Chuk-ի խոսքերից
Սիրելի Սահակիչ,
նույն խոսքերը դու կարող էիր գրել, եթե այստեղ լիներ հոդված, որը պատմում էր, թե ինչպես է ինչ-որ գումար ներդրդվեր երեխաների առողջության բարելավման համար:
Փող լվանալ կարելի է ամենուր: Դա կլինի առողջությանը, սոցիալական խնդիրներին, կրթական զարգացվածությանը թե այլ ոլորտին ուղված ծրագիր: Ճիշտ այնպես, ինչպես այդ խնդիրներից յուրաքանչյուրը շահագրգիռ անձինք կարող են իրականացնել առանց փող լվանալու, զուտ լավը, բարին արարելու մտատդրությամբ:
Խնդիրն այն է, որ երեխաների համար միայն առողջությունը չի որ կարևոր է: Նրանց համար միայն դեղ առնելը չի, որ կարևոր է: Նրանց միայն ծայրահեղ դեպքերում վիրահատելը չի, որ կարևոր է: Դրանք բոլորն են կարևոր: Սակայն կարևոր է նաև կրթությունը, կրթական ծրագրերը, գրագիտությունը, որոշակի գրագիտական ցենզի հասնելը:
Ես հրաշալի հասկանում եմ, երբ մարդիկ ամեն ինչի մեջ միայն վատն են ուզում տեսնել, կարծում են, թե Հայաստանում բոլորը մենակ փող լվանալու մասին են մտածում: Սակայն այնքան էլ ճիշտ չէ չիմացած ծրագրի մասին նման գնահատականներ հնչեցնելը:
Կոնկրետ այս ծրագրին ես մասնակցել եմ: Դրա դիմաց վարձատրություն եմ ստացել: Ստացածս վարձատրությունը իմ կատարած գործի 1 տոկոսն անգամ չարժեր, եթե խնդրին անդրադառնում ենք կատարած գործի ծավալով: Սակայն ես դա արել ու ինձ լիարժեք վարձատրված եմ զգացել, որովհետև համարում եմ, որ լավ գործ եմ արել: Ես գիտեմ այս գործի կազմակերպիչներին ու գիտեմ բյուջեն, գիտեմ գործն անողներից յուրաքանչյուրի ստացած գումարի չափը ու հանգիստ ասում եմ. եթե դուք կոնկրետ այս ծրագրի տակ նման մեկնաբանություն եք թողնում, ապա դուք վատ եք խոսում լավն անել ձգտող մարդկանց նկատմամբ:
Մտածեք, քննեք, ուսումնասիրեք, համոզվեք մինչ նման կարծիքներ գրելը:
Էջանիշներ