդեն ասել եմ, սկսել եմ արհամարել ու անտեսել և նրան, և նրան վերաբերող լուրերը։ Ինչ վերաբերում է օգնության ձեռք մեկնելուն, ապա ասեմ, որ երբ տեսնում ես ընտանիքի անդամները ապարդյուն փորձերն ու հիվանդի մոտ բուժվելու ցանկության բացակայությունը, դրանից որոշ ժամանակ անց նոր առաջանում է արհամարանքը։
    Մեկ, երկուս, երրորդին արդեն հենց սկբից ես արհամարում ու չես փորձում օգնել։

    Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Աթեիստ, նորից եմ ուզում ասել, որ մի երկու՝, միգուցե իրոք անուղեղի պատճառով, չի կարելի կածիք կազմել թմրամոլների մասին: Հավատացնում եմ քեզ, որ եթե ավելի շատերին ճանաչես ու ավելի շատ ինֆորմացիա ունենաս այդ ցավալի երևույթի ու նույնքան էլ դժբախտ մարդկանց մասին, հաստատ որոշ չափով՝, եթե ոչ ամբողջովին՝, կփոխվի քո ունեցած կարծիքը:
    Հարգանքներով՝ Կիլա:
    Որպես վերջաբան նշեմ, որ և՛ ես, և՛ Գեա-ն բժշկական կրթություն ունենք, ու թեմայից մի քիչ տեղյակ ենք ։)
    Ոչ պակաս հարգանքներով՝ Աթեիստ։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 28.01.2012, 23:49:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (02.02.2012), Գեա (29.01.2012)

  9. #5
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որպես վերջաբան նշեմ, որ և՛ ես, և՛ Գեա-ն բժշկական կրթություն ունենք, ու թեմայից մի քիչ տեղյակ ենք ։)
    Ոչ պակաս հարգանքներով՝ Աթեիստ։
    մի քիչ?? հումորդ անսպառ Աթեիստ ջան
    ես կոնկրետ ոչ թե մի քիչ այլ մինչև կոկորդս եմ տեղյակ ու դրանից կուշտ:Ի դեպ և որպես բժիշկ և որպես մարդ: Որպես բժիշկ էնքա~ն մարդու մոտ են կանչել տան պայմաններում օգնելու համար, կաթիլայինների ու նման բաների համար:Դեպքեր են եղել , որ "բուժման" օրերին հետները ժամերով զրուցել եմ,դե իմ հանդիպածների մեջ տաղանդներ եւ համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներ չեն եղել , բոլորն էլ ժամանակի ինչ որ պահին սխալ թույլ տված դժբախտ մարդիկ էին, որոնք վաղուց իրենց կամքն ու առողջությունը ոտով գլխով տվել են մոլուցքին: Ցավալին իրենց ընտանիքների, մոտիկ հարազատների վիճակն է , մոր ,կնոջ , սիրած աղջկա, հոր.. էլ ում ասեմ? , այ էդ մարդիկ են իրականում իսկապես մեղքս եկել: Ու մեկ էլ անտանելի կատաղել եմ ,երբ հոր մոլուցքի պատճառով հիվանդ երեխայի եմ հանդիպել... Ու ինչը կարող է արդարացնել ,երբ հոր ...լավ վատ բան չասեմ. սխալի պատճառով , հիվանդ երեխա է ծնվում ու հենց ծնված օրից դառնում ամբողջ կյանքով ինվալիդ:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.01.2012), Cassiopeia (29.01.2012), E-la Via (29.01.2012), Freeman (29.01.2012), KiLa (02.02.2012), xaladilnick (25.03.2013), Աթեիստ (29.01.2012), Արէա (29.01.2012), Դեկադա (29.01.2012), ՆանՍ (29.01.2012), Ֆոտոն (30.01.2012)

  11. #6
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ տղերք ջան հարց եմ տալիս ձեզ. դուք թույլ կտայի՞ք,որ ձեր քույրը ամուսնանար նարկոմանի հետ...
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գեա (29.01.2012)

  13. #7
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկար ժամանակ ա կարդում եմ գրառումները: Ինձ համար ալկոհոլիկ և նարկոման նույն հարթության վրա են: Ոնց հասկանում եմ ստեղ նարկոմանին պաշտպանողները հիմնականում կողքից նայողներն են, նրանք ովքեր անմիջական կապ են ունեցել այդ մարդկանց հետ չեն պաշտպանում: Բոլորն էլ ունենում են դժվար պահեր, ծանր օրեր: Բայց բոլորը չէ որ իրենց փրկությունը տեսնում են ասեղի կամ բաժակի մեջ: Անձամբ ինձ համար այդպիսի մարդիկ կոչվում են «վերջացած» մարդիկ, որովհետև իրենք մենակ իրենց չեն վնասում, իրենք ամբողջ ընտանիքին դնում են հարվածի տակ: Ես չէի ուզենա ասել, բայց ես գիտեմ ինչ ա նշանակում մի հարկի տակ ապրել ալկոհոլիկի հետ, և գիտեմ թե ինչ տանջանքներ են քաշում նարկոմանի ընտանիքի անդամները: Ու ես ոչ թե արհամարհում եմ նման մարդկանց, այլ պարզապես խղճում եմ նրա հետ ապրողներին: Երբ իրենց թուլության պատճառով խեղում են երեխաներին, երբ իրենց ծնողները դառնում են «մի բուռ», երբ նրանց կանայք ամենօրյա սկանդալներից դիմում են ինքասպանության փորձի, էտպիսի մարդիկ ինձ համար «գոյություն» չունեն:

    ...խնդրում եմ գրառումս չքննարկել, որովհետև սա էն դեպքն ա երբ ոչ մեկը չի կարա ինձ համոզի հակառակ կարծիք ունենալ:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (29.01.2012), Vaio (29.01.2012), Աթեիստ (29.01.2012), Գեա (29.01.2012), ՆանՍ (29.01.2012)

  15. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ տղերք ջան հարց եմ տալիս ձեզ. դուք թույլ կտայի՞ք,որ ձեր քույրը ամուսնանար նարկոմանի հետ...
    Դժվար է պատկերացնել մի մարդու, ով Ձեր կողմից հնչեցված հարցին դրական պատասխան կտա...

    Հ.Գ. Նարկոմանիայի վերաբերյալ` ամեն մարդու ճակատագիրը իր ձեռքերում է` բացառությամբ որոշ քրեական և բժշկական դեպքերի:

    Քրեական` թմրամիջոցների գործածմանը հակելը կամ ներգրավելը, բժշկական` հիվանդություններ:
    Բարև Ձեզ

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մարկիզ (15.02.2012), ՆանՍ (29.01.2012)

  17. #9
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ տղերք ջան հարց եմ տալիս ձեզ. դուք թույլ կտայի՞ք,որ ձեր քույրը ամուսնանար նարկոմանի հետ...
    Անիմաստ հարց։ Ոնց որ ասես՝ ո՞վ կուզեր, որ իր հարազատն ամուսնանար, օրինակ՝ սրտի հիվանդություն ունեցողի մեկի հետ։ Եթե ոչ ոք էլ չէր ուզի, էդ դեռ չի նշանակում, որ նրանք վատ մարդիկ են, կամ մարդ չեն։
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (02.02.2012), Quyr Qery (01.02.2012), Ungrateful (30.01.2012)

  19. #10
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    մի քիչ?? հումորդ անսպառ Աթեիստ ջան
    ես կոնկրետ ոչ թե մի քիչ այլ մինչև կոկորդս եմ տեղյակ ու դրանից կուշտ:Ի դեպ և որպես բժիշկ և որպես մարդ: Որպես բժիշկ էնքա~ն մարդու մոտ են կանչել տան պայմաններում օգնելու համար, կաթիլայինների ու նման բաների համար:Դեպքեր են եղել , որ "բուժման" օրերին հետները ժամերով զրուցել եմ,դե իմ հանդիպածների մեջ տաղանդներ եւ համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներ չեն եղել , բոլորն էլ ժամանակի ինչ որ պահին սխալ թույլ տված դժբախտ մարդիկ էին, որոնք վաղուց իրենց կամքն ու առողջությունը ոտով գլխով տվել են մոլուցքին: Ցավալին իրենց ընտանիքների, մոտիկ հարազատների վիճակն է , մոր ,կնոջ , սիրած աղջկա, հոր.. էլ ում ասեմ? , այ էդ մարդիկ են իրականում իսկապես մեղքս եկել: Ու մեկ էլ անտանելի կատաղել եմ ,երբ հոր մոլուցքի պատճառով հիվանդ երեխայի եմ հանդիպել... Ու ինչը կարող է արդարացնել ,երբ հոր ...լավ վատ բան չասեմ. սխալի պատճառով , հիվանդ երեխա է ծնվում ու հենց ծնված օրից դառնում ամբողջ կյանքով ինվալիդ:
    Պահ, բժիշկ ջան, դու «թմրամոլներ» էլ ես բուժել, փաստորեն… Ո՞նց էիր «բուժում»: Կաթիլայինո՞վ, զրուցելո՞վ… Բա ի՞՞նչ արժեր…

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (02.02.2012), Kuk (30.01.2012), Universe (30.01.2012)

  21. #11
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Միլիարդերրորդ անգամ համոզվում եմ , որ թեմայինց անտեղյակ մարդու հետ բանավեճը վերածվում է անիմաստ վեճի: Հատկապես երբ անտեղյակությանը գումարվում են էմոցիաները:
    գրառումներր չմասնատելու օրենքներ ու սահմանափակումներ բանավեճի մեջ չկան , ու ձեր ներվային պահանջը մի անգամ էլ է ապացուցում ,որ դուք այդպես էլ ոչինչ չհասկացաք , այնպես որ խոստանում եմ , սրանից հետո ոչ միայն չմասնատել ձեր գրառումները այլ ուղղակի անտեսել:
    Իսկ նարկոմանիայի մասին մտածելու շատ երկար ժամանակ եմ ունեցել ցավոք, ի տարբերություն ձեզ , այնպես որ դրա մասին խոսում եմ հասկանալով ու սառը,և ոչ թե ձեր նման ուղղակի էմոցիաներով , ի դեպ ձեր գրառումներում առկա են շատ վիրավորական պիտակներ, փորձեք բանավեճի կանոնների մեջ մնալ , հատկապես տղամարդուն` նման ճղճղան ոճը չի սազում:
    Երբ մարդ ասելիք չի ունենում, չի կարողանում հիմնավորել իր իսկ կողմից արտահայտած մտքերը, հայտնվում է ահա այսպիսի անօգնական վիճակում: Հաշվի առնելով Ձեր գրառման չափազանց անտրամաբանական լինելը, ուղղակի անիմաստ եմ համարում լուրջ վերաբերվել այսպիսի խղճուկ կարծիքին
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 216
    Վերջինը: 08.04.2016, 12:36
  2. Մեր վերաբերմունքը ոստիկանների նկատմամբ
    Հեղինակ՝ Մարի-Լույս, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.10.2015, 17:55
  3. Վերաբերմունքը ՁԻԱՀ/СПИД-ի նկատմամբ
    Հեղինակ՝ docart, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 24.09.2012, 11:59
  4. Գրառումներ: 12
    Վերջինը: 07.08.2008, 19:23
  5. Բժիշկ: Իմ վերաբերմունքը
    Հեղինակ՝ Hovulik, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 23.06.2007, 23:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •