Հիմա Բարսայի խաղ կա չէ՞ Օսասունայի հետ։ Էդ ցույց տալու ե՞ն թիվիով։
Հիմա Բարսայի խաղ կա չէ՞ Օսասունայի հետ։ Էդ ցույց տալու ե՞ն թիվիով։
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Kuk (13.01.2012)
Բարսելոնա - Բետիս 4:2
Ապրեն տղերքը:![]()
Մեսսին կանցկացնի իր 300 - րդ խաղը Բարսայում
2004 թվականի օգոստոսի 16 - ին Լիոնել Մեսսին նշեց իր նորամուտը Բարսելոնայի կազմում: Վաղը նա կարող է արդեն անցկացնել իր 300 - րդ հանդիպումը կապտանռնագույն մարզազգեստով:
299 խաղում Լեոն 213 գոլ է հեղինակել: Այս ընթացքում նա 3 անգամ արժանացել է Ոսկե գնդակի, ընդ որում` անընդմեջ:
Լա Լիգայի 2004/2005 մրցաշրջանի 7 - րդ տուրում Բարսան մրցում էր Էսպանյոլի դեմ Մոնտժուիկ մարզադաշտում: Վնասվածքների պատճառով, Ֆրանկ Ռայկարդն առաջին թիմ էր հրավիրել Բարսելոնա Բ - ի 5 խաղացողների` Ռուբենին, Պենյային, Դամիային, Քրիստիանին և Մեսսիին: Վերջինս հարձակվողական ոճի կիսապաշտպան էր, ով 2000 թվականի դեկտեմբերի 14 - ին պայմանագիր էր կնքել Բարսելոնայի հետ անձերոցիկի վրա: Հենց այդ տարվանից նա խաղում էր 2 - րդ թիմում, որը գլխավորում էր Պերե Գրատակոսը:
Այդ երեկո Ռայկարդի կողմից հրավեր ստացած 5 խաղացողներից միայն 1 - ը` Մեսսին, դուրս եկավ խաղադաշտ և նշեց իր նորամուտն առաջին թիմում: Նա հանդիպման 82 - րդ րոպեին փոխարինեց խաղի միակ գոլը հեղինակած Դեկուին: Լեոյի մոտ լարվածության ոչ մի նշույլ չէր նկատվում և նա նույնիսկ հասցրեց սպառնալ Կամենիի դարպասին: Խաղից հետո Ռայկարդն ասաց. "Մեսսին մեզ հետ է, քանի որ նա որակյալ խաղացող է և ունի շատ լավ դրիբլինգ":
Առաջին տարիները
2004/2005 մրցաշրջանում Մեսսին ընդհանուր առմամբ մասնակցեց 9 պաշտոնական հանդիպման: 7 - ը` Լա Լիգայում, 1 - ականն էլ` Չեմպիոնների լիգայում և Կոպա Դել Ռեյում: Հատկանշական է, որ ներքին առաջնության 34 - րդ տուրում Լեոն գոլ հեղինակեց` դառնալով ակումբի պատմության մեջ գնդակ խփած ամենաերիտասարդ խաղացողը: Արգենտինացին այդ ժամանակ 17 տարեկան, 10 ամսական և 7 օրեկան էր: Հետագայում Բոյան կրկիչը գերազանցեց այդ ցուցանիշը: Այնուհետև` ամռանը, Մեսսին փայլեց Յուվանթուսի դեմ Ժոան Գամպերի գավաթի խաղում: 2006/2007 մրցաշրջանում էլ Բարսայի այժմյան 10 համարը հեղինակեց աշխարհահռչակ ֆանտաստիկ գոլը Խետաֆեի դարպասը:
Առաջադիմեց Պեպի թիմում
Մինչ 2008/2009 մրցաշրջանի մեկնարկը, Մեսսին Բարսայի կազմում անցկացրած 110 խաղերում 42 գոլ էր հեղինակել: Այն ժամանակ էլ նա թիմի առաջատարներից էր, բայց գտնվում էր Ռոնալդինյոյի ու Դեկուի ստվերում: Երբ եկավ Պեպը, ամեն բան փոխվեց: Գվարդիոլան արգենտինացուն լիակատար ազատություն տվեց խաղադաշտում, ինչը ֆանտաստիկ արդյունք տվեց: Բացի այն, որ Լեոն դարձավ թիմի բացահայտ առաջատարը, նա նաև որոշ որակներ բացահայտեց իր մեջ, օրինակ` ռմբարկուական: Պեպի օրոք անցկացրած 189 խաղում Մեսսին 171 գոլ է հեղինակել:
Ռեկորդը ռեկորդի հետևից
2008/2009 մրցաշրջանից ի վեր, Մեսսին բազմաթիվ և բազմապիսի նշանակալից ցուցանիշներ է գրանցել`
2010 թվականի հունվարի 16 (22 տարեկան)` 100 գոլի սահմանագծին հասած ամենաերիտասարդ խաղացողը:
2011 թվականի նոյեմբերի 1 (24 տարեկան)` 200 գոլի սահմանագծին հասած ամենաերիտասարդ խաղացողը:
2009/2010 մրցաշրջան` Ֆուտբոլի պատմության մեջ միակ խաղացողը, ով 1 մրցաշրջանում ստացավ Ոսկե գնդակը, ՖԻՖԱ - ի լավագույն խաղացողի մրցանակը, Պիչիչին ու Ոսկե խաղակոշիկը:
2012 թվականի հունվարի 9 (24 տարեկան, 6 ամսեկան և 17 օրեկան)` 3 անգամ Ոսկե գնդակի արժանացած ամենաերիտասարդ խաղացողը:
2010/2011 մրցաշրջան` Ռոնալդոյի հետ 1 մրցաշրջանում ամենաշատ գոլերը հեղինակած ֆուտբոլիստը (53 գոլ):
Բարսայի միջազգային գլխավոր ռմբարկուն` ակումբի պատմության մեջ միջազգային մրցաշարերում ամենաշատ գոլերը հեղինակած ֆուտբոլիստը (48 գոլ: 43 - ը Չեմպիոնների լիգայում, 4 - ը` ԱԱԱ - ում, 1 - ը` ՈՒԵՖԱ - ի սուպերգավաթում)
Բացի այս ամենը, Մեսսին Բարսելոնայի հետ 18 տիտղոս է նվաճել: Անկասկած, կատալոնյան թիմի երկրպագուները պետք է երջանիկ լինեն, որ իրեց սիրելի թիմի կազմում խաղում է ոչ միայն մեր օրերի, այլև, հնարավոր է, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:
Barca.am
Lusinamara (18.01.2012)
Իսպանիայի առաջնություն. 23-րդ տուր. Բարսելոնանայի վախճանը
Ֆուտբոլի Իսպանիայի Պրիմերայի 23-րդ տուրի շրջանակներում քիչ առաջ Պամպլոնայում իրենց հանդիպումն ավարտեցին "Օսասունան" եւ "Բարսելոնան":
Կատալոնական ակումբը 2-3 հաշվով անակնկալ պարտություն կրեց եւ շարունակում է իր անկայուն ելույթները: Միեւնույն ժամանակ, Իսպանիայի գործող չեմպիոնները, որոնք փորձում են պաշտպանել տիտղոսը, հայտնվեցին ծանր կացության մեջ, քանի որ առաջին տեղում ընթացող Մադրիդի «Ռեալը» 7 միավորի առվելություն ունի, իսկ վաղը սեփական հարկի տակ ընդունելու է «Լեւանտեին»: Առավել քան հավանական է, որ առաջատարը հերթական 3 միավորն է վաստակելու՝ միավորների տարբերությունը հասցնելով 10-ի:
23-րդ տուր
ՕՍԱՍՈՒՆԱ - ԲԱՐՍԵԼՈՆԱ` 3-2
1-0 - Դեյան Լեկիչ (5'), 2-0 - Դեյան Լեկիչ (22'), 2-1 - Ալեքսիս Սանչես (51'), 3-1 - Ռաուլ Գարսիա (56'), 3-2 - Տելիո (73'):
http://armsport.am/am/news/4/4/32293/
Նորից համոզվեցինք որ առանց Չավի և Ինիեստա գոյություն չունի Բարսելոնա, նույնիսկ Մեսսին է անզոր երբ դաշտում չկան նրանք: Դե ինչ ասեմ համբերություն Բարսելոնայի ֆանատներին, կտեսնվենք գալիք 2012-13 մրցաշրջանում![]()
Վերջին խմբագրող՝ Արծիվ: 12.02.2012, 07:32:
Altair (14.02.2012)
ի ուրախություն բազմահազար ֆուտբոլասերների` երկարատև ընդմիջումից հետո` այսօր կվերսկսվի Չեմպիոնների լիգայի խաղարկությունը: 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղային օրվա ընթացքում կկայանան երկու հանդիպումներ: Ընթացիկ խաղարկության իսկական բացահայտումը դարձած` Կիպրոսի “ՀԱՊՕԵԼ”-ը կհյուրընկալվի ֆրանսիական “Լիոնին”: Ինչ վերաբերվում է մյուս զույգին, ապա այստեղ միմյանց հետ կմրցեն ակումբներ, որոնք իրենց անուններով արդեն, իսկ շատ բան են ասում` “Բայեր 04 Լևերկուզեն” և “Բարսելոնա”:
Խմբային փուլում ,սեփական հարկի տակ երեք խաղերում երեք հաղթանակ տոնած գերմանական ակումբին` այսօր սպասվում է բարդ և դաժան փորձություն: Լևերկուզենիցներին նախանձել չէս կարող, քանի որ արդեն 1/8 եզրափակիչում նրանց մրցակիցը կլինի ոչ ավել, ոչ պակաս` Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը: Հարկ է նշել, որ ընթացիկ խաղարկությունում “Բարսելոնան” հյուրընկալվելիս` միջինը չորս գոլից պակաս, մրցակիցների դարպասը չի գրավում:
Ընթացիկ խաղարկության խմբային փուլում ”Բայերը” երկրորդ անգամ կհանդիպի Իսպանիան ներկայացնող ակումբի հետ: Խմբային փուլում Ռոբին Դուտի սաները կարողացան իրենց թիկունքում թողնել “Վալենսիային”: Ինչ վերաբերվում է “Բարսելոնային”, ապա կարելի է ասել, որ թիմը կես շնչով հաղթահարեց խմբային փուլի արգելքը:
Երկու թիմերն էլ իրենց երկրների ներքին առաջնություններում, գրեթե ձախողվել են: Եթե հաշվի առնենք, թե ինչպիսի իրավիճակում է հայտնվել կատալոնյան ակումբը, ապա կարելի է վտահորեն նշել, որ “Բարսան” շեշտը դնելու է հենց Չեմպիոնների լիգայի վրա: Այս առումով “Բայերը” էլ ավելի բարդ կացության մեջ է: Թիմը Բունդեսլիգայում ակնհայտորեն չի փայլում, այլ ընդհակառակը շարունակում է հիասթափեցնել իր ցուցադրած արդյունքներով և ընթանում է 6-րդ տեղով:
Սակայն, երբեք պետք չէ խառնել ներքին առաջնությունները Չեմպիոնների լիգայի հետ, քանի որ այս մրցաշարը լրացուցիչ մոտիվացիա է, առանձնահատուկ տրամադրվածություն և ամեն ակումբի ու այնտեղ հանդես եկող ֆուտբոլիստի երազանք: Ուստի այդ պատճառով, պետք չէ թերագնահատել կողմերից և ոչ մեկին: Այն ,որ այս խաղում միանշանակ ֆավորիտը “Բարսելոնան” է` դրանում երկու կարծիք լինել չի կարող, բայց “Բայերը” այն թիմն է, որ երբեք և ոչ մի պարագայում չի սիրում հանձնվել: Դրա վառ ապացույցը, ընթացիկ խաղարկության խմբային փուլում` “Վալենսիայի” և “Չելսիի” նկատմամբ տոնած կամային հաղթանակներն էին: Այդ ամենը հաշվի առնելով, ”Բարսելոնայի” ֆուտբոլիստները հավանաբար չեն փորձի թերագնահատել իրենց մրցակցին: Լևերկուզենցիներն հատկապես ուժեղ են երկրորդ հարկում և չափազանց վտանգավոր ստանդարտ դիրքերի խաղարկումների ժամանակ,սակայն Բայերի “աքիլեսյան գարշապարը” կարելի է համարել կենտրոնական պաշտպանների դանդաղությունն ու նրանց կողմից հաճախակի կատարվող դիրքային սխալները: Խնդիրներ կան նաև դարպասային գծում, քանի որ թիմի հիմնական դարպասպահ` Ռենե Ադլերի բացակայության պայմաններում դարպասը վստահված է երիտասարդ և անփորձ Բերնդ Լենոյին, ով չնայած, որ խոստումնալից է, բայց ակնհայտորեն զիջում է իր փորձառու խաղընկերոջը, իսկ փորձի պակասը նմանատիպ մրցակիցների հետ խաղերում` վճռորոշ դեր կարող է խաղալ: Մեծ կորուստ կարելի է համարել “Բայերի” կիսապաշտպանության առաջատարներից` Սինդեյ Սեմի բացակայությունը: Գերմանացի ֆուտբոիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու ամիս, իսկ դա նշանակում է, որ նա չի կարողանա մասնակցել նաև թիմերի պատասխան հանդիպմանը: Այսօրվա “Բայերում”`ակնհայտորեն խնդիրները շատ-շատ են: Կկարողանա արդյո՞ք Լևերկուզենցիների մարզիչ` Ռուբին Դուտը վերածվել`Ռոբին Գուդի` դժվար է ասել, բայց մի բան հաստատ է` “Բայերը” պայքարելու է մինչև վերջ:
Հետաքրքիր փաստեր
•Թիմերը նախկինում մի քանի անգամ մրցել են միմյանց հետ: Հետաքրքիր է, որ եվրագավաթներում “Բայերի” առաջին իսպանական մցրակիցը եղել է հենց “Բարսելոնան”: ՈՒՖԵԱ գավաթի 1987-/88 խաղարկության 1/4 եզրափակիչ առաջին խաղում, գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ պատասխան խաղում ` “Բայերը” հյուրընկալվելիս `1:0 հաշվով պարտության մատնեց “Բարսելոնային” և անցավ հաջորդ փուլ: Հետագայում նաև դարձավ գավաթակիր:
•”Բայերի” և “Բարսայի” մյուս հանդիպումը տեղի ունեցավ Չեմպիոննների Լիգայի 2001/02 խաղարկության խմբային փուլում: Լևերկուզենյան հանդիպումը ավարտվեց “Բայերի”` 2:1 հաշվով հաղթանակով,իսկ կատալոնյան խաղը` Բարսելոնայի նույն հաշվով հաղթանակով:
•Մյուս տարի թիմերի ճանապարհները նույնպես խաչվեցին խմբային փուլում, սակայն այս անգամ երկու դեպքում էլ(1:2,2:0) առավելության հասան կատալոնացիները:
•”Բայերը” կփորձի 10 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ անցնել 1/4 եզրափակիչ փուլ: Վերջին անգամ Բայերը այդ փուլում հանդես է եկել 2001/02 մրցաշրջանում և նույնիսկ հասել է մինչև եզրափակիչ, սակայն այնտեղ` 2:1 հաշվով զիջել է Մադրիդի “Ռեալին”:
•Խմբային փուլում Ռոբին Դուտի սաները սեփական հարկի տակ անցակցրած երեք խաղերում տոնել են երեք հաղթանակ:
•Բայերը իսպանական թիմերի հետ խաղերում ունի դրական բալանս` 5 հաղթանակ,4 ոչ-ոքի և 4 պարտություն:
•Խմբային փուլում Բարսելոնան արտագնա երեք հանդիպումներում մրցակիցների դարպասը գրավել է 12 անգամ: Գվարդիոլայի սաները եվրոգավաթային վերջին` 9 հանդիպումներում մրցակցին զիջել են միայն մեկ անգամ:
•”Բարսելոնան” Գերմանիայում անցկացրած վերջին 7 խաղերի ընթացքում`4-ում տոնել է հաղթանակ, իսկ 3-ում ոչ-ոքի: Ընդհանուր առմամաբ “Բարսելոնան” գերմանական ակումբների հետ ունի դրական բալանս` 8 հաղթանակ,10 ոչ-ոքի և 5 պարտություն:
•Գավաթակիրների գավաթի 1978/79 խաղարկության եզրափակիչում “Բարսելոնան” հաղթանակ տոնեց Դյուսելդորֆի “ֆորտունայի” նկատմամբ:
Նյութը պատրաստեց` Արտակ Վահանսարյանը
Աղբյուր` HOTNEWS.AM
Բավարիայի հայալեզու երկրպագուների կայք
http://bavaria-munchen.do.am
Varzor (14.02.2012)
Վերջին խմբագրող՝ Արծիվ: 16.02.2012, 06:41:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ