մոտս ինտերնետի ֆլեշկա է հայտնվել, բայց ոնց որ երկու օր առաջ շատ ավելի արագ էր, քան հիմա. ոնց իմանամ, թե ինչ փաթեթում է էս ֆլեշկան ու հիմա ինչ արագությամբ ինտերնետ եմ օգտագործում
մոտս ինտերնետի ֆլեշկա է հայտնվել, բայց ոնց որ երկու օր առաջ շատ ավելի արագ էր, քան հիմա. ոնց իմանամ, թե ինչ փաթեթում է էս ֆլեշկան ու հիմա ինչ արագությամբ ինտերնետ եմ օգտագործում
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Orange-ի գործունեության մեկնարկի երկրորդ տարեդարձի առթիվ ընկերությունը մեկնարկում է տոնական խելահեղ առաջարկ` ինտերնետի իսկական սիրահարների համար: Նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 10-ը բաժանորդագրվելով Ինտերնետ Հիմայի տոնական սակագնային պլանին 12 ամսով (10,000 դրամ ամսավճարով) ` բաժանորդներն առաջին 12 ամիսների ընթացքում կստանան ամսական 25ԳԲ գերարագ ինտերնետ, 40 հաղորդագրություն բոլոր ուղղություններով, ինչպես նաև նոր Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմ ընդամենը 1 դրամով:
Գերարագ ինտերնետը սպառելուց հետո բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից 512 Կբ/վ ներբեռնման և 256Կբ/վ վերբեռնման արագությամբ:
Առաջին տարվա ավարտից հետո բաժանորդները կկսկեն ստանալ ամսական 12ԳԲ գերարագ ինտերնետի փաթեթ և կշարունակեն ստանալ բոլոր ուղղություններով ամսական 40 հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:
http://orangearmenia.am/about-orange...nternet-promo/
Հուսով եմ գերարագ ասելով նկատի ունեն գոնե 3 Մբ/վ-ից ավել:
Աչքիս մի հատ էլ պայմանագիր կնքեմ...![]()
Freeman (11.11.2011)
Ժողովուրդ ինչ որ մեկը կարա օրանժի էս նոր մոդեմով սփիդթեստ անի գցի ակումբ, ինձ հետաքրքիրա արագությունը:
Նոր մոդեմը չգիտեմ, բայց Օրանժի ինտերնետը շատ վատ է աշխատում` լատենտությունը մեծ է, տանտանումները շատ, ծածկույթն էլ, մեղմ ասած, դեռ շատ տեղ ունի աճելու: Ու սրանք մոդեմի մոդելի հետ հեչ կապ չունեն![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ապե Ջան (23.11.2011)
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. Orange Armenia ընկերությունը չորեքշաբթի Հայաստանի երեք քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում, սկսել է մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող նորագույն 3G+ տեխնոլոգիաների վրա հիմնված ցանցի փորձարկումը:
«Նոր ցանցը թույլ է տալիս հաշված վայրկյաններում Ինտերնետից ներբեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, առցանց խաղեր խաղալ, ինչպես նաև Ինտերնետով նույնիսկ HD ձևաչափով առանց խափանումների ֆիլմեր դիտել»,- լրագրողների համար ցանցի շնորհանդեսի ընթացքում ասաց Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Ըստ նրա՝ այսօր Orange Armenia-ի ցանցը Հայաստանի ողջ տարածքում մինչև 14,4 ՄԲ/վ արագություն է ապահովում, սակայն ընկերությունը որոշել է դրանով չսահմանափակվել:
«Հայտնի է, որ Հայաստանի ինտերնետ օգտվողների 45 տոկոսը գերադասում են բջջային Ինտերնետը, այդ պատճառով մենք որոշեցինք նորագույն տեխնոլոգիական նվաճումների կիրառմամբ նրանց ավելի շատ արագություն ապահովել»,- ասաց Դյութուան՝ ընդգծելով, որ Հայաստանը Մոլդովայից հետո երկրորդ է այն երկրների շրջանում, որոնք ծածկում է France Telecom-ը, որտեղ գործարկվում է 3G+ ցանցը:
Միաժամանակ նա նշեց, որ Orange Armenia-ի բաժանորդները դեռ չեն կարողանում օգտվել 3G+ ցանցի հնարավորություններից: «Դեռ մենք թեստային թողարկում ենք անում, մենք նաև պատրաստվում ենք շնորհանդեսին հրավիրել մեր բաժանորդներին, որպեսզի լսենք նրանց առաջարկները: Ցանցն արդեն լիովին կգործարկվի միայն այն բանից հետո, երբ մենք վստահ կլինենք, որ ապահովում ենք մեր հաճախորդների բոլոր պահանջները և երբ կավարտվի ցանցի տեխնիկական թեստավորումը»,- ավելացրեց նա:
Դյութուան զերծ մնաց 3G+ ցանցի պաշտոնական գործարկման տարեթվի և ծառայության սակագների վերաբերյալ հարցին պատասխանելուց՝ ասելով, որ նոր սակագներն այնքան էլ չեն տարբերվի արդեն գործող սակագներից:
ես օրանժի ինտերնետից օգտվել եմ, մեր տարացքում որակի հետ կապված ոչ մի խնդիր չկա, անլար իինետրնետներից ամենահաջողնա, ինչ վերաբերումա ծածկույթին, ասեմ որ օրանժի 3G-ին մարզերում ավելի շատ տարածքա ընդգրկում քան մյուսները, ես ինքս Արարատի մարզի շատ գյուղերում եղել եմ, կան շատ գյուղեր, որտեղ բիլայնի 3G առհասարակ չկա, վիվայինը կա բայց շատ վատ է աշխատում և վատ է աշխատում առանց բացառության ամբողջ Արարատի մարզում, անգամ Արտաշատում: Այս պահին օրանժը միակն է, որ Արարատի մարզում ապահովում է 14.4 մգբթ/վ տեխնոլոգիան և նոր մոդեմի իմաստտն էլ հենց դա է, որ ուզում էի իմանալ ինչպես է այդ տեխնոլոգիան աշխատում սովորական ժամերին, միջին արագությունն ինչքան է, ովքեր որ ունեն այդ մոդեմից և իրենց տարացքում կա այդ տեխնոլոգիան կխնդրեի տեստ անեն գցեն ակումբ:
Խնդիրը կայանում է նրանում, որ բացի Արարատի մարզից ՀՀ-ում կան ևս 10 մարզ
Որոշ մարզերի տարածքներում Օրանժի ոչ միայն 3G-ն, այլև սովորական բջջային կապը չի գործում: Ու մանավանդ լեռային-կիսալեռնային հանգստի գոտիներում: Վերջին կուրյոզներից մեկն այն էր, որ գնացել էինք Աղվերան, տեխնիկական սեմինարի: Ներկա էին նաև Օրանժի տղերքը: Ու որքան "ցավալի" էր, որ բոլոր ներկաներից միայն իրենք էին, որ զրկված էին բջջային կապից
Ու հերիք է խաբնվեք գովազդային տրյուկներին: էդ 14.4 Մբիտ/վ-ը դա ընդամենը Օրանժի ցանցի հետ միացման արագությունն է: Ինտերնետի միացման արագությունը հո այդքան չի?
Բնական է, որ մոդեմի տեխնիկա-որակական հատկանիշները ազդում են կապի որակի վրա, սակայն այս պահին դա որոշիչ չէ: Արագությունները ցածր են:
Երկու թարմ օրինակ բերեմ.
1. Երևանում
Կենտրոնում, Կամերային երաժշտական տան հարևանությամբ, փորձում եմ Օրանժի մոդեմը (հներից): Սկզբնական download-ի արագությունը ինձ ապշեցրեց` 3.6 Մբիտ/վ: Սակայն ուղիղ մի քանի րոպե հետո արագությունը նվազեց և սկսեց չգերազանցել 1.4-1.5Մբիտ/վ-ն: բացի այդ բավականին բարձր էին ping-երը:
Դավթաշենի 1 թաղ.-ում փորձարկել եմ 3 օպերատորների 3G մոդեմները` յուրաքանչյուրը 24 ժամ, համարյա անընդհատ (տվյալների չափագրմամբ): 3-ի արդյունքներն էլ միանշանակ զիջել են լարային ինտերնետին, բացի դրանից ահավոր անբավարար էին` արագության մեծ տատանումներ, բարձր Ping-եր: Բացի դրանից գիշերը ժ 4-5 սահմաններում Օրանժը մեռավ, ցերեկը ժ13-14 սահմաններում մեռավ Բիլայնը: Վիվան, տեղից էլ լավ չեր աշխատում` շենքի դիրքից էր (անտենայի խազերը քիչ էին):
2. Արմավիր
Ինտերնետ հիմա նոր մոդեմ, առաջին շաբաթն է, փորձնական փուլ (բնական է գովազդային նպատակով արագությունը բարձր է): Կապը հաստատվում է լավ, սակայն արագության տատանումները ահավոր մեծ են, ոնց որ կարի մեքենայի զիգզագներ լինեն: Լատենտությունը շատ բարձր էր, բացահայտ զգացվում էր Skype-ի պարագայում` ազդանշանը ոչ միայն ուշանում էր, այլև հաճախակի "սառում":
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
չեզոք (24.11.2011)
Varzor ջան խնդիրը նրանում է, որ բոլոր օպերատորներն էլ ունեն տարածքներ, որտեղ հասանելի չեն, մեկ այլ օրինակ էլ ես ասեմ, եթե գնաս Նորավանքի կողմերը, այնտեղ օրանժից բացի ոչ մի օպերատոր աշխատող 3G չունի: Արագության հետ կապված Օրանժի կայքում հստակ նշված է թե որ տեխնոլոգիայի դեպքում միջին արագությունը սովորաբար ինչքան է լինում, մանրամասները այսետղ՝ http://orangearmenia.am/help_centre/...peed-internet/ : հիմա խոսեմ օրանժի և մյուս ոպերատորների կառուցած ցանցերի միջև տարբերության մասին: Այդ տարբերությունն այն է, որ օրանժը որտեղ ունի 2G այնետղ ունի նաև 3G, այսինքն իր բոլոր կայանների վրա տեղադրված են այդ երկու տեխնոլոգիաները ապահովող սարքավորումներ և կայաններն էլ հենց սկզբից կառուցվել են այնպես, որ լիարժեքորեն կարողանան ապահովել այդ երկու տեխնոլոգիաները: Այս ամենը իհարկե մեծ մասամբ պայմանավորված է նրանով որ օրանժը իր ցանցը նոր է կառուցել նոր ժամանակի պահանջներին համապատասխան, բայց այնուամենայնիվ փաստը մնում է փաստ: Ինչ վերաբերում է մյուս օպերատորներին, ապա վիվասելը կոպիտ սխալ թույլ տվեց որը վերջերս ինքն էլ ընդունեց և հայտարարեց ցանցի վերազինման խիստ անհրաժեշտության մասին: Այդ սխալն այն էր, որ վիվան պարզապես գործող կայանների վրա բերեց և ավելացրեց 3G սարքավորումներ՝ առանց կայանները հզորացնելու (բացառությամբ Երևանի, Գյումրիի և Վանաձորի), արդյունքում եղավ այն, որ ծածկույթ կա, բայց կայանները չեն կարողանում սպասարկել, քանի որ դրանց ռեսուրսները բավարարարում են միայն ձայնային ծառայությունները պատշաճ մակարդակով իրականացնելուհամար: Բիլայնը այդ սխալը թույլ չտվեց և նախընտրեց դանդաղ բայց լիարժեք ծածկույթ կառուցել, որը թեև փոքր է, բայց որտեղ կա նորմալ է աշխատում:
Varzor (25.11.2011)
Ժող ինձ Օրանժի APN-ը չեք ասի?
Maxpayne (11.01.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ