Էս անկասկած Լևոնը ինքն իրենով չէր որոշել: Ըստ էության ինքն իրենով վատ որոշում չէր դասական թիմային խաղի տեսանկյունից (սևերով ոչ ոքի, սպիտակներով՝ հաղթանակներ) + Նայդիչի գազան մարզավիճակը ու Ռաջաբովի նախորդ օրվա ջախջախումը + ընտրված սկզբնախաղի արդեն մի 70%-ով ոչ ոքիոտ լինելը: Բայց դե Մովսին բոլոր խաղաքարտերը խառնեց. գործնականում «в одну калитку» զիջելով Մայերին: Չգիտեմ մեղադրելու էլ չի. մարդը լավ մրցաշար անցկացրեց (պերֆորմանսը՝ 2833):
Միանշանակ:
Հա, եթե հայավարի ենք մտածում, բայց օբյեկտիվորեն ասած Եվրոպայի արդեն նախկին չեմպիոնները վատ չէին խաղում (չկա-չկա մեզ ու ռուսներին հաղթել են):
Ի դեպ 4 օրից Արոնյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Տալի հուշամրցաշարին (նոյեմբերի 16-25-ը, մրցաշարը XXII կարգի է !!): Հավաքվելու է համաշխարհային շախմատի սերուցքը՝
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2826)
2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2811)
3. Լևոն Արոնյան (Հայաստան, 2802)
4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2800)
5. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա, 2775)
6. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2763)
7. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2758)
8. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2755)
9. Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2744)
10. Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2730)
Նենց որ շախմատասերները ձանձրանալու առիթ պիտի որ չունենան:![]()
Էջանիշներ