Նախ շնորհակալություն տեղեկացման համար...
Երկրորդ, այո ես ինքս եմ իմ համար աստված "շինել"... /չնայած "շինել" բառի հետ համաձայն չեմ, բայց այս պահին այլ բնութագրող բառ չգտա/
Երրորդ ես չեմ երկրպագում և ոչ մի աստծու, ավելի ճիշտ ես "երկրպագել" հասկացությունը չեմ ընդունում, իմ համար երկրպագելը կռապաշտական տերմին է:
Իմ համար Աստվածահաճո գործունեությունը ուղղակի մարդկային բարոյական նորմերով ապրելն է:
Ես նախկինում ավելի շատ էի հաճախում հայ առաքելական եկեղեցի: Բայց /կներես բայց պիտի ասեմ/ նաև քեզ նման մոլեռանդ ու կույր հավատացյալների մոտեցումների պատճառով հայ առաքելական եկեղեցին իմաստազրկվեց իմ աչքերում:
Իսկ ընդհանրապես Աստծո գոյությանը հավատում եմ, ուղակի նորից կրկնեմ, քո նշած Աստվածը իմ պատկերացրած Աստծո լոկ մի մասնիկն է...
Էջանիշներ