User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1805 հատից

Թեմա: Orange–ի «Ինտերնետ հիմա»-ն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2010
    Գրառումներ
    9
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. Orange Armenia ընկերությունը չորեքշաբթի Հայաստանի երեք քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում, սկսել է մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող նորագույն 3G+ տեխնոլոգիաների վրա հիմնված ցանցի փորձարկումը:

    «Նոր ցանցը թույլ է տալիս հաշված վայրկյաններում Ինտերնետից ներբեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, առցանց խաղեր խաղալ, ինչպես նաև Ինտերնետով նույնիսկ HD ձևաչափով առանց խափանումների ֆիլմեր դիտել»,- լրագրողների համար ցանցի շնորհանդեսի ընթացքում ասաց Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

    Ըստ նրա՝ այսօր Orange Armenia-ի ցանցը Հայաստանի ողջ տարածքում մինչև 14,4 ՄԲ/վ արագություն է ապահովում, սակայն ընկերությունը որոշել է դրանով չսահմանափակվել:

    «Հայտնի է, որ Հայաստանի ինտերնետ օգտվողների 45 տոկոսը գերադասում են բջջային Ինտերնետը, այդ պատճառով մենք որոշեցինք նորագույն տեխնոլոգիական նվաճումների կիրառմամբ նրանց ավելի շատ արագություն ապահովել»,- ասաց Դյութուան՝ ընդգծելով, որ Հայաստանը Մոլդովայից հետո երկրորդ է այն երկրների շրջանում, որոնք ծածկում է France Telecom-ը, որտեղ գործարկվում է 3G+ ցանցը:

    Միաժամանակ նա նշեց, որ Orange Armenia-ի բաժանորդները դեռ չեն կարողանում օգտվել 3G+ ցանցի հնարավորություններից: «Դեռ մենք թեստային թողարկում ենք անում, մենք նաև պատրաստվում ենք շնորհանդեսին հրավիրել մեր բաժանորդներին, որպեսզի լսենք նրանց առաջարկները: Ցանցն արդեն լիովին կգործարկվի միայն այն բանից հետո, երբ մենք վստահ կլինենք, որ ապահովում ենք մեր հաճախորդների բոլոր պահանջները և երբ կավարտվի ցանցի տեխնիկական թեստավորումը»,- ավելացրեց նա:

    Դյութուան զերծ մնաց 3G+ ցանցի պաշտոնական գործարկման տարեթվի և ծառայության սակագների վերաբերյալ հարցին պատասխանելուց՝ ասելով, որ նոր սակագներն այնքան էլ չեն տարբերվի արդեն գործող սակագներից:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Maxpayne (24.11.2011), movsal08 (24.11.2011), Varzor (23.11.2011), Ապե Ջան (23.11.2011), չեզոք (23.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ եք կարդում հիմա...
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 1377
    Վերջինը: 24.12.2024, 06:55
  2. Ի՞նչ կուտեիք հիմա
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 328
    Վերջինը: 18.08.2022, 17:30
  3. Orange modem
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 19
    Վերջինը: 27.11.2010, 16:10
  4. Orange
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Բջջային կապ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 15.06.2009, 18:00
  5. Հիմա դու էլ չկաս...
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.06.2007, 13:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •