Varzor (27.12.2011)
Բրաուզեր չի, հատուկ ֆորումներով աշխատելու ծրագիր ա:
Անդրոիդ Մարկետ
The cake is a lie.
Vaio (30.12.2011)
Ժող ջան, մինչև 100.000 դրամ արժեցող ի՞նչ հեռախոս խորհուրդ կտաք, աղջկա համար: Ոչ մի կերպ չեմ կարողանում կողմնորոշվել: Ցանկալի է գիրք կարդալու համար հարմար լինի, ու հայերեն հասկանա:
Իմ համեստ կարծիքով, քանի որ մինչև հարյուր հազար արժեքով հեռախոսների էկրանների չափսերը փոքր են, գիրք կարդալ իրենցով բավականին անհարմար է։ Եթե այդ աղջիկը շատ է սիրում գիրք կարդալ, ապա ավելի լավ կլինի Քինդլ նվիրես։ Մոտ հիսուն հազար արժեն։ Հեռախոս դժվարանում եմ խորհուրդ տամ։
Հայկօ (13.10.2012)
Samsung Galaxy Ace: 3.5 դյույմ անկյունագիծ (iPhone-ի չափ), լիարժեք Android ICS, 1GHz պրոցեսոր, հիշողության քարտ, իր գնի համար հետաքրքիր տեսք (մանավանդ սպիտակը): Մոբայլ Սենթրներում 117,000-են, List.am-ից հնարավոր ա շատ ավելի էժան ճարել, ընդհուպ մինչև 80,000: Քանի որ անդրոիդ ա, ոչ մի բանի հետ խնդիր չի ունենա՝ ոչ հայերենի, ոչ նորմալ reader-ների, ինչ խնդիր էլ կլինի՝ լուծելու հազար տարբերակ կճարվի: Հաստատ արժի:
Եթե էս տարբերակը դուր չի գալիս, կարելի ա փորձել List.am-ում ինչ-որ հարմար HTC գտնել: Մասնավորապես՝ HTC Desire-ները հին են, բայց մինչև հիմա էլ մնում են շատ լավ հեռախոսներ, եթե HD վիդեոյով կամ շատ նոր խաղերով չկզցնեք: Մի հատ Desire S էլ կար, նայեցի (նկարով, ամեն դեպքում), որ 100,000 էր ասում, բայց դրանք սովորաբար շատ ավելի թանկ են լինում:
DIXIcarpe noctem
Շնորհակալ եմ խորհրդի համար Հայկ ջան:
Իսկ ի՞նչ կասես, Samsung Galaxy Gio-ն Samsung Galaxy Ace-ից շա՞տ վատն է:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Արէա (14.10.2012)
Alcatel OT-918D Ես չեմ օգտագործել, բայց նվիրել եմ, շատ գոհ են, ընդ որում 2 սիմ քարտով է աշխատում, անդրոիդ, էկրանն էլ փոքր չէ:
Մանավանդ, եթե աղջկա համար ես առնում կարմիր գույնը լրիվ իրանն ասումա:
Գինը 60,000 դրամի սահմաններումա, կարծեմ հենց օրանժի խանությոներում էլ կա:
Նայի ամեն դեպքում, ԻՀԿ լավն ա![]()
keyboard (14.10.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ