Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
Երեքն էլ՝ Ընդհանրական(Կալոլիկ), Ուղղափառ և Առաքելական Եկեղեցիները , համարվում են Ընդհանրական և Առաքելական, որովհետև Քրիստոսի ընդհանուր եկեղեցին է և հաստատված է առաքյալների կողմից, սակայն մեկը քանակական առումով իրեն անվանեց ընդհանրական, մյուսը իրեք համարեց ավելի ճիշտ դավանանք ունեցող և իրեն անվանեց ուղղափառ, երրորդն էլ մնալով ավելի հավատարիմ առաքելական կանոններին իրեն անվանեց առաքելական: Բայց երեքն էլ վաղուց հեռացել են ակունքներից, և եթե չապաշխարեն .......

Հ.գ.
իմիջայլոց Հունական Պենտեկոստի(հիսունական) ''եկեղեցին'' պետականօրեն կոչվում է առաքելական. «Հույն. Առաքելական Պենտեկոստե» եկեղեցի, որովհետև ''լեզուներ'' են ''խոսում''
Հովարս ջան էսպես չեղավ , դու միանգամից բոլորին վորակազրկեցիր , հիմա աղանդավորները կասեն « բա որ ասում էինք » :
Լավ կլինի մի քիչ ավելի պարզաբանում տաս և մի քիչ էլ պատիժը մեղմացնես:
Իմ կարծիքով այն որ ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏՎԱԾՆ է հիմնադրել և պահպանել , մահկանացուն չի կարող այն փչացնել և խորտակել :
Եկեղեցին առաջին հերթին խորհրդանիշ է , որը վառ է պահում ԱՍՏՎԱԾ-ի պադգամը մեր մեջ և քանի դեռ մենք չենք հեռացել մեր արարչից և սուտ գաղափարախոսությունների հետևից չենք գնացել , ուրեմն մեր եկեղեցին կանգուն է որի ակունքը հենց ինքը ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏՎԱԾ-ն է և այդ ակունքից ոչ ոք և ոչ մի ժամանակ չի կարող հեռանալ , որովհետև նա կլինի ծառից կտրված ճյուղի նման :
Իսկ եթե այնուամենայնիվ ինչ որ մեկը հանդգնել է երես թեքել ապա դա կտևի մինչև նրա նեղն ընկնելը , իսկ ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏՎԱԾ-ը նրան կփրկի և իր հովանու տակ կառնի , որովհետև ՆՐԱ գթությունը շատ ավելի մեծ է քան մենք կարող ենք պատկերացնել :