Իմ լսած ու չլսած սերյալները քննարկվում են այստեղ , բայց միայն « դժվար ապրուստ »-ը չի քննարկվում :
Խնդրում եմ մի քանի վատ բան էլ սրա մասին գրեք : ՈՒղղակի անուշադրության մի մատնեք , վիրավորական է :
Ի դեպ այս սերիալը ԱՐՄԵՆԻԱ-ի ալիքով է հեռարձակվում :
Իմ լսած ու չլսած սերյալները քննարկվում են այստեղ , բայց միայն « դժվար ապրուստ »-ը չի քննարկվում :
Խնդրում եմ մի քանի վատ բան էլ սրա մասին գրեք : ՈՒղղակի անուշադրության մի մատնեք , վիրավորական է :
Ի դեպ այս սերիալը ԱՐՄԵՆԻԱ-ի ալիքով է հեռարձակվում :
Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :
Հայկական ժամանակակի գլամուռնի ու սծիլնի սերիալներից մենակ էս մեկն եմ շաբաթը մեկ-երկու անգամ նայում (ավելին նայելու իմաստ չկա՝ մեկ ա շաբաթական մի անգամով էլ սաղ իմաստը պարզ ա դառնում): Նենց չի որ շատ լավն ա, տենց չէր էլ կարող լինել, բայց դե էնքան էլ վատը չի ոնց որ, չնայած ուրիշ սերիալներ ընդհանրապես չեմ նայում, որ համեմատական կարգով ասեմ որն ա ավելի տանելի` ոչ թե լավը, որտև խոսքը հայ ժամանակակից սերիալային բիզնեսին ա վերաբերում...
մեկ էլ մի դրական բան էլ կա՝ ընթացքում ոչ մի րոպե ընդհատում չի լինում գովազդի տեսքով՝ մաքսիմում ինչ-որ անոնս, մի 20 վայրկյան տեվողությամբ
![]()
Ես էս սերիալի տղուց հլը 6 տարի առաջ էի զզվում![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Quyr Qery (21.12.2011)
Աաաաաաաաաաէս սերիալը նենց հատուկ չէ, բայց որ պատահում ա, չգիտեմ՝ խի, ամենայն լրջությամբ նստում նայում եմ
Չնայած ամեն ինչից սկսվեց նույն Արմենիայի Երե1-ից, որում սերիալի ծաղր էր արվում, մի օր էլ պատահական նույն Արմենիայով բռնացրի մի սերիալ, որի ծաղրն էլ գնում էր Երե1-ով, ու տենց մեկ-երկու ու սյուժեից տեղյակ եմ
Էս սերիալի ամենախոխմը թե լացելուն էն ա, որ կինոյի տղեն մոր վրա գոռում ա, արհամարհաբար ա հետը խոսում, սիրած աղջկա հետ իրան բռի ու բռնի ա պահում, քվորն ու կնգան աջ ու ձախ սիլլում ա, վերջը ինքը կինոյի տղեն ա, ուժեղ, ո՞վ կարա իրան բան ասի
Կինոյի բացասական աղջկերքը՝ էդ տղու կնիկն ու քիրը, իրականում նորմալ աղջկերք են, ուզոում են երջանիկ լինեն, բայց դե կինոյի դրական տղեն կթողա՞
Մեկ էլ գլխավոր հերոսուհին ա դեմք, Երևանում սովորող, վարձով ապրող աղջիկ ա, կւրսի տղերքի հաշվին, մի անծանոթ ուրիշ տղու հաշվին ապրում ա, բայց ինքը շատ բարոյական ա
Մի խոսքով, դեմք կինո ա, բայց ես նայելուց սենց ղժժալով չեմ նայում, այլ ամենայն լրջությամբ, թե խի՞, ասի, որ չգիտեմ
Հ. Գ. Հա, որ կինոյի տղեն իրան տենց ա պահում, մնացածները պատկերացրեք, էս կինոյում կանայք աջ ու ձախ ծեծվում են, իսկը «Հետք» թերթի սահմռկեցուցիչ պատմությունը:
Quyr Qery (21.12.2011)
Տիր ջան, որ քո նման մարդիկ, թեկուզ մեկ մեկ նստեն, ու թեկուզ ոչ լուրջ-լուրջ նայեն սրա նման բաներ, բա դրա համար էլ սրա սցենարի հեղինակը այ ՍԵՆՑ մեծ-մեծ կփրթի ու կասի, որ ռեյտինգա, ինչ նայում են, էն էլ ցույց ենք տալիս, թող չնայեն, մենք էլ հանրամատչելի հաղուրդումներ ցույց կտանք...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Տիգ ջան, կարող ա և ճիշտ ես ասում, բայց ես իրոք էդքան լուրջ չեմ վերաբերվում, թե ինչ ցույց կտան հեռուստատեսություններով, որքան դու, էս հարցի շուրջ մենք էլի զրուցել ենք: Էսօր Փառք Աստծո, կա ինտերնետ, ու մեկ-երկու տարուց հետո ինտերնետից օգտվողների թիվը կրկրնապատկվի, էդ հեռուստատեսությունները սաղ կանգնելու են ի վերջո կրախի առաջ, առայժմ բարոյական կրախի առաջ են, հետո նաև նյութական կլինի: Ես ճիշտն ասած չէի նախատեսում, որ լուրջ քննարկման մեջ կներքաշվեմ էս գրառումս անելիսթե չէ չէի գրի
![]()
Վերջին խմբագրող՝ Շինարար: 21.12.2011, 18:05:
Իսկ ես շատ լուրջ եմ վերաբերվում, քանի որ այն անմիջական ու շատ մեծ ազդեցություն ունի երեխաների աշխարհահայացքի ձևավորման վրա: Ինտերներտը դեռ այն աստիճանի առաջընթաց չի ապրել մեր երկրում, որ բնակչությունը հրաժարվի հեռուստացույցից:
հ.գ. լուրջը լուրջ քննարկում ա, բայց դե թեթև տար: "Ոչ մի անձնական բան Տիր ջան, ուղակի "բիզնես" է..."![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Հավեսով նայում եմ էս սերիալը, իրոք որ շատ լավն ա: Ընենց հաճելի սյուժե ա գրած, մի տեսակ անկանխատեսելի, որ մե՜ծ հաճույքով ա նայվում
Հաճելի կլիներ ստեղ քննարկել սերիալի սյուժեն
Հ.Գ. էս սերիալի միակ բացասական կողմը էն էր, որ անցած քննությունս ցածր ստացա![]()
Վերջին խմբագրող՝ armen9494: 21.12.2011, 18:14:
Meme (21.12.2011)
Պաշտում եմ Գոռին, իսկ Սևակը իմ երազանքների տղան է, դե Ստյոպիկի մասին էլ չասեմ: Հա մեկ էլ սաղ կյանքս երազել եմ Էլենի նման սիրուն լինեմ ու Սյուզկայի նման մեծ` ըհըմ: Իսկ կյանքս նման լիներ հենց էդ սերիալին` լի ճիշտ տղեքով, լավ աղջիկներով, լավ փողով, դե նառկոտիկը վապշե չէր խանգարի:
![]()
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
Hayazn (24.12.2011)
Բերեք փոխենք այս աշխարհը, սարքենք այն այն գույներով, ինչպիսին այս սերիալում է: Հայ տղեք, կոչ եմ անում ձեզ, ընտրեք ձեր համար այս չորս կերպարներից մեկը, այն մեկը, որը ավելի հոգեհարազատ է ձեզ՝
1) Ստյոպիկ
2) Գոռ
3) Սևակ
4) Նոյ
Հայ աղջիկներ, իսկ դուք ունեք այս երեք ընտրության հնարավորությունը՝
1) Սյուզկա
2) Էլեն
3) Գոռի կնիկ (անունը մոռացել եմ)
Ես իմ համար արդեն ընտրել եմ՝ Նոյի պապան![]()
Meme (21.12.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ