Lion-ի խոսքերից
Chuk
Ամենալրիվատոր
Նկարս
Քարե դարից
Գրանցման ամսաթիվ:
ամենաամենաամենաամենա...սկզբից
Հասցե:
Երևան, Օպերայի հրապարակում
Տարիք:
Մեծ եմ...
Գրառումներ:
Մեկա չեք հասնի
Ես իհարկե չափազանց զբաղված եմ, որ քո գրառումներին պատասխանեմ, առավել ևս` դրանց նկատմամբ որևէ վերաբերմունք դրսևորեմ: Ավելին, հաշվի առնելով քեզ հետ շփվելու իմ ոչ կարճ փորձը և այն, որ հանրահավաքային ակտիվությունում ամենևին էլ կարևոր չէ ժողովրդի բազմամբոխ ներկայությունը, ու ոչ էլ այն, որ երկրիս առջև ծառացած հիմնախնդիրները անձով չեն պայմանավորված, ես դուրս եմ գալիս բանավեճից: Բայց մինչ այդ, կրկին հիշեցնելով, որ ես չափազանց զբաղված եմ երկար գրելու համար ու միաժամանակ նաև այն, որ ես շատ եմ հարգում քեզ, բայց նաև չուզենալով, որ իմ գրածները ոչ այն կերպ մեկնաբանվեն, հիմանական ասելիքս, ձյա, կասեմ պիվի բաժակի շուրջը: Այնուհանդերձ, որ քո մոտ հանկարծ տպավորություն չստեղծվի, որ ես ասելիք չունեմ ու որ, աստված մի արասցե, հանկարծ ու մտքովդ չանցնի, որ ես զբաղված չեմ, կամ էլ մտածես, թե համաժողովրդական շարժումը չի հաղթի, կասեմ, որ սկսելա, ես ահագին ոգևորված եմ ու ով էս ամենին չի հավատում (կամ էլ կմտածի, որ ես զբաղված չեմ), կասեմ, որ ինձ բացարձակապես չի հետաքրքրում իրենց կարծիքը, քանի որ կարծիք ունենալու համար մարդ պետք է մեր զգացածը զգա, այսինքն արդյունքում մարդկային զգացումներ ունենա ու, քանի որ մարդկային զգացումներ ունենալը տրված է միայն մարդկանց, այուհետ ես հրաժարվում եմ մեկնաբանել քո գրառումները և խոստանում եմ, որ կարձագանքեմ միայն Varzor-ի երկար ու տառասխալներով համեմված գրառումներին: Եվ կրկին հիշեցնելով, որ ես շատ զբաղված եմ և երկար գրելու ոչ մտադրություն ու ոչ էլ, առավել ևս, ցանկություն չունեմ, կասեմ, ընդամենը հետևյալը - հարգելի Varzor, քո գրածները ծիծաղելի չեն շարժման մասնակիցների համար, իսկ քո կլոր հումորներն էլ ոչ մի կերպ ի վիճակի չեն ցրել ժողովրդի ուշադրությունը հանրապետության առաջին նախագահին ասածներից: Իսկ քեզ, Տրիբուն ձյա, մի անգամ էլ հիշեցնելով, որ ես զբաղված եմ, հղում անելով մեր հին ընկերությանը, որի վրա չեն կարող ազդել նույնիսկ քո թթու խոսքերը նրա նկատմամբ, ում նկատմամբ ես շատ ուշադիր եմ, ըհը ուրեմն, քեզ էլ, Տրիբուն ձյա, կասեմ, որ... նախ ես շատ զբաղված եմ ու էս մոմենտը խնդրում եմ ոչ-ոքի աչքաթող չանել, և հետո - ինչքան էլ դու սրամիտ բաներ ասես, դրանց վրա ես կկարողանամ ծիծաղել միայն պիվի բաժակի շուրջը, իսկ այստեղ` ոչ մի դեպքում: Ու որ հանկարծ չմտածես, թե ես չեմ ծիծաղում քո ասածների վրա, քանի որ համաժողովրդական շարժման ակտիվիստի իմ դերը դա ինձ թույլ չի տալիս անելու, ապա կասեմ, որ ես այնքան էլ զբաղված չեմ, թեև շատ եմ զբաղված, իսկ կատակներիդ վրա էլ կծիծաղեմ, երբ հանդիպենք` պիվի բաժակի շուրջը:
________________
Տոտիկ-տոտիկ
Արդեն կատաղում եմ...
Էջանիշներ